Բացահայտվել են գումարի դիմաց կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստված լինելը հավաստող կեղծ սերտիֆիկատներ տրամադրելու դեպքեր

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաքննությունն ավարտված քրեական վարույթով ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ Կ. Թ.-ն, զբաղեցնելով «Բուրաստանի առողջության առաջնային պահպանման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնը, Ռ. Գ.-ի, Ա. Ջ.-ի, Լ. Մ.-ի, Մ. Ա.-ի և Ս. Զ.-ի դրդմամբ կատարել է պաշտոնեական կեղծիք, այն է՝ առանց կորոնավիրուսային հիվանդության դեմ փաստացի պատվաստման, մեկ տասնյակից ավելի անձանց տրամադրել է պատվաստված լինելը հավաստող կեղծ սերտիֆիկատներ․ տեղեկացնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։

Մասնավորապես` պարզվել է, որ Ա. Ջ.-ն, չցանկանալով կորոնավիրուսային հիվանդության դեմ փաստացի պատվաստվել, դիմել է «Արտաշատի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության պոլիկլինիկայի մատենավար Ռ. Գ.-ին և վերջինիս հետ ունեցած մտերիմ հարաբերություններից ելնելով՝ խնդրել նրան իր և իր ներկայացրած անձանց՝ ընտանիքի անդամների համար գումարի դիմաց տրամադրել վերջիններիս պատվաստված լինելը հավաստող կեղծ սերտիֆիկատներ: Ռ. Գ.-ն ընդունել է առաջարկը, ապա՝ Ա. Ջ.-ից ստացել նախապես պայմանավորված 330.000 ՀՀ դրամը: Այնուհետև Ռ. Գ.-ն, օգտագործելով վերը նշված ՊՈԱԿ-ի տնօրեն Կ. Թ.-ի հետ ազգակցական կապի մեջ գտնվելու հանգամանքը, դիմել է նրան: Կ. Թ.-ն, Ռ. Գ.-ին չմերժելու անձնական դրդումներով, կատարել է վերջինիս խնդրանքը՝ Ա. Ջ.-ին և նրա ներկայացրած անձանց տրամադրելով կեղծ սերտիֆիկատներ: Այնուհետև Կ. Թ.-ի պահանջով վերը նշված անձանց պատվաստված լինելու վերաբերյալ կեղծ տվյալները ՊՈԱԿ-ի մեկ այլ աշխատակցի կողմից մուտքագրվել են ՀՀ-ում էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական «Արմեդ» համակարգ:

Նույն եղանակով Ռ. Գ.-ն պայմանավորվածություն է ձեռք բերել Լ. Մ.-ի ու Մ. Ա.-ի հետ և նրանցից ստացել համապատասխանաբար 40.000 և 50.000 ՀՀ դրամ գումարներ: Այնուհետև Ռ. Գ.-ն կրկին դիմել է ՊՈԱԿ-ի տնօրեն Կ. Թ.-ին, ով նրա ներկայացրած անձանց՝ Լ. Մ.-ին, նրա որդուն և Մ. Ա.-ին տրամադրել է կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստված լինելը հավաստող կեղծ սերտիֆիկատներ:

Վերը նշված հանցավոր արարքների համար Կ. Թ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով  /4 դրվագ/:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Քրեական վարույթի շրջանակում մեղադրանքներ են ներկայացվել նաև Ռ. Գ.-ին, Լ.Մ.-ին, Մ. Ա.-ին, Ա. Ջ.-ին, Ս. Զ.-ին ու ևս երկու անձի, որոնց վերաբերյալ նախաքննությունը շարունակվում է: