Թուրքիան Հյուսիսային Իրաքում ստեղծել է 11 ռազմաբազա

Լուրեր

12.11.2026 | 14:41
ԱՄՆ-ն առաջարկում է Եվրոպայի «անվտանգության ճարտարապետությունը» քննարկել Ուկրաինայում պատերազմի դադարեցման պայմանների հետ զուգահեռ․ Axios
12.11.2026 | 14:30
«Եղեգնաձորում որևէ քաղաքական ուժի հետ գործարքի չենք գնացել և կոալիցիա չենք կազմել»․ «Հանրապետություն»
12.11.2026 | 14:22
Պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայություններից օգտվողները քրեական պատժի կենթարկվեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:14
19-ամյա Միրա Անդրեևան ուշագրավ ցուցանիշ է գրանցել Ամփոփիչ մրցաշարում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:06
Մեսրոպ Մանուկյանի` «Կթքեմ վրեդ, այ համբալ» արտահայտությունը դարձել է ԱԺ էթիկայի հանձնաժողովի քննության առարկա
12.11.2026 | 14:03
Մատվիենկոն հայտարարել է, թե ՀԱՊԿ-ից դուրս գալու դեպքում «Հայաստանը շատ բան կկորցնի»
12.11.2026 | 13:55
Լևոն Քոչարյանի օգնականը դատի է տվել Ազգային ժողովի աշխատակազմին․ պահանջում է թույլատրել իր մուտքը խորհրդարան
12.11.2026 | 13:48
Ուսման Նուրմագոմեդովը հարձակվել է UFC նախկին չեմպիոն Մերաբ Դվալիշվիլիի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 13:40
Գրեթե ամբողջությամբ կարդացել եմ Արմեն Գրիգորյանի հոդվածը. Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 13:36
«Իմ փորձով ուզում եմ ցույց տալ, որ հոգեկան խնդիր ունեցող մարդը կարող է լիարժեք կյանքով ապրել»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 13:32
ԱԺ էթիկայի հանձնաժողովը դարձյալ նիստ է գումարել
12.11.2026 | 13:25
Խնամքի և բուժման ինչ ծրագրեր կան ՀՀ-ում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի համար․ մանրամասներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 13:18
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 13:14
«Պատասխանատվության ենթարկել ՔԿՀ-ի ղեկավարությանն ու օրվա հերթապահներին». Լարիսա Ալավերդյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքի մասին
12.11.2026 | 13:10
Նոյեմբերի 12-ից Մաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կանգառն արգելվելու է
Բոլորը

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը թուրքական «ATV» և «A-Haber» լրատվամիջոցների հետ զրույցում խոսել է թուրք-ամերիկյան լարված հարաբերությունների, Հյուսիսային Իրաքի Քանդիլ շրջանում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների դեմ իրականացվող ռազմական գործողությունների մասին. փոխանցում է ermenihaber-ը:

Թուրքիայի վարչապետի խոսքերով, ԱՄՆ-ի նկատմամբ թուրք բնակչության վստահությունը նվազել է։ Ըստ Յըլդըրըմի ՝ դրա մասին են վկայում բնակչության շրջանում անցկացված սոցհարցումները։    

«Մեր հասարակությունը հիասթափված է ԱՄՆ-ից։  Վերջինիս նկատմամբ վստահությունը 20 տոկոսից էլ պակաս է։ Հարաբերությունները կարգավորելու համար ոչ թե մենք պետք է քայլեր ձեռնարկենք, այլ ԱՄՆ-ը»,-ասել է Յըլդըրըմը։

Վերջինս գոհ է, որ Թուրքիան և ԱՄՆ-ն գոնե կարողացան որոշակի համաձայնության հասնել Մանբիչ քաղաքի վերաբերյալ, որը առայժմ Սիրիայի քրդական ուժերի վերահսկողության տակ է, իսկ վերջիններիս պաշտոնական Անկարան ահաբեկչական է որակում։

Անդրադառնալով Հյուսիսային Իրաքում քուրդ զինյալների դեմ իրականացվող ռազմական գործողություններին` Յըլդըրըմը ասել է, որ Հյուսիսային Իրաքում 400 կմ տարածք արդեն մաքրվել է քուրդ զինյալներից։ Նա տեղեկացրել է, որ այս պահի դրությամբ  Թուրքիայի զինված ուժերը Հյուսիսային Իրաքում ստեղծել են 11 ռազմաբազա։

Հիշեցնենք, որ ըստ թուրքական կողմի` ԱՄՆ-ն և Թուրքիան պայմանավորվել էին, որ քրդերը դուրս են գալու Մանբիչից, իսկ  ԻՊ-ի դեմ պայքարելու համար վերջիններիս տրամադրված զինամթերքը hետ է վերցվելու նրանցից: