Գորիսի ԲԿ են դիմել ռուս երկու զինծառայողներ՝ գլխի շրջանում ոչ հրազենային վնասվածքներով
Մարտի 21-ի երեկոյան Սյունիքի մարզպետարանի ենթակայության Գորիսի բժշկական կենտրոն է դիմել ազգությամբ ռուս երկու զինծառայող՝ գլխի շրջանում թեթև մարմնական վնասվածքներով (ոչ հրազենային)․ տեղեկացնում են Սյունիքի մարզպետարանից։
«Նրանք տեղում ստացել են առաջին բուժօգնություն ու անմիջապես դուրս գրվել հիվանդանոցից»,- ասված է հաղորդագրությունում։