Ինչու պետք է գարնանը Հայաստան այցելել․ The National geographic-ի անդրադարձը

Լուրեր

13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
Բոլորը

The National geographic-ը Հայաստանին նվիրված հրապարակում է արել՝ իր ընթերցողներին կոչ անելով մարտին այցելել ՀՀ՝ այն անվանելով լեռների վրա կառուցված հինավուրց ու մենակյաց եկեղեցիներով բնության դրամա։ Հոդվածում նշվում է, որ Հայաստանում կարելի է արշավային արահետներով ուսումնասիրել Կովկասյան լեռների խորքը, լողալ ջերմային ջրավազաններում, որոնք վեր են խոյանում կանաչապատ կիրճերում, կամ զբոսնել քաղաքային այգիներում, որոնք գարնանային ծաղկման ժամանակաշրջանում բազմագույն են դառնում։

Քայլարշավների համար որպես լավագույն վայր պարբերականի հոդվածում առաջարկվում է Դիլիջանի ազգային պարկը, որը ձգվում է մի քանի լեռներով դեպի հյուսիսում գտնվող Տավուշի մարզ, Սյունիքի մարզում՝ դժվարհասանելի Որոտանի կիրճ։ Պարբերականն ընթերցողներին խորհուրդ է տալիս նաև այցելել 9-րդ դարում կառուցված Տաթևի վանք, որտեղով անցնում է աշխարհի ամենաերկար ճոպանուղիներից մեկը։

Սպա դադարների համար խորհուրդ է տրվում այցելել Ջերմուկ՝ հանգիստ լեռնային քաղաք, որը սուզվող կիրճով ու Արփա գետով կիսված է երկու մասի։ Հոդվածում նշվում է, որ ժայռերի և անտառների դրամատիկ լանդշաֆտը գեղատեսիլ տեսարան է առաջարկում այցելուներին, որոնք ապաստան են փնտրում տասնամյակներ շարունակ տարածաշրջանի ճամփորդներին գրաված քաղաքի սպա հանգստավայրերում։ Մի շարք հյուրանոցներ առաջարկում են բուժում, ներառյալ՝ հիդրոթերապիա, որպես այլընտրանք՝ պարբերականն իր ընթերցողներին առաջարկում է լողալ հանքային ջրերում կամ ընկղմվել աղի քարանձավների բուժիչ մթնոլորտում, որը հայտնի է որպես հալոթերապիա:

Բնության մեջ ավելի լիարժեք սուզվելու համար առաջարկվում է մեքենայով բարձրանալ դեպի մոտակա լանջերը, որտեղ հանքային տաք աղբյուրներն առաջարկում են բացօթյա շոգեբաղնիքներ:

Բնության սիրահարների առաջարկվում է այցելել Դեբեդի կիրճ։ Դեբեդ գետը, ոլորապտույտ հոսելով անտառապատ ձորով, ճանապարհ է բացում Հայաստանի հյուսիսում գտնվող Կովկասյան լեռներով: Ապրիլի սկզբին այստեղ վայրի ծաղիկները սկսում են ծածկել համանուն կիրճի կանաչապատ մարգագետինները՝ դրանք ծածկելով կարմիր, դեղին և սպիտակ գույներով: Հետևելով կիրճի ոլորապտույտներին՝ ճանապարհորդները կարող են քայլարշավով կամ ձիով զբոսնել Օձուն գյուղից մինչև հազարամյակների վաղեմության վանքերը, ներառյալ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից որպես Համաշխարհային ժառանգություն գրանցված Սանահինի և Հաղպատի վանքերը։

Մշակույթի սիրահարներին առաջարկվում է այցել Գյումրի՝ մեծությամբ Հայաստանի երկրորդ քաղաքը, որը երկար տարիներ, կարծես, մագնիս է եղել արվեստի մարդկանց համար։ Առաջարկվում է պատմական քաղաքում այցելել մի քանի ստեղծագործական կենտրոններ, այդ թվում՝ Ավետիք Իսահակյանի ու Ձիթողցյանների տուն-թանգարաններ։

Բնության սիրահարներին նաև առաջարկվում է ճանապարհորդություն կազմակերպել քաղաքից՝ թիավարելու Ախուրյան գետի երկայնքով և ըմբողշխնելու կիրճի մենությունը:

Իսկ քաղաքային հանգստի սիրահարներին առաջարկվում է այցելել վարդերով լեցուն և լայն պողոտաներով Երևան։ Այցելուներին առաջարկվում է այցելել սրճարաններ, հիանալ Կասկադով՝ քաղաքի կենտրոնում գտնվող հսկա կրաքարե աստիճաններով, իսկ օրն ավարտել Սարյան փողոցում, որտեղ կան բազմաթիվ գինետներ:

Գարունն իդեալական ժամանակ է նաև քաղաքի կանաչ տարածքները բացահայտելու համար. առաջարկվում է ուսումնասիրել խնամքով մշակված Անգլիական զբոսայգին, որը Երևանի ամենահին և ամենամեծ այգիներից մեկն է, կամ գնալ քաղաքի ծայրամաս՝ Արարատ լեռը տեսնելու: Իսկ առավել արկածախնդիրներին առաջարկվում է ուղղաթիռով հիանալ քաղաքի ու դրա շրջակայքի տեսարաններով։

Տաթև Ֆռանգյան