«Մի կյանքից ավելի». հուշագրություն հետախույզ և դիվանագետ Արմեն Սարգսյանի կյանքի և գործունեության մասին

Լուրեր

11.11.2026 | 11:15
Էդուարդ Սպերցյանը Հայաստանի հավաքականի ճամբարում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:04
ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:00
Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակվել է Լենինգրադի մարզի Ուստ-Լուգա նավահանգստի վրա
11.11.2026 | 10:54
«Ուժեղ Հայաստան»-ի ակցիան ԵՄ ներկայացուցչության դիմաց. ՈւՂԻՂ
11.11.2026 | 10:51
«Ալաշկերտը» նոր գլխավոր սկաուտ ունի
11.11.2026 | 10:41
Կոնգրեսի հանրապետականներն արգելափակել են Պենտագոնի ղեկավարին իմփիչմենթի ենթարկելու փորձը
11.11.2026 | 10:30
ՌԴ իշխանությունները զրկվել են երկիրը կառավարելու համար անհրաժեշտ տվյալներից․ «Կիբերպարտիզաններ»
11.11.2026 | 10:15
Հայկ Միսակյան. Տարիների ընթացքում ժողովուրդն իր գնահատականը տվել է Կիոկուշին կարատեին
11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
Բոլորը

Ի՞նչ կապ կարող են ունենալ Մոնթե Մելքոնյանը, առաջին հայկական ջութակը, Աֆղանստանում իրականացված հատուկ օպերացիաները, Հռոմի Հովհաննես Պողոս Երկրորդ պապը և Հայաստանի դեսպանը, որը Կոմիտասի ստեղծագործություններն անձամբ էր կատարում՝ նվագախմբի հետ դրանք ներկայացնելով օտարերկրյա լսարաններին: Կապն այս ամենի հետ կգտնեք իրավաբան, քաղաքագետ Սուրեն Սարգսյանի՝ «Մի կյանքից ավելի» գրքում: Այն երաժիշտ, հետախույզ, գնդապետ և դեսպան Արմեն Սարգսյանի՝ Սուրեն Սարգսյանի հոր, կյանքի և գործունեության մասին է:

Հեղինակն ասում է՝ «Մի կյանքից ավելի» գիրքը հուշագրություն է, որում ներկայացված է, թե ինչպես են հասարակ մարդիկ պետության անվտանգության ապահովման համար լուրջ գործունեություն ծավալել տարբեր ուղղություններով:

«Շատ կարևոր օպերացիաներ կան, որոնց անդրադարձել եմ գրքում, մասնավորապես՝ Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանին գաղտնի պայմաններում Երևան տեղափոխելու օպերացիան, որը հենց հայրս է իրականացրել, դրա վերաբերյալ բավական տեղեկություններ ի հայտ եկան։ Որոշները գիտեի, սակայն կային տեղեկություններ, որոնց մասին բացարձակ գաղափար չունեի»,- նշում է Սուրեն Սարգսյանը:

Գրքում տեղ են գտել ուշագրավ փաստեր և պատմություններ, որոնք տարիներ շարունակ անհայտ են եղել Արմեն Սարգսյանի հարազատների և ընկերների համար: Մոնթե Մելքոնյանի Հայաստան տեղափոխելու օպերացիան նա սկսել է մշակել 1989 թվականից, երբ վերլուծել է Արցախում պատերազմի հավանականությունը։ Ու հենց ինքն էլ պարզել է, որ Մոնթեն ամերիկյան գործակալ չէ, ինչպիսի կասկածներ հնչում էին:

«Հարցազրույցներից մեկի ժամանակ Մոնթե Մելքոնյանի օպերացիայի մասին խոսեցի, և մի քանի ժամ հետո առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գրասենյակից զանգ ստացա, որ նախագահն ուզում է լրացուցիչ տեղեկություններ հայտնել Մոնթեի Հայաստան տեղափոխելու օպերացիայից: Շատ տեղեկություններ, որոնք կապված էին հորս գործունեության հետ, ճշտեցի նաև երրորդ նախագահ Սերժ Սարգսյանից: Տեղեկություններն անընդհատ գալիս էին, և պետք էր դրանց առավել շատ դետալներ ավելացնել»,- ասում է հեղինակը:

Խորհրդային Հայաստանի և անկախ Հայաստանի գաղտնի ծառայությունների գործունեության մասին շատ բան հայտնի չէ, հրապարակումներ գրեթե չկան: Այդ իմաստով այս գիրքն առաջիններից է, որ պատմում է խորհրդային վերջին տարիների և անկախ Հայաստանի հատուկ ծառայությունների խիստ գաղտնի գործողությունների ու դրանցում ներգրավված Արմեն Սարգսյանի մասին: Խմբագիր Գնել Նալբանդյանը, խոսելով գրքի ստեղծման մասին, ուշադրություն է հրավիրում հետևյալ հանգամանքին՝ հատուկ ծառայակցի աշխատանքի մասին գրում է որդին:

«Մենք անընդհատ քննարկում էինք՝ գրե՞լ, թե՞ չգրել։ Եթե գրել, ապա ինչպե՞ս: Եթե գրքի հերոսը հատուկ ծառայությունների աշխատակից է, հասկանալի պատճառով գաղտնի և փակ աղբյուրներից պետք է տեղեկատվությունը հավաքել»,- ասում է խմբագիրը:

Սուրեն Սարգսյանի խոսքով՝ այս գիրքը միայն սկիզբն է, հավաքած նոր տեղեկատությունները հետագայում տեղ կգտնեն նմանատիպ այլ աշխատություններում: Ասում է՝ կան նաև տեղեկություններ, որոնք գրքում ամփոփված չեն, քանի որ դրանց հրապարակումը կարող է որոշ մարդկանց կյանքը վտանգել:

Անի Թամրազյան