Միայն 2021-2022 թթ. ԶԼՄ-ների և լրագրողների դեմ դատարան է ներկայացվել 106 հայցադիմում. Դավիթ Ասատրյան

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Խոսքի ազատության և պաշտպանության կմիտեն կազմակերպել է «Դատական գործեր ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների․ խնդիրներ և միտումներ» թեմայով կլոր սեղան-քննարկում։ Ներկայացվեցին 2021-2022 թվականների ընթացքում ընդդեմ լրատվամիջոցների և լրագրողների դատական գործերի մոնիտորինգի արդյունքները։ Յոթամսյա մշտադիտարկման տվյալների հիման վրա պատրաստվել է վերլուծական զեկույց։

Մշտադիտարկման միջոցով փորձ է արվել պարզել, թե դատավորները որքանով են հետևում ԶԼՄ-ներին վերաբերող օրենսդրական կարգավորումներին, միջազգային կոնվենցիաներին, Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի, ՀՀ Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների ակտերին: Կարևոր նշանակություն է տրվել դատարանների կողմից նմանատիպ վեճեր քննելիս միատեսակ, իրավաչափ և կանխատեսելի մոտեցումներ դրսևորելուն։

Հատուկ ուշադրություն է դարձվել այն հարցին, թե արդյո՞ք դատարանները հաշվի են առնում ԶԼՄ-ների և լրագրողների առաքելությունը, խոսքի ազատության չափանիշները և դրա հանրային շահը:
Որոշ գործեր վերլուծելիս վկայակոչվել են «Տեղեկատվական վեճերի խորհուրդ» մասնագիտական նախաձեռնության եզրակացություններն ու կարծիքները:

Դիտարկված ժամանակահատվածում ընդդեմ ԶԼՄ-ների ու լրագրողների ներկայացվել է 106 դատական հայց, որոնցից 72-ը՝ 2021 թվականին, 34-ը՝ 2022-ին։ Այդ հայցերից վարույթ է ընդունվել 93-ը (2021-ին՝ 69, 2022-ին՝ 24), մնացած 13-ը վարույթ չեն ընդունվել փաստաթղթերը թերի լինելու կամ հայցը հետ վերցնելու հիմքերով։

Վարույթ ընդունված 93 գործերից 48-ում (2021թ․-ին՝ 38, 2022թ․-ին՝ 10) հայցվորները ներկա կամ նախկին պաշտոնյաներ են, քաղաքական գործիչներ կամ պետական մարմիններ, 25-ում (համապատասխանաբար՝ 19 և 6)՝ գործարարներ կամ տնտեսվարող ընկերություններ են, 9-ում (5 և 4)՝ մասնավոր անձինք, 4-ում (3 և 1)՝ քաղհասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ, 7-ում (4 և 3) լրատվամիջոցներ։

Նախորդ հետազոտությունների հետ համեմատությունը ցույց է տալիս, որ վիրավորանքի և զրպարտության հիմքով դատական հայցերի հոսքը ալիքաձև ընթացք ունի․ այն 2021 թվականին ավելացել է՝ հավասարվելով 2019-ի ցուցանիշին, իսկ 2022-ին կտրուկ իջել է՝ արձանագրելով վերջին 4 տարիների նվազագույն մակարդակ։

Փաստաբան Դավիթ Ասատրյանի խոսքով՝ փոփոխություններ կան նյութական փոխհատուցման պահանջներում։
«Մեր հետազոտության ընթացքում մենք նույնպես ուսումնասիրել ենք նմանատիպ գործեր, որտեղ նյութական պահանջներ ներկայացվել են, և պահանջը բավարարվել է։ Նշենք, որ նախորդ հետազոտությունների համեմատ, պահանջվող գումարի չափը նվազել է, այնուամենայնիվ, պրակտիկան առկա է, երբ դատարանները իրենց դատական ակտերում չեն հիմնավորում նյութական փոխհատուցման անհրաժեշտությունը։ Այնինչ՝ դատարանները պարտավոր են բավարարել նյութական պահանջը այն դեպքում, երբ ոչ նյութական փոխհատուցումը բավարար չէ պատճառված վնասը փոխհատուցելու համար»,- նշեց փաստաբանը։

Ասատրյանը հավելեց, որ փոքրաթիվ, բայց կան նաև լրատվամիջոցն ընդդեմ լրատվամիջոցնի գործեր։

Մանրամասները՝ տեսանյութում։