Պուտինը պիտի տեսնի՝ ՀՀ-ի միակ հույսը ՌԴ-ն չէ․ եթե դու չես կարող, պատանդ չենք, կփնտրենք կարողին․ Վիգեն Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Factor TV–ի հարցազրույցը ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վիգեն Խաչատրյանի հետ

-Նիկոլ Փաշինյանը երեկ ահազանգեց Ադրբեջանի կողմից  հավանական էսկալացիայի վտանգի մասին՝ Արցախի սահմանների ուղղությամբ, այսօր Կառավարության նիստում ևս այդ մասին խոսեց։ Բայց այլ ուղղությամբ տանենք մեր զրույցը։ Միաժամանակ, պաշտոնից ազատվեց հայ-ռուսական միացյալ զորախմբի հրամանատար Տիգրան Փարվանյանը։ Դրանից առաջ ՀԱՊԿ-ի զորավարժությունն էր չեղարկվել, ՀՀ-ն չէր վավերացրել այդ թղթերը երևանյան համաժողովում՝ համարելով, որ գնահատական չի տրվում Ադրբեջանի ագրեսիաներին։ Սա ուղե՞րձ է՝ թե՛ ՌԴ-ին, թե՛ մեր հանրությանը, որ մենք հույս չե՞նք դնում ՀԱՊԿ-ի և ՌԴ-ի աջակցության վրա Ադրբեջանի հավանական հարձակման պարագայում։

-Խնդիրը հույս դնելը չէ, մենք պետք է հույսը մեզ վրա դնենք։ Մեր քաղաքականությունը միտված է մեր կարողությունները բազմապատկելուն և մեր պաշտպանողականությունը մեր միջոցով ուժեղացնելուն։ Մյուս կողմից՝ ակնհայտ է, որ դրա համար պետք է ժամանակ, և մենք դա մի քայլով չենք կարող անել։ Որևէ մեկի վրա հույս դնել, նշանակում է՝ հիասթափվել ապագայում։ Չի կարելի սրա-նրա վրա հույս դնել։ Մենք մեզ վրա պետք է հույս դնենք։ Բայց դա չի նշանակում, որ մենք ամենակարող ենք, մենք պետք է համագործակցության դաշտ ձևավորենք, որ մեզ միայնակ չզգանք։ Վերլուծելով անկախ պետականության 30 տարիների ընթացքը՝ տեսնում ենք, որ այն անվտանգության համակարգը, որի մեջ տեղավորվել ենք և ենթադրել ենք, որ դա կապահովագրի մեզ վտանգներից, չի աշխատում, որովհետև այդ անվտանգային համակարգի մաս կազմող սուբյեկտները, բացի մեզանից, մեր հիմնական ախոյանի կամ թշնամական տրամադրված Ադրբեջանի հետ շահեր ունեն, որոնք երբեք չեն ստորադասի մեր շահերին։

-Ընդ որում՝ դաշնակից են թղթերով։

-Ես մեղմ բառ եմ ասում՝ շահեր ունեն։ Մյուս կողմից՝ պարտավորություններ ունեն, որովհետև պարտավորվել են ինչ-որ քայլերի դիմել։ Մենք տեսնում ենք, որ նրանք խուսանավում են իրենց պարտավորությունները կատարելուց՝ կա՛մ չեն ուզում, կա՛մ ի վիճակի չեն։ Փաստում ենք, որ, ինչպես վարչապետն ասաց, ՀԱՊԿ-ն է դուրս գալիս Հայաստանից։ Հետևաբար, մենք պետք է նրանց հետ ոչ թե առճակատման գնանք, այլ ընդլայնենք մեր համագործակցության դաշտը։ Բայց քանի որ մենք երկար ժամանակ եղել ենք մեկ դաշտում, կտրուկ քայլերով դա հնարավոր չէ անել։ Ակնհայտ է դառնում, որ ՀՀ-ն իր համար համագործակցության նոր դաշտ է ձևավորում, այդ թվում՝ անվտանգային։ Մենք տեսնում ենք, որ ՌԴ-ն իր ստանձնած պարտականությունն Արցախի անվտանգությունն ապահովելու համար չի կարողանում կատարել։ Մենք շնորհակալ ենք նրա համար, ինչ-որ նրանք հասցնում են կատարել, բայց այն, ինչ այսօր անում է Ռուսաստանը, բավարար չէ, և մենք տեսնում ենք, որ վտանգված է մեր հայրենիքի մի հատվածը։

-Հաճախ քննադատում են, որ իշխանությունն ասում է՝ ռուսները պետք է ապահովեն ԼՂ անվտանգությունը, և կառավարող ուժը դրանով ձեռքերը լվանում է։

-Դա կա՛մ թյուրըմռնում է, կա՛մ միտումնավոր խեղաթյուրում, կա՛մ իրականությունից կտրվածություն։ Իրականում հենց հիմա Հայաստանը խնդիր է հետապնդում, որ անվտանգային ուժերը, որոնք տեղակայված են Ղարաբաղում, ի դեմս ՌԴ-ի՝ կա՛մ պիտի ուժեղացվեն, կա՛մ դիմեն միջազգային ուժերին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան