Կոռուպցիայի ընկալման համաթվի անկման պատճառը համակարգային խնդիրներն են․ Հայկուհի Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.11.2024 | 16:41
Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Lատվիա
16.11.2024 | 16:28
Երևանի Նազարբեկյան փողոցում կրակոցներ են հնչել․ 42-ամյա տղամարդ է մահացել
16.11.2024 | 16:17
Լեռնային շրջաններում ձյուն կտեղա
16.11.2024 | 15:55
Հնդկաստանի ԱԳ նախարարի կարծիքով՝ աշխարհը հոգնել է ռուս-ուկրաինական հակամարտությունից
16.11.2024 | 15:35
Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Ռոբերտ Ամիրխանյանին ծննդյան 85-ամյակի կապակցությամբ
16.11.2024 | 15:19
Не виноватая я, он сам пришел. մահացել է «Ադամանդե ձեռքը» հայտնի ֆիլմի դերասանուհի Սվետլանա Սվետլիչնայան
16.11.2024 | 15:01
Սպանություն՝ բուժհաստատության բակում. ձերբակալվել է նույն հաստատության նախկին բուժառուն. ՔԿ
16.11.2024 | 14:36
ԿԲ նախագահը Silicon Mountains գագաթաժողովում խոսել է ֆինանսական ոլորտում արհեստական բանականության կիրառումից
16.11.2024 | 14:15
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
16.11.2024 | 13:49
Վանաձորում ձին ընկել է դիտահորը
16.11.2024 | 13:33
Վրաստանի ԿԸՀ նախագահի վրա սև հեղուկ են լցրել․  ամփոփվել  են խորհրդարանական ընտրությունների արդյունքները
16.11.2024 | 13:22
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ԱՀԿ գլխավոր տնօրենի հետ
16.11.2024 | 12:58
Աղմկահարույց սկանդալ․ Կոսովոյի հավաքականը լքել է խաղադաշտը Ռումինիայի հետ խաղում
16.11.2024 | 12:34
Վահագն Խաչատուրյանը ԿԽՄԿ նախագահի հետ քննարկել է գերիներին և անհետ կորածների հարցեր
16.11.2024 | 12:12
Երևանը հեռանում է ՀԱՊԿ-ի աշխատանքային բոլոր ձևաչափերից․ ՌԴ ԱԳՆ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանի հետ

-Տիկի՛ն Հարությունյան, հունվարի վերջին Թրասնփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնը հրապարակեց 2022 թվականի կոռուպցիայի ընկալման համաթիվը, և ըստ այդ արդյունքի՝ Հայաստանն իր տեղը զիջել է 5 հորիզոնականով՝ 2021-ի համեմատ հայտնվելով 63-րդ տեղում։ Ո՞րն է սրա պատճառը և ինչո՞ւ է Հայաստանը հետընթաց ապրում կոռուպցիայի դեմ պայքարի գործում:

-Կարծում եմ՝ Ձեր գնահատականը մի փոքր ավելի խիստ է «հետընթաց ապրել» արտահայտության տեսանկյունից, որովհետև, ըստ էության, ամբողջ գնահատումն ինքնին ճիշտ է. վերնագրված է կոռուպցիայի ընկալման համաթիվ, բայց ավելի շատ դիտարկվում է կոռուպցիան լայն իմաստով՝ որպես կառավարման կոռուպցիա, որի շրջանակում արդեն ոչ միայն քաղաքացիների ընկալման տեսանկյունից, օրինակ՝ կաշառքի տեսքով կոռուպցիայի ընկալումն է, այլ պետական համակարգի ֆունկցիոնալ հատվածը, մասնավորապես, կոնկրետ Ձեր մատնանշած արդյունքի համար հիմք հանդիսացել այն հանգամանքը, թե որքանով է պետական կառավարման համակարգում իշխանությունների բաժանման սկզբունքի տեսանկյունից հակակշիռների և հավասարակշռման մեխանիզմն արդյունավետ պահպանված, և որքանով արդյունավետ է դա գործում, հետո անդրադարձ է կատարվել իրավապահ մարմինների բարեվարքությանը: Այնտեղ առանձին գնահատականի է արժանացել նաև քաղաքացիական հասարակության գործունեության տարածքը, թե որքանով է իսկապես քաղաքացիական հասարակությունը նաև իր գործունեությանը, առաքելությանը և նաև սկզբունքներին համապատասխան գործունեություն կարողացել իրականացնել:

Նահանջի կամ անկման պատճառը, բնականաբար, արդեն այդ նշված համակարգային խնդիրներն են, և այստեղ ուղղակի առանձին դեպքեր, որոնք գնահատման համար հիմք են հանդիսացել, նաև ձևավորել են այդ պատկերը։ Բայց միևնույն է՝ թույլ տվեք այստեղ նաև ասել, որ դա, այնուամենայնիվ, չի նշանակում, որ կոռուպցիայի նկատմամբ կառավարության կամ առհասարակ Հայաստանի Հանրապետության վերաբերմունքը՝ այն չեզոքացնելու տեսանկյունից, փոփոխվել է, այլ դա ընթացքի, այսինքն` պրոցեսուալ առանձին խնդիրների այս կամ այն չափով հաջողելու մասին է, որպես գնահատական։ Ընդ որում, կարծում եմ՝ մեր բոլորի խնդիրն արդեն հաջորդ գնահատման համաթվի համար ավելի դրական արդյունքներ ապահովելն է, ինչը նշանակում է, որ մատնանշված խնդիրներն ու բացերը, որոնք առկա են այս տարվա հրապարակման արդյունքների հիման վրա, մեր արդեն հաջորդ գործողությունների, ծրագրի հիմքում են հայտնվել:

-Անցած տարեվերջին ակտիվ քննարկվում էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից տրված բացասական և խորհրդատվական բնույթի եզրակացությունները դատավորի մի քանի թեկնածուների հետ կապված, և չնայած  հանձնաժողովի՝ անբարեվարք անձանց պաշտոնների անցումը կանխելու մանդատին, այդ եզրակացությունները, ըստ էության, հենց այդպես խորհրդատվական բնույթի էլ մնում են, և ընտրություն կատարող կառույցների համար դրանք խանգարող հանգամանքներ չեն։ Ստացվում է, որ ձեր գնահատականներն այնքան էլ չեն նպաստում հանրային կամ պետական ծառայություն մատուցող ինստիտուտներում այնպիսի անձերի չհայտնվելուն, որոնց վերաբերյալ հանձնաժողովն ունի բացասական եզրակացություն, բնականաբար, բարեվարքության վերաբերյալ: Ինչպե՞ս հասնել այնպիսի արդյունքի, որ հանձնաժողովի եզրակացությունները հաշվի առնվեն գործնականում, և դրանք, այսպես ասած, դառնան առավել որոշիչ:

-Տեսեք, մեր խնդիրն այն չէ, և, կարծում եմ, հենց նպատակի տեսանկյունից, Դուք մատնանշեցիք բնույթը եզրակացությունների, որ դրանք ավելի շատ կրում են խորհրդատվական բնույթ, և նշանակում է, ըստ էության, որ կոնկրետ այդ ավելի վաղ նշած պետական կառավարման համակարգում իշխանությունների բաժանման սկզբունքի ներքո հակակշիռների և հավասարակշռման ապահովման տեսանկյունից է, որ մենք կարևորագույն դերակատարում ենք ստանում։ Սա նշանակում է, որ եթե հանձնաժողովի եզրակացությունները դառնան վճռորոշ նշանակություն ունեցող, նշանակում է, որ Ձեր մատնանշած բոլոր գերատեսչություններում նշանակումը փաստացի իրականացնում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, և դա արդեն այդ իշխանությունների բաժանման սկզբունքի և հակակշիռների ուղիղ-անմիջական խախտում է, որը, եթե հանկարծ տեղի ունենա, բնականաբար, հաջորդ համաթվի անկման համար ևս մեկ պատճառ կունենանք։ Դրա պատճառով է, որ հանձնաժողովը չափազանց զգուշավոր է այդ հավակնության նկատմամբ և, մեր տեսանկյունից, նաև պետական կառավարման համակարգի ֆունկցիոնալության ապահովման համար մենք բարձրացնում ենք հակառակը՝ այդ մարմինների հաշվետվողականության խնդիրը, ոչ թե նրանց փոխարեն որոշումների կայացման լիազորությունը մեզ փոխանցելը: Սա նշանակում է, որ հանձնաժողովը, ըստ էության, վերհանում է այն ռիսկերը, որոնք առկա են եղել անձի վարքագծում, և որոնք կարող են պատճառ հանդիսանալ արդեն կոնկրետ համակարգում: Դա կլինի դատական իշխանությունը, դատախազությունը, հակակոռուպցիոն կոմիտեն:

Կոնկրետ արդեն բացասական հետևանքների տեսանկյունից, որ համակարգում կարող է անձի վարքագիծը դառնալ, օրինակ, տարածվող կամ պատճառ դառնալ, որպեսզի առհասարակ, հանրային ընկալումների և վստահության տեսանկյունից նաև բացասական արձագանքներ ստանա կոնկրետ մարմինը, և սա ընդամենը ռիսկի վերհանում է, այսինքն՝ մեր խնդիրը չէ կոնկրետ, թեկուզև տրվում է բացասական եզրակացություն, բայց մեր խնդիրը չէ անձին որևէ տեսանկյունից վերջինիս հեղինակության հետ կապված հարցեր բարձրացնելը, վերջինիս գործունեության նկատմամբ ինչ-որ ստվերային կամ բացասական տեսանկյունից ազդեցություն թողնելը, այլ անձի վարքագծում առկա հնարավոր ռիսկի մասին բարձրաձայնելը, որն ուղղակիորեն առիթ է, որպեսզի մյուս գերատեսչությունը կարողանա ավելի ճշգրտորեն գնահատել՝ արդյո՞ք ինքն ունի կարողություն նման ռիսկայնությունը չեզոքացնելու և բացառելու, որ այդ ռիսկը վերածվի այնպիսի գործողության, որ արդեն ուղիղ կոռուպցիայի այս կամ այն կերպով դրսևորում է: Եթե այո, ապա նշանակում իրականացնելու պատասխանատվությունը կրում է այդ մարմինը, նույնիսկ եթե ոչ, միևնույն է, այստեղ ավելի շատ կոնկրետ այդ մյուս պետական մարմնի պատասխանատվության և հաշվետվողականության խնդիր է, ոչ թե հանձնաժողովի որոշումների վճռականության ազդեցության տեսանկյունից մեծացման խնդիր:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Էդուարդ Պողոսյան