Եկեք վավերացնենք, ՌԴ նախագահը գա, հասկանանք․ Ալեն Սիմոնյանը՝ Հռոմի ստատուտի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.10.2026 | 01:04
Մոտ 540 ձայնով պարտվել ենք Ստեփանավանում. ՔՊ-ական․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 00:42
Ինչ է կատարվում Ստեփանավանի ՔՊ շտաբում. նախնական տվյալներով պարտվել են. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 00:40
Շիրակի երկու համայնքներում հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
25.10.2026 | 23:35
Նախնական արդյունքները՝ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներից
25.10.2026 | 23:23
Ավտոբուսը արգելափակվել է ձյան շերտում․ 49 ուղևորներից 20-ը երեխաներ են եղել
25.10.2026 | 23:00
Իջևանի 38/22 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատար է եղել մեծ տարբերությամբ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 22:42
ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքել է 42 իրավիճակի
25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:18
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
Բոլորը

ՀՀ-ն ամենօրյա ռեժիմով ամեն ինչ անում է՝ ՀՀ պաշտպանունակությունը բարձրացնելու համար: Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հարցին՝ ունե՞նք հնարավորություն՝ ռազմական ագրեսիան կանխելու համար։

Հաագայի միջազգային դատարանը քրեական միջազգային օրդեր է տալիս՝ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու համար, այս շաբաթ ՀՀ ՍԴ-ն դիտարկելու է այդ հարցը Հռոմի ստատուտի վերաբերյալ, եթե դա վավերացվի ու ՌԴ նախագահը ԵԱՏՄ կամ ՀԱՊԿ-ի նիստերից մեկի շրջանակներում գա ՀՀ, մեր քաղաքական ղեկավարությունը ի՞նչ գործողություն կանի․ անդրադառնալով այս հարցին՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ դա դեռ պետք է գա ԱԺ, ՍԴ-ն պետք է որոշում կայացնի. «Ես պրակտիկայում չեմ պատկերացնում՝ ինչպիսի գործողություններ պետք է անի երկիրը, բայց կարծում եմ, որ իրավական և քաղաքական գնահատականով է շատ ավելի ծանրակշիռ ինքը, քան կոնկրետ գործողությունների մասով…

«Թող հլը վավերացնի, Կիկոսի մահին չեմ անդրադառնա, իրագործումը չեմ պատկերացնում: Դա շատ ավելի քաղաքական, միգուցե պատմական գնահատական է»: ՀԱՊԿ-ի մասին խոսելով՝ Ալեն Սիմոնյանն ասաց. «Այն գործողությունները, որ ՀԱՊԿ-ը պետք է անի, չի անում և ցույց է տալիս իր բացակայությունը»: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը այս ընթացքում Հայաստան է այցելել, այցելել Ջերմուկ, Ալեն Սիմոնյանը արձագանքում է. «Որ եկավ, ի՞նչ փոխվեց: Թող գան, գնան, հարցը դրանով չի լուծվում: Դա չի խանգարի երկու օր հետո որևէ գործողություն սկսելու: Այդ փորձը ունեցել ենք ավելի բարձր պաշտոնյաների այցելությունից հետո…Այդքան այցելությունից հետո մենք մեկ է՝ ունեցանք Սև լիճ, ունեցանք Ջերմուկի հարձակումը»:

Մանրամասները՝ տեսանյութում։