Ստեփանակերտ-Բաքու երկխոսությունը նշանակում է՝ Արցախը կդառնա Ադրբեջանի ներքին խնդիրը․ համայնքի ներկայացուցիչը բանակցում է ղեկավարության հետ․ Սուրեն Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.05.2026 | 21:37
Փաշինյանը ներկայացրել է վարորդական իրավունքից զրկված անձանց խնդրի լուծման իր տարբերակը
16.05.2026 | 21:15
Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել
16.05.2026 | 20:00
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵԽ գլխավոր քարտուղարին է հանձնել «Մարզական մրցումների մեքենայությունների մասին» կոնվենցիայի վավերագիրը
16.05.2026 | 19:57
Սուրեն Իշխանյանը` Մ-17 ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
16.05.2026 | 19:44
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը. ՈՒՂԻՂ
16.05.2026 | 19:36
Ժաննա Անդրեասյանն այցելել է Շվանիձոր․ հիմնանորոգված մանկապարտեզն արդեն գործում է, դպրոցը՝ կահավորման փուլում
16.05.2026 | 19:00
Մերոնք պատրաստ են սրճարանում մեծ գումար ծախսել, բայց թանգարանի դեպքում խնայում են. Բելլա Իսահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 18:39
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
16.05.2026 | 18:16
ՀՀ ԱԳ փոխնախարարը Քիշնևում անդրադարձել է արտաքին տեղեկատվական միջամտությունների սպառնալիքներին
16.05.2026 | 17:53
Կայացել է ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը
16.05.2026 | 17:33
Ֆրանսիայում դատական քննություն է սկսվել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի դեմ՝ Ջամալ Խաշոգիի սպանության գործով
16.05.2026 | 17:19
Ուկրաինա են վերադարձվել 528 զոհված զինծառայողների մարմիններ
16.05.2026 | 17:02
Մայիսի 17-ից օդի ջերմաստիճանը կբարձրանա
16.05.2026 | 16:55
Լևանդովսկին հայտարարել է «Բարսելոնայից» հեռանալու մասին
16.05.2026 | 16:44
Գործազուրկ, բայց խոշոր եկամուտով. ինչ է հայտարարագրել Հայկ Մարությանը
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի հիմնադիր, միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի հետ

-Պարո՛ն Սարգսյան, ՌԴ ԱԳ նախարարն էր երկօրյա այցով Բաքվում, որտեղ տարածաշրջանին վերաբերող մի շարք ուշագրավ հայտարարություններ է արել։ Մասնավորապես, Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ «պետք է բացառել արտաքին ուժերի ապակառուցողական ազդեցությունը Հայաստանի և Ադրբեջանի կարգավորման գործընթացում»։ Սա ակնհայտորեն Արևմուտքին է ուղղված։ Ձեր կարծիքով՝ ավելի հստակ՝ ում։ Մոսկվային ավելի շատ դուր չի գալիս Բրյուսելի՞, թե՞ Վաշինգտոնի ակտիվությունը։ Կամ, գուցե, երկուսին միասին։

-Չեմ կարծում, որ էական տարբերություն կա Բրյուսելի և Վաշինգտոնի դիրքորոշումներում, մանավանդ, որ Վաշինգտոնը բացահայտ հայտարարում է, որ Բրյուսելի հետ համակարգված են աշխատում, համակարգում են գործընթացները։ Եվ այն առաջարկները, որ գալիս են Բրյուսելից, կարծում եմ՝ կարող ենք վստահ լինել, որ դրանց ամբողջությամբ աջակցում է Վաշինգտոնը, որովհետև հակառակի մասին հայտարարություններ չեն եղել առ այն, որ, ենթադրենք, այս առաջարկը մեզ համար անընդունելի է և այլն։ Այսինքն՝ ակնհայտ է, որ կա համակարգված մոտեցում խնդրի կարգավորման վերաբերյալ, և առաջարկները, որոնք ներկայացվում են, վստահ եմ, համատեղ են և մշակվում են Վաշինգտոնի և Բրյուսելի համատեղ ջանքերով, ուղղակի այս պարագայում միջնորդը և ներկայացնողը Բրյուսելն է։

-Ինչո՞ւ է Մոսկվան շարունակում ապակառուցողական և նման այլ որակումներ տալ տարածաշրջանում Արևմուտքի ակտիվությանը, հատկապես, երբ իրենք փաստացի խնդիրները չեն կարողանում լուծել։

-Կարծում եմ՝ երկուստեք են մեղադրանքները։ Երկուսն էլ միմյանց մեղադրում էին նախ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքները կաթվածահար անելու համար, հետո արդեն ՄԽ-ի չգոյության մեջ սկսեցին իրար մեղադրել, և վերջին փուլն էլ այն է, որ կողմերն իրար մեղադրում են ոչ օբյեկտիվության և օգուտ չտալու համար։ Սա նորմալ մրցակցային պրոցես է, այս կերպ մեր տարածաշրջանում մրցում են գերտերությունները՝ ի դեմս ԱՄՆ-ի և Ռուսաստանի։ Մենք հիմա թևակոխում ենք շատ ավելի ագրեսիվ մրցակցության փուլ Արևմուտքի և Ռուսաստանի միջև, որը սովորաբար, եթե ուսումնասիրենք պատմությունը, կտեսնենք, որ շատ ծանր է ազդում, առաջին հերթին, մեզ նման փոքր պետությունների վրա։

-Տարածաշրջանում ՌԴ-Արևմուտք այդ առճակատումը ի՞նչ օգուտ և ի՞նչ վնաս է բերելու Հայաստանին։

-Չեմ կարծում՝ օգուտ բերի, որովհետև այդ առճակատումների ժամանակ ստիպված ես լինելու շատ ծանր և ցավոտ որոշումներ կայացնել։ Օրինակ՝ ես չեմ բացառում, որ ինչ-որ մի փուլում և՛ Արևմուտքը, և՛ Ռուսաստանը մեզ ստիպելու են ընտրություն կատարել այս կամ այն կողմի միջև։ Եվ եթե վերջին 25-30 տարիների ընթացքում նման ընտրության առջև երբեք չէին կանգնացնում, թողնում էին, որ քիչ թե շատ համագործակցեինք երկու բևեռների հետ էլ, հիմա չեմ բացառում, որ հատկապես ուկրաինական պատերազմով պայմանավորված՝ մեզ կանգնեցնեն այդ երկընտրանքի առջև։ Ես կարող եմ շատ լավ օրինակներ բերել, օրինակ՝ Վաշինգտոնը, ի պատիվ ԱՄՆ-ի, երբեք չի ասել՝ Իրանի հետ ձեր հարաբերությունները սահմանափակեք։ Նույնը վերաբերում է Իրանին․ ի պատիվ Թեհրանի՝ մեզ երբեք չեն ասել՝ հարևան պետություն ես, քիչ հարաբերություն ունեցիր Վաշինգտոնի հետ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Թամարա Հակոբյան