Ենթադրյալ հանցագործության ապացույցները և հետքերն են ոչնչացնում. Արթուր Սաքունց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 00:08
Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում
26.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.10.2026 | 23:19
Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
26.10.2026 | 23:07
Ստորագրվել է հայ-գերմանական բնապահպանական համագործակցության վերաբերյալ հռչակագիր
26.10.2026 | 22:57
Իրանը, Պակիստանը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան քառակողմ հանդիպում են անցկացրել․ քննարկվել է տարածաշրջանային անվտանգությունը
26.10.2026 | 22:42
«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների օրը 408 ընտրատեղամասում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
26.10.2026 | 22:31
Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի 5-րդ հանդիպման և Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության նիստը
26.10.2026 | 22:13
ՄԱԿ-ի հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների և մարդկանց առևտրի մեջ
26.10.2026 | 21:58
Ովքեր են իշխանության գալիս մարզերում․ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 21 համայնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:43
ԿԲ-ն բարձրացնում է բանկերի կապիտալի հակացիկլիկ բուֆերը
26.10.2026 | 21:27
Ստեփանավանում «Գործարար»-ի թեկնածուն ՔՊ կուսակցության անդամ է․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:12
Մակրոնը զգուշացնում է՝ Ֆրանսիայում շաբաթ օրը կայանալիք ցույցերը կարող են «վտանգավոր» դառնալ
26.10.2026 | 21:00
Սա ընդդիմության մահախոսականը չէ․ ՏԻՄ ընտրություններին չմասնակցեցինք՝ նոր հարվածներ չստանալու համար․ Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 20:43
Կրեմլը հուսով է շարունակել Բելգրադի հետ համագործակցությունը՝ Սերբիայում իշխանության փոփոխությունից հետո
26.10.2026 | 20:28
Եթե մեր թեկնածուն ազատության մեջ լիներ և բռնաճնշումներ չլինեին, արդյունքն այլ կլիներ․ Աբրահամյանը՝ Ստեփանավանի ընտրությունների ելքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Պետական գաղտնիքի մասին» օրենքը չի համապատասխանում ժողովրդավարական պետության սկզբունքներին՝ մի քանի առումներով։ Այս մասին այսօր «Չարաշահումների ռիսկեր՝ «Պետական գաղտնիքի մասին» օրենքում» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։

«Ընդհանրապես այս օրենքի տրամաբանությունը հիմնված չէ տեղեկատվության ազատության և տեղեկատվության ազատության սահմանափակումների հիմնավորվածության վրա: Այդ սահմանափակումները նշանակում են, որ կարծիքի կամ տեղեկատվության ազատությունը կարող է սահմանափակվել միմիայն, եթե դա անհրաժեշտ է ժողովրդավարական պետության անվտանգության, այլ անձանց անձնական տվյալների պաշտպանության և մի շարք այլ դեպքերում: Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ մասը հստակ է սահմանում մոտեցումները:

Մյուս կարևոր մասը, որ չի համապատասխանում. ժողովրդավարական պետությունում պետք է լինի արդյունավետ վերահսկողություն պետական բոլոր մարմինների գործունեության նկատմամբ: Ինչ է նշանակում վերահսկողություն. պետական մարմնի կողմից իր լիազորությունների չարաշահումները կանխող, բացահայտող մեխանիզմներ պետք է լինեն, այդ թվում՝ նաև անվտանգության բնագավառում գործող կառույցների նկատմամբ:

Դրանց նկատմամբ պետք է լինի արդյունավետ պառլամենտական վերահսկողություն և քաղաքացիական հասարակության արդյունավետ վերահսկողություն, հակառակ դեպքում՝ մենք գործ կունենանք մի իրավիճակի հետ, երբ գոյություն կունենա բացարձակապես անվերահսկելի, ոչ հաշվետու և ոչ թափանցիկ պետական կառույց։ Եվ ի վերջո գործ կունենանք խորքային պետության ինստիտուտի հետ, որը ռիսկ է ժողովրդավարական պետության անվտանգության համար»,- նշեց Սաքունցը:

Հանրությունն ունի՞ վստահություն, որ անվտանգության ծառայությունները գործել են, գործում են և գործելու են իրավաչափ և համաչափ։ Սաքունցի դիտարկմամբ՝ չունի, որովհետև բազմաթիվ փաստեր կան, որ ծառայությունն օգտագործվել է որպես միջոց քաղաքական այլախոհների դեմ ապօրինի գործողություններ կատարելու մեջ։

«Այդ գործողությունների վերաբերյալ փաստաթղթերը չպետք է լինեն գաղտնի․․․ Եթե մնան գաղտնի և ոչնչացվեն, կնաշանակի, որ խախտումները կմնան չբացահայտված և անպատժելի, իսկ կառույցի վարքագիծը՝ անվերահսկելի։

Արխիվների ոչնչացումը նշանակում է ենթադրյալ հանցագործության ապացույցների և հետքերի ոչնչացում,- նշեց իրավապաշտպանը։

Մանրամասները՝ տեսանյութում։