Մեսրոպ Մակյանի եղբոր գործը կարճվել է վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով

Լուրեր

20.02.2026 | 23:28
ԱՄՆ-ն էլ է պահանջում, որ Ուկրաինան հանձնի ամբողջ Դոնբասը․ Զելենսկի
20.02.2026 | 23:11
«Փետրվարի տաքացումը դեռ գարուն չէ. գյուղատնտեսական աշխատանքները վաղ է սկսել»․ Լևոն Ազիզյան
20.02.2026 | 22:50
Ինչպես մանկուց զարգացնել ֆինանսական գրագիտություն․ Ամերիաբանկի նոր նախաձեռնությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
20.02.2026 | 22:40
Երկրպագուները հավաքվում  են Ճապոնիայի կենդանաբանական այգում՝ տեսնելու համացանցում ճանաչում ձեռք բերած փոքրիկ կապիկին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 22:26
Աջափնյակում տեղի ունեցած սպանության, սպանության փորձի դեպքի մասնակիցներից 12-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
20.02.2026 | 22:16
Թուրքիան եվրոպացի 6 ակտիվիստների է ձերբակալել քաղբանտարկյալներին այցելելուց հետո․ նրանք կարտաքսվեն
20.02.2026 | 22:00
Հայաստանի ժողովուրդն արժանի է այնպիսի ընտրությունների, որտեղ երկրի ապագան բացառապես իր ձայնով կկանխորոշվի. Լիլիթ Գալստյանը՝ ԵԱՀԿ ԽՎ-ում
20.02.2026 | 21:45
 «Կամասուտրա»՝ պատմության դասագրքի փոխարեն. ինչպես է Arajin Chariq-ը թիրախավորում քաղաքական գործիչներին
20.02.2026 | 21:31
Օրերս Ամասիայում հայտնված ադրբեջանցիները նաև 2013 և 2014 թվականներին են այցելել ՀՀ. ԱԱԾ
20.02.2026 | 21:22
Անգլերենի համադպրոցական մրցույթ՝ «The Magic of English»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 21:12
Գալուզինը ՌԴ-ում Թուրքիայի դեսպանի հետ Հարավային Կովկասում իրավիճակն է քննարկել
20.02.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի և Գարեգին Բ-ի սուր առճակատումը նոր երանգ ստացավ․ ի՞նչ հանգուցալուծում կլինի
20.02.2026 | 20:51
Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ միջուկային համաձայնագրի նախագիծը պատրաստ կլինի «առաջիկա երկու-երեք օրերին»
20.02.2026 | 20:44
Ավստրիայում ճնշումնե՞ր են եղել․ Փաշինյանին միացած հոգևորականի անունը՝ նրա դեմ կոշտ հայտարարության տակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 20:32
Խուզարկություններ` Երևանի շուրջ 40 հասցեներում
Բոլորը

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մանվել Շահվերդյանի, մարտի 10-ին կարճել է հարկեր չվճարելու մեջ մեղադրվող Արթուր Երջանիկի Մակյանի վերաբերյալ քրեական գործը։

Այս մասին տեղեկությունը Factor․am-ի հետ զրույցում հաստատեցին դատարանի աշխատակազմից՝ նշելով, որ գործը կարճվել է՝ վաղության ժամկետն անցած լինելու հիմքով։

Նշենք, որ Արթուր Մակյանը Բարձրագույն դատական խորհրդի անդամ Մեսրոպ Մակյանի եղբայրն է։

Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում առկա տեղեկությունների՝ «Արթուր Մակյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ունենալով հարկային օրենսդրության և հաշվապահական հաշվառման վարման մեջ համապատասխան գիտելիքներ, տիրապետելով ձեռնարկատիրական, ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ ամբողջական տեղեկությունների (այդ թվում՝ գնորդների և մատակարարների հետ գործարքների մասին), 2015-2016 թվականներն ընկած ժամանակահատվածում, Ղազախստանի Հանրապետության Կոստանայ քաղաքում, հանդիսանալով «Ժուզ Ժոլ» ՍՊ ընկերության տնօրեն և կատարելով ընկերության ղեկավարի իր պարտականություններն ու գործառնական լիազորությունները, իրականացնելով հարկային հաշվառման մեջ գտնվող, ԱԱՀ (ավելացված արժեքի հարկ) և ԿԵՀ (կորպորատիվ եկամտային հարկ) վճարող հանդիսացող վերոնշյալ ՍՊԸ-ի հաշվապահական հաշվառման վարման, հարկային հաշվետվությունների կազմման և հանձնման հետ կապված անմիջական փաստացի գործունեությունը, իր ծառայողական դիրքի ուժով ու «Հաշվապահական հաշվառման և ֆինանսական հաշվետվության մասին» Ղազախստանի Հանրապետության 28.02.2007թ. թիվ 234 օրենքին համապատասխան պարտավոր լինելով ապահովել տվյալ ՍՊԸ-ի պահանջներին համապատասխանող հաշվառման համակարգի ստեղծումը և հաշվապահական հաշվառման կազմակերպումը, խախտել է ֆինանսական հաշվետվության միջազգային ստանդարտների և Ղազախստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման և ֆինանսական հաշվետվության մասին օրենսդրության պահանջներն ու շահադիտական դրդումներից ելնելով, հարկեր վճարելուց խուսափելու հանցավոր նպատակին հասնելու, հաշվապահական հաշվառման և ընկերության իրականացրած տնտեսական գործարքների հավաստի տեղեկությունները թաքցնելու համար, գործելով ուղղակի դիտավորությամբ, բյուջե վճարման ենթակա՝ ԱԱՀ և ԿԵՀ հարկային պարտավորությունները չվճարելու նպատակով, խախտել է «Բյուջե հարկերի և այլ պարտադիր վճարումների մասին» Ղազախստանի Հանրապետության օրենսգրքի՝ հարկային ծառայություն հավաստի տվյալներով հարկային հայտարարագրեր ներկայացնելու պարտավորեցնող պահանջները, գիտակցելով, որ կատարում է պետությանը վնաս պատճառող քրեական օրենսգրքով պատժելի արարք, հաշիվ տալով իր գործողություններին, չցանկանալով օրենքով սահմանված կարգով վճարել հարկային գումարները, առանց աշխատանքների փաստացի իրականացման, ծառայությունների մատուցման օգտագործել է «Սոյուզ 7» ՍՊԸ-ի ԲՆՀ 140940023435 և «Բարակատ Տեկս KZ» ՍՊԸ-ի ԲՆՀ 111040017504 կեղծ (շինծու) նախնական հաշվապահական փաստաթղթերը, որոնց մեջ արտացոլված են եղել «Ժուզ Ժոլ» ՍՊԸ-ին անհրաժեշտ ծառայությունները (աշխատանքները), որոնք «Սոյուզ 7» ՍՊԸ-ն և «Բարակատ Տեկս KZ» ՍՊԸ-ն իրենց հերթին չեն մատուցել և չեն իրականացրել «Ժուզ Ժոլ» ՍՊԸ-ի համար, սակայն դրանք անհրաժեշտ են եղել ԱԱՀ-ի գումարների դիմաց անօրինական հաշվանցման և կատարված ծախսերի ուռճացման համար:

Օգտագործելով տվյալ փաստաթղթերը, հանցավոր նպատակին հասնելու համար Ա.Մակյանը, «Ժուզ Ժոլ» ՍՊԸ-ի հաշվապահական փաստաթղթերում և հարկային մարմին ներկայացված հաշվետվություններում մտցրել է ՍՊԸ-ի տնտեսական և ֆինանսական գործունեության մասին ակնհայտ կեղծ տվյալներ՝ արտացոլելով «Ժուզ Ժոլ» ՍՊԸ-ի ԱԱՀ-ով հաշվապահական հաշվառման և հարկային հայտարարագրերում 2015 թվականի 2-րդ եռամսյակի համար՝ 2015 թվականի օգոստոսի 15-ի ԱԱՀ-ի հերթական հայտարարագրում և 2015 թվականի հոկտեմբերի 06-ի ԱԱՀ-ի լրացուցիչ հայտարարագրում, ինչպես նաև 2015 թվականի նոյեմբերի 09-ին հանձնված, 2015 թվականի 3-րդ եռամսյակի համար ներկայացված հայտարարագրում և ԿԵՀ 2015 թվականի համար հարկային հաշվետվությունում՝ խուսափելով 2015 թվականի 2-3 եռամսյակների համար առանձնապես խոշոր չափի՝ 83.230.465 ՀՀ դրամին համարժեք 38.079.015 տենգե գումարի ԱԱՀ և 2015 թվականի համար 77.815.559 ՀՀ դրամին համարժեք 54.548.707 տենգե գումարի ԿԵՀ պետական բյուջե վճարելուց»։

Նշենք, որ Մակյանին վերը նկարագրվածի համար վերագրվել է Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով սահմանված արարք, այսինքն՝ առանձնապես խոշոր չափի հարկերից խուսափելը։ Այս արարքը համարվում է ծանր հանցագործություն, իսկ Քրեական օրենսգրքի համաձայն՝ անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտվելուն հաջորդող օրվանից անցել է 15 տարի։

Արթուր Մակյանին վերագրվող ենթադրյալ արարքից 15 տարի չի անցել, ուստի վերջինիս պաշտպանից հետաքրքրվեցինք, թե ինչպես է վաղեմության ժամկետն անցած լինելու հիմնավորմամբ կարճվել գործը։

Պաշտպանի խոսքով՝ Արթուր Մակյանին վերագրվող արարքը թե՛ Ղազախստանի ներկայիս, թե՛ Հայաստանի նախկին քրեական օրենսգրքերով համարվել է ոչ թե ծանր, այլ միջին ծանրության, և միջազգային պայմանագրերով և ներպետական օրենսդրությամբ սահմանված նորմերին հղում կատարելով՝ դատարանին ինքը միջնորդություն է ներկայացրել ենթադրյալ հանցագործության վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով քրեական հետապնդումը Արթուր Մակյանի նկատմամբ դադարեցնելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։

Միաժամանակ պաշտպանը հայտնեց, որ Արթուր Մակյանն իր նկատմամբ քրեական հետապնդումն ի սկզբանե ապօրինի է որակել, ո՛չ նախաքննության ընթացքում, ո՛չ դատարանում մեղքը չի ընդունել, պարզապես դատարանում չի առարկել, որ վաղեմությունն անցած լինելու հիմքով իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի։

Նշենք, որ Դատալեքս դատական-տեղեկատվական համակարգում դեռևս տեղադրված չէ դատական ակտը, ուստի մեզ հայտնի չէ, թե ինչ հիմնավորումներ է դատավորը դրել Արթուր Մակյանի նկատմամբ վաղմության հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործը կարճելու հիմքում։

 

Արաքս Մամուլյան