ՌԴ-ն խոսք է տվել Ալիևին՝ նպաստել ԼՂ-ի ինտեգրմանը Ադրբեջանին․ ահա՝ ինչու խաղաղապահները չմիջամտեցին սադրանքին․ Բորիս Նավասարդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Factor TV–ի հարցազրույցը Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի հետ

-Կիրակի առավոտյան ադրբեջանական դիվերսիոն խմբի հարձակման հետևանքով սպանվել է արցախցի երեք ոստիկան, վիրավորվել՝ մեկը։ Ցավոք, սա սադրանքի միակ դեպքը չէ, վերջին շաբաթվա ընթացքում Ադրբեջանը տարբեր սադրանքների է դիմել․ փետրվարի 28-ին խաղաղ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող մեր հայրենակցին էին թիրախավորել, մարտի 2-ին և 3-ին կրկին կրակոցներ են եղել․ և այս ամենը՝ Լաչինի միջանցքը գրեթե 90 օր փակ պահելուն զուգընթաց։ Ձեր գնահատմամբ՝ ինչո՞ւ է Ադրբեջանը թեժացնում իրավիճակը։

-Ես դա կապում եմ 2 հանգամանքի հետ․ առաջինը՝ Բաքուն Ռուսաստանի հետ բավականին խորը բանակցություններ է հիմա վարում։ Իմ գնահատմամբ՝ Ադրբեջանը փորձում է հնարավորինս Ռուսաստանին ներգրավել իր աշխարհաքաղաքական, տարածաշրջանային ծրագրերի մեջ՝ անելով որոշակի առաջարկներ, որոնցից Ռուսաստանը, կարծես թե, չի հրաժարվում։ Այդ ծրագրերի իրականացումն Ադրբեջանի համար ենթադրում է Արցախի հարցը հնարավորինս արագ լուծելու անհրաժեշտությունը։ Երկրորդ հանգամանքը կապված է առաջինի հետ․ սկսվել են բանակցությունները Ստեփանակերտի և Բաքվի միջև, բայց կողմերն այնտեղ ներկայանում են տարբեր օրակարգերով։

-Մեկը մյուսին հակասող օրակարգերով։

-Այո՛։ Եվ Ադրբեջանը փորձում է ստիպել արցախահայությանը՝ ընդունել իր օրակարգը և ստեղծում է այդ լարվածությունը, նաև անվտանգային տագնապները հասարակության մեջ, ինչպես նաև Արցախի ղեկավարության շրջանում, որպեսզի հասնի հաջողության իր օրակարգն առաջ մղելու հարցում։

–Երբ մարտի 1-ին Խոջալուում հանդիպեցին Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչները, ադրբեջանական կողմն այդ հանդիպումը մեկնաբանեց որպես ինտեգրման պրոցես, մինչդեռ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը պահեստազորի սպաների հետ հանդիպման ժամանակ նշել էր, որ ինտեգրման մասին խոսք լինել չի կարող, և որ Արցախի կարգավիճակի վերաբերյալ բանակցությունները կարող են տեղի ունենալ միայն միջազգայնորեն ճանաչված ձևաչափով, ինքնորոշման իրավունքի իրացման ճանապարհով։ Կարելի՞ է գնահատել, որ Ադրբեջանը, սպանելով արցախցի ոստիկաններին և տարբեր սադրանքներով փորձում է հարկադրել, որ նաև ինտեգրման օրակարգն ընդունվի Արցախի կողմից։

-Հենց դա է ասածս․ ի վերջո, Ադրբեջանը չի էլ թաքցնում, որ գնալու է բանակցությունների հենց այդ հարցը լուծելու համար, իսկ արցախյան կողմը, կարծում եմ, պատրաստ չէր խորը քաղաքական հարցեր քննարկելու, մանավանդ որ ադրբեջանական պատվիրակության կազմը չէր էլ ենթադրում ինչ-որ սկզբունքային հարցերի լուծում։ Արցախյան կողմը շահագրգռված է Լաչինի միջանցքի հետ կապված խնդիրները ներկայացնելով։ Ադրբեջանն ընտրել է կտրուկ ճանապարհ՝ ուժային մեթոդներով արցախցիներին ստիպել ընդունել իր պայմանները։

-Ի՞նչ պետք է անեն արցախցիները։

-Բանակցությունները պետք է ընթանան միջազգային միջնորդների մասնակցությամբ, քանի որ եթե միայն ռուս միջնորդները մասնակցեն, դա կնշանակի, որ այդ բանակցությունները միջազգային սկզբունքների, ստանդարտների բովանդակության մեջ չեն լինելու։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան