Աղետի գոտու հապճեպ վերակառուցումը կարող է Թուրքիային կանգնեցնել նոր երկրաշարժի վտանգի առաջ․ Reuters

Լուրեր

13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ երկրաշարժերից հետո վերակառուցման ծրագրերը կարող են երկիրը դնել մեկ այլ աղետի վտանգի տակ, քանի քաղաքաշինությունն ու շենքերի անվտանգությունը դեռևս ուշադիր չեն վերանայվել: Այս մասին ահազանգում են ճարտարապետներն ու ճարտարագետները, գրում է Reuters գործակալությունը։

Թուրքիայի նորագույն պատմության մեջ ամենասարսափելի երկրաշարժից օրեր անց Էրդողանը խոստացավ վերականգնել հարավային աղետի գոտին մեկ տարվա ընթացքում՝ նախաձեռնություն, որը պահպանողական գնահատականներով կարժենա 25 միլիարդ դոլար, այլ գնահատականների համաձայն էլ՝ շատ ավելի թանկ։

Իշխանությունները նշում են, որ ավելի քան 380,000 բնակարան 105,794 շենքերում հրատապ քանդման կարիք ունեն, փլուզվել են տարածաշրջանի 2,5 միլիոն կառույցներ։

Փորձագետները կարծում են, որ Էրդողանը պետք է ուշադիր լինի սեյսմիկ անվտանգության չափանիշներին հետևելու հարցում և ավելի անվտանգ շինություններ կառուցի։

«Անհրաժեշտ է ոչ միայն փոխարինել քանդված շենքերը, այլև քաղաքները վերապլանավորել՝ հիմնվելով գիտական տվյալների վրա, դասեր քաղել անցյալի սխալներից։ Առաջնահերթությունը նոր պլանավորումն է, ոչ թե նոր կառուցումը»,- ասել է Ստամբուլի ճարտարապետների պալատի նախկին նախագահ Էսին Քոյմենը։

Փորձագետները նշում են, որ երկրաշարժերը բացահայտել են նաև Թուրքիայի ենթակառուցվածքների փխրունությունը՝ հաշվի առնելով, որ ավերվել են ինչպես ժամանակակից, այնպես էլ հնագույն շենքերը, այդ թվում՝ հիվանդանոցները, մզկիթները, եկեղեցիները և դպրոցները:

Ոմանք այժմ մտահոգված են, որ կառավարության ներկայացրած հավակնոտ ժամկետները քիչ ժամանակ են թողնում անցյալի սխալները շտկելու համար:

«Երբ ասում են՝ մեկ ամսից սկսում ենք շինարարությունը, մեկ տարում՝ ավարտում՝ առանց քաղաքաշինական աշխատանքների, անկեղծ ասած, դա նշանակում է, որ մեր ապրած աղետը չի նկատվել»,- ասել է Քաղաքացիական ճարտարագետների պալատի ղեկավարի տեղակալ Նուսրեթ Սունան։

Քաղաքաշինության նախարար Մուրադ Քուրումն անցյալ շաբաթ ասել էր, որ կառավարությունը մանրամասն կքննարկի երկրաբանական հետազոտությունները քաղաքի վերակառուցման իր ծրագրերում, և որ մրցույթներ կանցկացվեն:

Տների, էլեկտրահաղորդման գծերի և ենթակառուցվածքների վերակառուցման նախագիծը կազմում է շուրջ 25 միլիարդ դոլար կամ ՀՆԱ-ի 2,5 տոկոսը, ասվում է ամերիկյան JPMorgan բանկի զեկույցում: «Թուրքոնֆեդ» բիզնես ասոցիացիայի զեկույցում էլ բնակարանների վնասը գնահատվում է 70,8 միլիարդ դոլար: Իսկ վերլուծաբաններն ասում են, որ ծախսերը կարող են գերազանցել նախնական գնահատականները:

Ընդդիմադիր քաղաքական գործիչներն իրենց հերթին Էրդողանի կառավարությանը մեղադրում են շինարարության կանոնները չպահպանելու և 1999 թվականի վերջին մեծ երկրաշարժից հետո գանձված հատուկ հարկերը սխալ ծախսելու մեջ՝ շենքերը երկրաշարժերին ավելի դիմացկուն դարձնելու փոխարեն:

Էմմա Չոբանյան