Ադրբեջանը նոր պատերազմի սպառնալիք հնչեցրեց․ կգնա նոր էսկալացիայի, եթե միջազգային ռեակցիան թույլ լինի․ Էդմոն Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.05.2026 | 23:37
Երևանում կկայանա «Rise» ռազմարդյունաբերական ցուցահանդեսը. կներկայացվեն նախկինում երբևէ չցուցադրված նմուշներ
29.05.2026 | 23:15
Շուրջ 1010 մարդ՝ 19:19-ի դրությամբ. ԻՔՄ-ն հաշվել է Վանաձորում «Հայաստան» դաշինքի հանրահավաքի մասնակիցների թիվը
29.05.2026 | 22:57
Քանի մարդ է մասնակցել Աբովյանում «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին 20:46-ի դրությամբ. ԻՔՄ-ի հաշվարկը
29.05.2026 | 22:48
Պարզ լճի տարածքում վաղը կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների խճուղավազքի եզրափակիչ փուլը
29.05.2026 | 22:36
«Անկախ «070» կոդով անձնագիր ունենալու հանգամանքից և քաղաքացիություն չընդունելուց, արցախցին ունի ընտրական իրավունք». հավաք Արցախի ներկայացուցչության շենքի մոտ
29.05.2026 | 22:12
Ռուսաստանը 26 միլիարդ դոլար է ծախսում Պուտինի և նրա շրջապատի ծերացման դեմ պայքարի միջոցառումների վրա.WSJ
29.05.2026 | 21:53
Պուտինը հայտնել է՝ ինչ կլինի, եթե Հայաստանը դուրս գա ԵՏՄ-ից
29.05.2026 | 21:35
ԵՏՄ-ն Հայաստանին կխնդրեր անդամակցության հանրաքվե անցկացնել որքան հնարավոր է շուտ. Պուտին
29.05.2026 | 21:17
Հունիսի 1-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.05.2026 | 20:59
Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն անակնկալ է պատրաստել
29.05.2026 | 20:44
Սեպտեմբերից Հայաստանի կրթական համայնքին հասանելի կդառնան ChatGPT Edu-ն և Codex-ը
29.05.2026 | 20:29
«Անկախ դիտորդ» դաշինքը իշխանության զավթման փորձի ու փողերի լվացման վերաբերյալ հաղորդում է ներկայացրել Դատախազություն
29.05.2026 | 20:14
ԵՏՄ չորս առաջնորդներ արձանագրել են, որ չեն ցանկանում՝ Հայաստանը դուրս գա միությունից․Լուկաշենկո
29.05.2026 | 19:58
Հացադուլի 11-րդ օրը Արթուր Օսիպյանը պահանջում է՝ Փաշինյանը հրապարակային ներողություն խնդրի
29.05.2026 | 19:42
Հայաստանը նախաձեռնել է «Կրթություն հանուն խաղաղության» ՄԱԿ բանաձևի նախագիծ
Բոլորը

Factor TVի հարցազրույցը հատուկ հանձնարարություններով դեսպան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ

-Մարտի 1-ին Իվանյանում՝ Խոջալուում կայացած հանդիպումից հետո Ադրբեջանը սպառնացել է Արցախի իշխանություններին՝ «կա՛մ պետք է ընդունեն ինտեգրացիոն քաղաքականությունը, կա՛մ խնդիրները չեն լուծվելու, հակառակը՝ լինելու են ավելի կոշտ և կտրուկ քայլեր»։ Այս մասին հայտարարեց ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը Արցախի Անվտանգության խորհրդի նիստում։ Ինչպե՞ս կգնահատեք այս իրավիճակը։

-Կարծում եմ՝ Ադրբեջանն իր կողմից շուրջ 2 տարի շրջանառության մեջ դրած, իր ձևավորած քաղաքականությունները հերթականությամբ քանդում է՝ ի վնաս իրեն։ Նկատի ունեմ այն, որ թեև հայտարարել են, թե պատրաստ են ապահովել Արցախում ապրող մարդկանց անվտանգությունը, երաշխավորել նրանց իրավունքներն ու ազատությունները, բայց հիմա Լաչինի միջանցքը փակելով, սպանություններով ու էթնիկ զտման քաղաքականությամբ, դիվերսիոն ու ահաբեկչական ակտերով ամբողջ աշխարհին հակառակն են ապացուցում։ Աշխարհը պետություններին դիտարկում է ոչ միայն հայտարարություններով, այլ նաև գործողություններով։ Տեղի է ունեցել 2 հանդիպում Բաքվի և Ստեփանակերտի միջև, որից հետո կատարվել է դիվերսիոն ակտ, միջազգային հանրությունը և կառույցները տեսնում են, որ դրանից հետո Արցախի իշխանություններն էլ ինչպե՞ս կարող են գնալ հանդիպման։

-Կա կարծիք, որ այդ դիվերսիոն ակտերն իրականացվել են այն պատճառով, որ Արցախի իշխանությունները չեն ընդունում Ադրբեջանի ինտեգրման օրակարգը։

-Կարելի է տարբեր մեկնաբանություններ տալ՝ փորձում են ուժ կիրառել, որ վախեցնեն, փորձում են ուժի դիրքերից խոսել, իրենք իրենց նարատիվներն ունեն։ Կարծում եմ՝ շատ ուրախ կլինեին, եթե Արցախ զենք տանելու որևէ ապացույց կարողանային ունենալ։

Հաագայի միջազգային դատարանի՝ Ադրբեջանի դեմ կայացրած միջանկյալ որոշումից հետո պարզվում է, որ Ադրբեջանն արդեն պարտվում է միջազգային շրջանակներում իր շրջանառած մոտեցումներում։ Ադրբեջանն ասում էր՝ Լաչինի միջանցքը փակ չէ, դատարանն ասաց՝ փակ է, դու պարտավոր ես ապահովել անարգել շարժը։ Այսինքն՝ այս դիվերսիաներն արդեն ջղաձիգ քայլեր են, որ եթե չեն կարողանում այդ մակարդակներում ազդել որոշումների վրա, փորձեն գետնի վրա ինչ-որ բան փոխել։ Բայց թե որքանով են Ադրբեջանի այդ քայլերը ճանաչվում լեգիտիմ, որքանով դրանք միջազգային հանրության համար կլինեն համոզիչ գործողություններ, դա տեսնում ենք դատապարտող հայտարարություններից և հնչող մտահոգություններից։ Հայաստան են ժամանել ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագհը, ԱՄՆ համանախագահը, Տոյվո Կլաարն էր այստեղ, հիմա Բաքվում է, այսինքն՝ այդ իմաստով ակտիվություն կա։

-Ադրբեջանը մերժում է միջազգային մեխանիզմները և ուժի սպառնալիքով ասում է՝ կա՛մ կինտեգրվեք, կա՛մ կդիմենք ավելի կոշտ քայլերի։

-ԼՂ-ն երբևէ անկախ Ադրբեջանում ինտեգրված չի եղել։ Հետևաբար, Ադրբեջանի կողմից ձևավորված այդ նարատիվը, թե ռեինտեգրացիա է ուզում, և դա լեգիտիմ է, ընդհանրապես չի համապատասխանում օբյեկտիվ իրականությանը։ Ադրբեջանին իրականում ռեինտեգրացիա պետք չէ, շատ լավ գիտեն, որ անհնարին է, մարդիկ չեն կարող իրենց սպանողների հետ որևէ համակարգում ինտեգրվել։ Ադրբեջանին պետք է տարածք՝ առանց մարդկանց։ Ադրբեջանի մոտեցումները բերելու են էսկալացիաների։ Նրանք արդեն կեղծ լուրեր են տարածում, որ իբրև թե հայկական դիրքերից կրակում են իրենց դիրքերի վրա, սովորաբար այսպիսի քայլերի դիմում են այն ժամանակ, երբ նախապատրաստում են նոր սադրանք, հարձակում կամ ահաբեկչություն։

-ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը, արձագանքելով Ադրբեջանի դիվերսիաներին, հայտարարել է, որ հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում և հավելել, որ ուժի կիրառումը խաթարում է բանակցությունները։ Ի՞նչ է հաջորդելու սրան։

-Ադրբեջանն ունի այսպիսի մոտեցում՝ մենք որևէ հայտարարության չենք անսացել տարիներ շարունակ և չենք անսալու։ Բայց եթե որևէ անբարենպաստ հետևանքի ռեալ վտանգ զգան, օրինակ՝ պատժամիջոցների կիրառման հստակ վտանգ զգան, իրենց այդպես չեն պահի։ Բայց մինչև այս պահը տեսնում ենք, որ այդպիսի վտանգներ չկան, չնայած հայկական կողմի իրականացրած աշխատանքին։

Լավ է, որ այդպիսի հայտարարություններ են արվում այն, որ խնդիրը ռազմական լուծում չպետք է ունենա, այդ սկզբունքը միշտ շրջանառության մեջ է եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, բայց ունենք այն, ինչ ունենք։ Աշխարհը հիմա փոխվում է, հին աշխարհակարգը խարխլված է, բայց նոր մեխանիզմներ դեռ չեն ստեղծվել։ Մենք այդ իրողությունները պետք է ռեալ գնահատենք։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան