Մեդվեդևը հայտարարել է միջուկային զենքով պաշտպանվելու՝ ՌԴ-ի իրավունքի մասին

Լուրեր

09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
Բոլորը

Եթե ԱՄՆ-ը ցանկանում է հաղթել Ռուսաստանին, ապա Մոսկվան իրավունք ունի պաշտպանվել ցանկացած զենքով, այդ թվում՝ միջուկային զենքով։ Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, գրում է RBC-ն։

Նա մեջբերել է նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերը, որն ասել է, որ «ռազմի դաշտում հնարավոր չէ հաղթել Ռուսաստանին»։

«Հենց սրանով է պայմանավորված Ռազմավարական սպառազինությունների կրճատման պայմանագրի կասեցումը։ Թող իրականության հետ կապը կորցրած ԱՄՆ-ի էլիտան մտածի այն մասին, թե ինչի են հասել։ Կհետևենք նաև ՆԱՏՕ-ի անդամ մյուս միջուկային տերությունների՝ Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի արձագանքին։ Նրանց ռազմավարական միջուկային ուժերը սովորաբար ներառված չեն եղել միջուկային մարտագլխիկների և կրիչների հաշվեկշռում ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի (Ռուսաստանի) միջև համաձայնագրերի պատրաստման ժամանակ, սակայն ժամանակն է դա անելու»,- գրել է նա իր Telegram-ալիքում։

Հիշեցնենք, որ Դաշնային խորհրդին իր ուղերձում Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը կասեցնում է ԱՄՆ-ի հետ միջուկային զենքի փոխադարձ վերահսկողության՝ Ռազմավարական հարձակողական սպառազինությունների մասին պայմանագիրը։

Տաթև Ֆռանգյան