Ամբողջ պրոցեսը քաղաքական է․ Եղիշե Կիրակոսյանը՝ Հաագայի դատարանի որոշման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.09.2026 | 16:49
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածություն կա․ խոսնակ
09.09.2026 | 16:38
Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել միջազգային ընկերությունում
09.09.2026 | 16:31
«Մեր ժամանակների հերոսը» թանկացել է․ 395 հազար դոլար՝ «Դոմինո վիդեո փրոդաքշն»-ին
09.09.2026 | 16:19
Չխոշորացված համայնքը մի խոշորացրեք ու որևէ մարդու հագով մի կարեք համայնքի ղեկավարի պաշտոնը․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 16:01
Վահե Ղալումյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 15:51
Զարուհի Բաթոյանն ընտրվեց Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:42
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է
09.09.2026 | 15:33
ՊԵԿ-ը ստուգել է Նարեկ Նալբանդյանի բիզնեսները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:23
Խանդանյանը` Բայրամովի հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:15
ՀՀ-Ադրբեջան սահմանազատումը՝ հյուսիսից հարավ //ՀՀ քաղաքացիության տուրքը կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 15:08
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:56
«Սուտ եք խոսում, Տավուշից Ադրբեջանին գյուղ չի հանձնվել»․ բանավեճ՝ Ղալումյանի և Ղազարյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:41
Իսրայելը կփակի Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը Երուսաղեմում՝ ի պատասխան Լոնդոնի պատժամիջոցների
09.09.2026 | 14:36
Սոնա Ղազարյանը՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 14:28
ՌԴ-ն նախատեսում է ձմռանը ուժեղացնել Ուկրաինայի դեմ հարձակումները․ մինչ հաջորդ տարի լուրջ բանակցությունները քիչ հավանական են․ Bloomberg
Բոլորը

ՄԱԿ–ի արդարադատության միջազգային դատարանի որոշումը կյանքի կոչվելու համար պետք է առավելագույն ճնշում գործադրվի։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց միջազգային հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը` անդրադառնալով ՄԱԿ–ի արդարադատության միջազգային դատարանի որոշմանը։

Նշենք, որ փետրվարի 22-ին ՄԱԿ–ի արդարադատության միջազգային դատարանը փաստեց` առկա է Ադրբեջանի կողմից «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի շրջանակում հայերի իրավունքներին անդառնալի վնաս հասցնելու անմիջական վտանգ։

Դատարանը որոշում կայացրեց, որտեղ ասվում էր` Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել բոլոր միջոցները, որպեսզի ապահովի տրանսպորտի և մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով։ Միաժամանակ դատարանը միաձայն մերժեց Ադրբեջանի ներկայացրած միջանկյալ միջոցների պահանջը։

«Միջազգային իրավունքում, ցավոք, չկա ինստիտուտ, որը կզբաղվի միջազգային դատարանի որոշումների հարկադրաբար կատարման ուղղությամբ։ Ամբողջ պրոցեսը քաղաքական է, և սա ենթադրում է աշխատանք։
Այն մարմինը, որը պատասխանատվություն է կրում արդարադատության միջազգային դատարանի վճիռների և որոշումների կատարման ապահովման ուղղությամբ, անվտանգության խորհուրդն է։ Երբ պրոբլեմային դառնա հարցը, այն կարող է միջամտել գործընթացին։ Սակայն ԱԽ–ի միջամտությունն այսօր բարդ է, քանի որ հարցի քաղաքականացվածությունը շատ մեծ է»,- նշեց Կիրակոսյանը՝ հավելելով՝  իրավական պրոցեսը չպետք է կտրված լինի դիվանագիտական ու քաղաքական աշխատանքից, պետք է համատեղվեն ջանքերը, որպեսզի որոշումը կյանքի կոչվի։

«Միջազգային իրավունքում կամ միջազգային հարաբերություններում դատարանների որոշումներն ու դրանց ի կատար ածումը շատ տարբերվում է ներպետական դատարանների որոշումների կատարման գործընթացից։

Ներպետականի դեպքում ունենք դատական ակտերի կատարումն ապահովող ծառայություն, իսկ միջազգային իրավունքում ու միջազգային  հարաբերություններում չունենք նման ինստիտուտ, որը  կզբաղվի միջազգային դատարանի որոշումների  հարկադրաբար կատարման ուղղությամբ։ Ամբողջ պրոցեսը,  բնականաբար, քաղաքական է և այդ պրոցեսը ենթադրում է նաև աշխատանք»,- ասաց Կիրակոսյանը։

Նրա խոսքով՝ այն մարմինը, որը  որոշակի պատասխանատվություն կրում է Արդարադատության միջազգային դատարանի վճիռների և նաև  որոշումների կատարման ապահովման ուղղությամբ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն է. «Դա այն մարմինն է, երբ որ խնդիր առաջանա, հարցը պրոբլեմային դառնա, պետք է կամ իրավասու լինի միջամտելու գործընթացին։ Ինքներս էլ հասկանում ենք, որ  Անվտանգության խորհրդի միջամտությունն այսօր բարդ է, որովհետև կան մշտական անդամներ, որոնք աշխատում են իրենց  տրամաբանությամբ, հարցի քաղաքականացվածությունը, կարծում եմ, շատ բարձր է։ Բայց մինչև դրան հասնելը, կարծում եմ, շատ այլ միջոցներ կան իրավական գործընթացից մաքսիմալ պտուղներ քաղելու համար»։

Կիրակոսյանը հիշեցրեց, որ դատարանի որոշումից հետո շատ երկրների ԱԳՆ–ներ հայտարարություն արեցին` հղում անելով դատարանի որոշման վրա․ «Պետք է մաքսիմալ ճնշում գործադրվի, քանի որ դատարանի որոշումը կյանքի կոչելու միակ ճանապարհը սա է, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում իրավական մեխանիզմները գործադրելը»։

Մանրամասները՝ տեսանյութում։