Գեղարքունիքի պարեկները փայտանյութով բեռնված մեքենա են հայտնաբերել
Հասարակություն
20.03.2023 | 17:31Մարտի 18-ին, կեսգիշերն անց, Գեղարքունիքի մարզի պարեկները Ճամբարակ քաղաքի Գետափնյա փողոցում ստուգել են 31-ամյա դիլիջանցու վարած մեքենան․ տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։
Թափքում 2 խմ փայտանյութ կար։ Ըստ վարորդի՝ այն ձեռք էր բերել «Իջևանի անտառտնտեսություն»-ից։ Մեքենան տեղափոխվել է ոստիկանության Ճամբարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Փայտանյութի ձեռք բերման օրինականությունը պարզվում է: