Ինչպես է Աննա Վարդապետյանը ՌԴ-ից վերադարձնելու արդարադատությունից թաքնվողներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.03.2026 | 14:33
Իսրայելում զինծառայող է ձերբակալվել Իրանի օգտին լրտեսելու կասկածանքով
20.03.2026 | 14:24
«Արմավիր» ՔԿՀ-ում 39 տարեկան կալանավոր է փորձել կախվել. նա հացադուլի մեջ է
20.03.2026 | 14:20
Ինչ փոշենման նյութ է բաժանվել Մխչյանի դպրոցի երեխաներին. նախարարն ասում է` թմրանյութ չի եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.03.2026 | 14:13
Սամվել Կարապետյանը թող պարզաբանի` մի գերդաստան չծառայած է, որդիներով, թոռներով. Սուրեն Պապիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.03.2026 | 14:08
ԱԱԾ տնօրենի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
20.03.2026 | 14:08
Տեղեկություն կա` երեխայի հոր հետ ապրող կինը մասնակցել է ծեծին. Արփինե Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.03.2026 | 14:00
«1 տարվա մեջ 3 ոստիկանապետի փոփոխություն ենք տեսել․ եթե ամեն ինչ էսքան լավ ա, բա ինչի՞ ա էսքան վատ»․ Գեղամ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.03.2026 | 13:51
Դատախազության պետշահերի հայցը՝ «Դիլիջան» ազգային պարկի կողմից կառուցապատման իրավունքով տրամադրված 5 հողամասերի վերաբերյալ, ընդունվել է դատարանի վարույթ
20.03.2026 | 13:42
12 սպանության նախապատրաստություն ենք բացահայտել․ ՆԳ նախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.03.2026 | 13:37
Սուրեն Պապիկյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
20.03.2026 | 13:34
Ինչո՞ւ ինձ չէիք ասել Փերլ Հարբորի մասին. Թրամփը զարմացրել է Ճապոնիայի վարչապետին․ AFP
20.03.2026 | 13:25
Քննչական կոմիտեից  590 հազ․ դոլար հափշտակելու գործով Գոռ Թադևոսյանն ու Էդգար Գրիգորյանը դատապարտվել են 4 տարի ազատազրկման
20.03.2026 | 13:20
Կարպինը հայտնել է՝ ինչու Արսեն Զախարյանին չի հրավիրել Ռուսաստանի հավաքական
20.03.2026 | 13:16
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի խոսնակը զոհվել է հարվածի հետևանքով
20.03.2026 | 13:08
Դատապարտյալի համար բերված շաուրմաների միջից՝ թմրամիջոցին նմանվող զանգվածներ
Բոլորը

Հայաստանի իրավապահ համակարգից թաքնվող և Ռուսաստանում պատսպարված շուրջ մեկ տասնյակի հասնող հետախուզվողների ֆոնին Հայաստանն ու Ռուսաստանը միասին պայքարելու են կոռուպցիայի, փողերի լվացման, անդրազգային հանցագործությունների դեմ։

Երեկ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին ու վերահաստատել այս և այլ հանցավորությունների դեմ պայքարի համագործակցության վերաբերյալ ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները։

2018 թվականի հեղափոխությունից հետո նախկին իշխանության առանցքային ներկայացուցիչներ, որոնք հայտնվեցին իրավապահների ուշադրության կենտրոնում, Հայաստանի արդարադատությունից խուսափելու համար ապաստան գտան Ռուսաստանում։

Պետական պաշտոններ զբաղեցնելուն զուգահեռ՝ անհայտ ճանապարհներով հարստացածներից Հայաստանի արդարադատությունից խուսափելով՝ Ռուսաստանում է գտնվում ԴԱՀԿ նախկին պետ, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանը։ Նա թաքցրել է ապօրինի ձեռնարկատիրությանն իր մասնակցությամբ ձեռք բերված 1 միլիոն 190 հազար դոլարի ծագման իրական աղբյուրը։ Հետախուզվող արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը Մոսկվայում իրեն ապահով  է զգում։ Ըստ «Առավոտ»-ի՝ նա ՌԴ-ում հայտարարել է․ «Այստեղ նստած եմ, թող գան՝ գտնեն»։

Հետախուզվողների ցուցակում գտնվողներից Ռուբեն Հայրապետյանը ևս Ռուսաստանի Դաշնությունում է։ Նա մեղադրվում է քաղաքացուն ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, ազատությունից ապօրինի զրկելու, ինչպես նաև ինքնիրավչության համար։

Մարտի 1-ի գործով մեղադրյալներից ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը նույնպես Ռուսաստանում է հանգրվանել։ Նա ևս, Միհրան Պողոսյանի նման, իրեն շատ ապահով է զգում։ Կոստանյանը հրապարակավ հայտնել էր, որ դասավանդում է Ռուսաստանի Գլխավոր դատախազության համալսարանում՝ այդպիսով ընդգծելով, որ չի թաքնվում, եթե հայ իրավապահները կարող են, թող գնան իր հետևից։

Ռուսաստանում ապահով հանգրվան գտածներից են նաև Մարտի 1-ի գործով մեղադրյալներից պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանն ու Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը։

Հետախուզման մեջ գտնվող քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանն էլ, նույն ինքը՝ Դոն Պիպոն, մեղադրվում է սպանություն նախապատրաստելու համար։ Նա ևս այժմ ՌԴ-ում է։

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը նույնպես Ռուսաստանում թաքնվածներից է․ նա զբաղեցնում էր Վատիկանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը։ Մինասյանը մեղադրվում է ապօրինի հարստացման, հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար։ 2022 թվականի սեպտեմբերին, սակայն, Դատախազությունը հայտնեց, որ Միքայել Մինասյանի միջազգային հետախուզումը դադարեցվել է։ Թե ինչ հիմքով, Դատախազությունից չհայտնեցին՝ խոստանալով ավելի ուշ մանրամասնել։

Ի դեպ, այս անձանցից շատերը, չնայած ՀՀ-ում բարձր պաշտոններ են զբաղեցրել, զուգահեռ եղել են Ռուսաստանի քաղաքացիներ։

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը հարց է ուղղում Աննա Վարդապետյանին՝ ենթադրյալ հանցագործություն կատարած այս անձանց ապատաստան տված Ռուսաստանի իրավապահների հետ ինչպե՞ս է համագործակցելու։ Նինա Կարապետյանցը ռուս իրավապահների հետ համագործակցությունը խնդրահարույց է համարում իշխանությունների այն հայտարարությունների ֆոնին, թե ընտրել են ժողովրդավարության և կոռուպցիայի նկատմամբ զրո հանդուրժողականության աշխատելաոճը։

ԹԻՀԿ ծրագրերի համակարգող Վարուժան Հոկտանյանը հակված չէ կարծել, որ հայ-ռուսական համագործակցության արդյունքում գողացված փողեր են Հայաստան վերադարձվելու կամ ենթադրյալ կոռուպցիոներներին են հանձնելու։ Ըստ նրա՝ այս հանդիպումները զուտ արարողակարգային են։

Այդուհանդերձ, ըստ Գլխավոր դատախազության հայտարարության, Աննա Վարդապետյանը ՌԴ դեսպանի հետ հանդիպման ժամանակ շեշտել է, որ կոռուպցիոն հանցագործություններում ներգրավվածների նկատմամբ արդարադատությունը գործելու է՝ անկախ անձերից: Չնայած պաշտոնական հաղորդագրությունում վերնոշյալ անձանց մասին խոսք չկա, Վարուժան Հոկտանյանը նշում է՝ եթե անգամ նրանց ՀՀ-ին վերադարձնելու մասին քննարկում եղել է, ապա այլ նպատակներով։

Մինչ գլխավոր դատախազ ընտրվելն Աննա Վարդապետյանը Նիկոլ Փաշինյանի օգնականն էր։ Նա նաև ակտիվորեն համագործակցում էր հասարակական կազմակերպությունների հետ։ Նինա Կարապետյանցը նշում է՝ Աննա Վարդապետյանը քաղհասարակության հետ համագործակցել է ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայողների դեպքերի բացահայտման շրջանակում՝ համաձայնելով իրավապաշտպանների դիտարկումներին։ Իրավապաշտպանը մտահոգված է ռուսական իրավապահ համակարգի հետ Աննա Վարդապետյանի ղեկավարած կառույցի համագործակցության առնչությամբ։ Նրա խոսքով՝ այժմ Վարդապետյանի գործունեությունը լուրջ հետևանքներ կարող է ունենալ Հայաստանում իրավապահ համակարգի իրական բարեփոխման համար։

Արդյո՞ք Աննա Վարդապետյանին կհաջողվի վերադարձնել Հայաստանի արդարադատությունից խուսափած և Ռուսաստանում հանգրվանած անձանց, թե՞ վերջում նա էլ, ինչպես իր նախորդը՝ Արթուր Դավթյանը, կարժանանա Վլադիմիր Պուտինի մեդալին, ժամանակը ցույց կտա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան