Դժվարություններ են Լեռնային Ղարաբաղում, քանի որ կյանքի ճանապարհը մնում է արգելափակված․ Human Rights Watch

Լուրեր

28.10.2026 | 12:01
Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը դատապարտվել է 14 տարվա պայմանական ազատազրկման՝ գույքի բռնագանձմամբ
28.10.2026 | 11:57
Փաշինյանի որոշմամբ՝ Իրանի հետ սահմանանշանների չափագրման համար աշխատանքային խումբ է ստեղծվել
28.10.2026 | 11:52
Եթե նույնիսկ բռնության զոհ եմ, ի՞նչ կա դրա մեջ, ուզում եք ամոթանք տա՞լ ինձ․ Բաթոյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 11:44
Թրամփը հայտարարել է Պուտինի ու Զելենսկիի հետ առաջիկա հանդիպման մասին
28.10.2026 | 11:35
ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանը Սպիտակ տանը քննարկել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը
28.10.2026 | 11:26
Արման Ծառուկյանը տիտղոսի պաշտպանության մենամարտ կանցկացնի RAF-ում
28.10.2026 | 11:18
Վարդևանյանը բորբոքվեց․ «Եկե՛ք ու Նարեկ Կարապետյանից ներողություն խնդրեք»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 11:13
Սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության արդյունքների ամփոփում. ՈՒՂԻՂ
28.10.2026 | 11:11
Թրամփն ասել էր «compatriot»՝ գործընկեր, Քեմբրիջի բառարանն աչքի անցկացրեք». Բաղդասարյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 11:03
Ուկրաինան հարվածել է Տուլայի մարզի «Ազոտ» քիմիական գործարանին
28.10.2026 | 10:55
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
28.10.2026 | 10:44
Իսրայելի ընտրություններում Նեթանյահուն և նրա գլխավոր մրցակիցը մեծամասնություն չեն ստանում
28.10.2026 | 10:40
Ծանրամարտի Հայաստանի հավաքականը մեկնարկում է աշխարհի առաջնությունում
28.10.2026 | 10:34
Լիլիթ Ստեփանյանի փոխարեն ԱԺ պատգամավոր կդառնա Էդգար Առաքելյանը
28.10.2026 | 10:22
Բորդյուժան հայտարարել է, թե Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից
Բոլորը

Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն անդրադարձել է Արցախի՝ արդեն երկու ամսից ավելի շարունակվող շրջափակմանը։ Մասնավորապես, կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի տնօրենի տեղակալ Գեորգի Գոգին գրում է, որ դժվարություններ կան Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայ բնակիչների համար, քանի որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին ու արտաքին աշխարհին կապող կյանքի ճանապարհը, փակվել է կանոնավոր երթևեկության համար։

40-ամյա Արմինեն, որն ընտանիքի հետ ապրում է Լեռնային Ղարաբաղում, Human Rights Watch-ին ասել է, որ ինքը միակ կերակրողն է այն բանից հետո, երբ ամուսինը վառելիքի բացակայության պատճառով կորցրել է տաքսի վարելու հնարավորությունը: Նրա 12 և 14 տարեկան երեխաները վերջերս են վերադարձել դպրոց՝ փայտի վառարաններ տեղադրելուց հետո, սակայն որոշ դպրոցներ փակ են մնում ջեռուցման խնդիրների պատճառով։

Սնունդը գնալով ավելի սակավ է դառնում, չափաբաժիններով է կամ մատչելի չէ, քանի որ գները կտրուկ աճել են: Արմինեն հիշել է, որ ձու գնելու համար երկու ժամ հերթ է կանգնել ցածր ջերմաստիճանի պայմաններում։ Արմինեն այժմ իր առօրյան ծրագրում է օրական էլեկտրաէներգիայի անջատումների շուրջ: Այն մի քանի ժամվա ընթացքում, երբ էլեկտրականություն կա, նա պետք է զբաղվի տնային գործերով, տաքացնի երեխաների սենյակը, օգնի նրանց տնային առաջադրանքները կատարել։

Կազմակերպությունը նշում է, որ Արմինեի պատմությունը բացառություն չէ։

«Լաչինի միջանցքի փակումը խաթարել է Լեռնային Ղարաբաղում ապրող հազարավոր էթնիկ հայերի համար առաջին անհրաժեշտության ապրանքների և ծառայությունների հասանելիությունը և թույլ չի տալիս նրանց լքել տարածաշրջանը և վերադառնալ տուն: Մի անգամ մի քանի տասնյակ ուսանողներ, այդ թվում՝ Արմինեի դուստրը, դպրոցական ճամփորդությունից հետո մոտ երկու ամիս մնացել էին Հայաստանում»,- ասվում է զեկույցում։

Նշվում է, որ 2022 թվականի դեկտեմբերից մի քանի տասնյակ ադրբեջանցիներ ցույցեր են անցկացնում Լաչինի ճանապարհին՝ պահանջելով մուտք գործել հանքավայրեր Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանությունների կողմից վերահսկվող տարածքներում: Ադրբեջանի իշխանությունները հերքում են ճանապարհի փակման պատասխանատվությունը, սակայն սատարում են բողոքի ցույցերը։

«Մինչ ռուս խաղաղապահներն ու Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի բեռնատարները կարող են ճանապարհով անցնել առաջին անհրաժեշտության ապրանքները և ծանր հիվանդներին Հայաստան տեղափոխել, Լաչինի միջանցքի փակումը հումանիտար ճգնաժամ է առաջացնում, քանի որ շատ կարիքներ մնում են չբավարարված։ Արմինեի հայրը քաղցկեղով հիվանդ է և իր գյուղից պետք է պարբերաբար մեկնի Ստեփանակերտ, սակայն վերջին անգամ չի կարողացել այցելել բժշկի՝ վառելիքի և տրանսպորտի բացակայության պատճառով: Ադրբեջանի իշխանությունները և ռուսական խաղաղապահ ուժերը պետք է ապահովեն, որ բողոքի ակցիաներն Արմինեին և Լեռնային Ղարաբաղի մյուս բնակիչներին իրավունքներից չզրկեն, այդ թվում՝ առողջության, հիմնական ծառայությունների և ապրանքների, ինչպես նաև ազատ տեղաշարժվելու իրավունքից»,- ասվում է զեկույցում։

Էմմա Չոբանյան