Կայացել է ՀՀ վաստակավոր մարզիչ Լյովա Վարդանյանին նվիրված Մ23 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի միջազգային հուշամրցաշարը

Լուրեր

29.10.2026 | 19:30
Ի՞նչ խնդիրներ արձանագրվեցին ՏԻՄ ընտրություններում․ «Անկախ դիտորդ»-ը զեկույց է հրապարակել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 19:21
Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
29.10.2026 | 19:07
COP17-ի շրջանակում ներկայացվել է բնապահպանական վերահսկողության թվայնացման Հայաստանի փորձը․ ԲԸՏՄ
29.10.2026 | 18:54
Ֆիդանն ու Բայրամովը Անկարայում բանակցություններ են անցկացրել
29.10.2026 | 18:39
«Բավարիայի» գլխավոր մարզիչը դուրս է գրվել հիվանդանոցից
29.10.2026 | 18:30
Ի՞նչ է տեղի ունեցել փոքրիկ Եվայի հետ․երեք ամիս՝ առանց պատասխանների․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 18:21
Էրդողանի քայլերը բավարար չէին. Ալիևը չի մասնակցի Անկարայում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին
29.10.2026 | 18:03
ԵՄ-ն հրաժարվում է Կանադային «ասոցացված անդամի» կարգավիճակ առաջարկելուց
29.10.2026 | 17:57
Ուսումն ավարտելուց հետո առնվազն 3 տարի Հայաստանում աշխատելու դեպքում քաղաքացիները կազատվեն պարտադիր զինծառայությունից
29.10.2026 | 17:46
Վենսը նամակ է ուղարկել Իրանի ԱԽ քարտուղարին՝ կոչ անելով վերսկսել բանակցությունները՝ կանխելու Թրամփի նոր հարվածները
29.10.2026 | 17:38
Փաշինյանն ու Սլովենիայի արտգործնախարարը քննարկել են տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
29.10.2026 | 17:32
Արկադի Համբարձումյանի և նրա հետ փոխկապակցված 22 անձանց 84՝ անշարժ, 59 շարժական գույքի, 255 մեքենայի և այլ ակտիվների նկատմամբ սահմանափակումներ են կիրառվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
29.10.2026 | 17:27
Կենսաբազմազանության պահպանման և ջրային ռեսուրսների կառավարման համար անհրաժեշտ է միջազգային համագործակցություն․ Աբիսողոմոնյան
29.10.2026 | 17:17
Աջակցում եմ ՔՊ-ին, դատապարտում ընդդիմության պահվածքը. Ռուբեն Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 17:16
UFC-ի չեմպիոնը պատրաստ է տիտղոսային մենամարտ անցկացնել Արման Ծառուկյանի հետ
Բոլորը

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացել է ՀՀ վաստակավոր մարզիչ, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատող Լյովա Վարդանյանին նվիրված Մ23 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի միջազգային հուշամրցաշարը, որին մասնակցել է 8 երկրի շուրջ 130 ներկայացուցիչ․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Հուշամրցաշարն անցկացվել է Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի աջակցությամբ:

Մրցաշարի եզրափակիչներին հետևել և պարգևատրման արարողությունն իրականացրել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Երևանի փոխքաղաքապետեր Տիգրան Ավինյանը և Գևորգ Սիմոնյանը, ինչպես նաև ներկայացուցիչներ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեից, Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից և այլ կառույցներից:

Երկրորդ անգամ անցկացվող հուշամրցաշարին մասնակցել են ըմբիշներ Մոլդովայից, Բելառուսից, Իրանի Իսլամական Հանրապետությունից, Վրաստանից, Հնդկաստանից, Բահրեյնից, Ռուսաստանից և Հայաստանից: Եզրափակչում Հայաստանն ունեցել է 4 ներկայացուցիչ, որոնցից 2-ը՝ Առաքել Մովսեսյանը (57 կգ) և Էդիկ Հարությունյանը (61 կգ), նվաճել են ոսկե մեդալներ: Լյովա Վարդանյանի հուշամրցաշարի հաղթողներ են ճանաչվել նաև Ռուսաստանի ներկայացուցիչ Դալգատ Աբդուլկադիրովը (65 կգ), բելառուս Նիկիտա Դմիտրիևը (70 կգ), ռուսաստանցիներ Մագոմեդ Կարդանովը (74 կգ), Մագոմեդ Աբդուլկադիրովը (79 կգ), Ալան Նայֆոնովը (86 կգ), Վրաստանի ներկայացուցիչ Անդրե Մարգիշվիլին (92 կգ), բելառուս Վլադիսլավ Կազլովը (97 կգ) և իրանցի Պաուլադի Ամիրալին (125 կգ):

Ազատ ոճային ըմբիշ, 57 կգ քաշային Առաքել Մովսեսյանն արժանացել է նաև հատուկ մրցանակի՝ հաշվի առնելով այն, որ Լյովա Վարդանյանը մարզական կարիերայի ընթացքում հանդես է եկել հենց այդ քաշային կարգում: Մրցանակը երիտասարդ ըմբիշին հանձնել է Լյովա Վարդանյանի որդին՝ միջազգային կարգի մրցավար Ավետիք Վարդանյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, բարձր գնահատելով ըմբշամարտի նվիրյալ Լյովա Վարդանյանի վաստակը, կարևորել է նմանօրինակ հուշամրցաշարերի անցկացումը՝ որպես հարգանքի տուրք անվանի մասնագետի հիշատակին:

«Լյովա Վարդանյանը, իսկապես, երախտավոր է և շատ մեծ ավանդ ունի հայկական ըմբշամարտի հաջողություններում՝ որպես մարզիկ, մարզիչ ու նաև մրցավար: Շատ լավ է, որ նրա հիշատակը նաև այսպես են ոգեկոչում: Շատ լավ մրցում է ստացվել բազմաթիվ թիմերի մասնակցությամբ: Հուսանք՝ այն կդառնա ավանդական և աստիճանաբար իր հարգը կբարձրացնի»,- ասել է Կարեն Գիլոյանը:

Ի դեպ, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Երևանի քաղաքապետարանի սպորտի վարչության պետ Արսեն Մակվեցյանը և Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը Դաղստանի սպորտի նախարար Սաջիդ Սաջիդովի կողմից արժանացել են երախտագրի՝ Հայաստանում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման, ինչպես նաև երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած ավանդի համար:

Միջազգային կարգի մրցավար Ավետիք Վարդանյանի խոսքով` մրցաշարը որակական առումով կարելի է ստացված համարել, քանի որ այս անգամ այն բավական ուժեղ կազմ էր հավաքել. «Կարծում եմ՝ լավ մրցաշար էր: Շատ լավ թիմեր էին հավաքվել, որոնց կազմերում աշխարհի ու Եվրոպայի երիտասարդական առաջնությունների հաղթողներ ու մրցանակակիրներ կային: Տարեցտարի կարելի է ավելի ուժեղացնել մրցաշարը և դրա աշխարհագրությունը: Ինչ վերաբերում է հայ մարզիկների ելույթներին, կարծում եմ՝ մերոնք վատ հանդես չեկան»:

Նշենք՝ մինչև 23 տարեկան ըմբիշները նախապատրաստվում են Եվրոպայի երիտասարդական առաջնությանը, որը կկայանա մարտի 13-19-ը Ռումինիայի մայրաքաղաք Բուդապեշտում: