ՌԴ-ում ռազմական բժշկին մեղադրանք է առաջադրվել ռազմական գործողություններին մասնակցելուց հրաժարվելու համար

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ Քննչական կոմիտեն քրգործ է հարուցել Քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 2.1 մասով (ռազմական դրության, պատերազմի կամ զինված բախումների կամ մարտական գործողությունների ժամանակ հրամանը չկատարելը) ռազմական բժիշկ Դենիս Վասիլևի նկատմամբ, որը հրաժարվել է մասնակցել Ուկրաինայում ռազմական գործողություններին։ Այս մասին իր Telegram ալիքում հայտնել է փաստաբան Պավել Չիկովը:

Այս հոդվածով Վասիլևին սպառնում է մինչև երեք տարի, իսկ եթե մերժումը հանգեցրել է ծանր հետևանքների՝ մինչև տասը տարի ժամկետով ազատազրկում։

Վասիլևը սովորել է ռազմաբժշկական ակադեմիայում։ 2022 թվականին նա ավարտել է բժշկական ծառայության լեյտենանտի կոչումով և ամառվանից ծառայել Հյուսիսային նավատորմի զորամասերից մեկում, գրում է Չիկովը։ Բաշխումից հետո նա հրաժարականի դիմում է ներկայացրել և սեպտեմբերին ներկայացվել վաղաժամկետ ազատման, սակայն նույն ամսին Ռուսաստանում մասնակի մոբիլիզացիա է հայտարարվել։

Ըստ Չիկովի՝ Հյուսիսային նավատորմի բժշկական ծառայության ղեկավարության առաջարկով սպան որոշել է տեղափոխվել Սառուցյալ օվկիանոսում գտնվող «Ֆրանց Յոզեֆի երկիր»։ Սակայն մինչ տեղափոխման հրամանը ստանալը զորամասին մեկ այլ հրաման է եկել՝ մեկնել մարտական գոտի։ Բժիշկը հրաժարվել է այն կատարել անձնական նկատառումներով։

Հիշեցնենք, որ այս հոդվածը ՌԴ Քրեական օրենսգրքում հայտնվել է սեպտեմբերին։ Միևնույն ժամանակ, նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել փոփոխություններին, որոնք խստացնում են պատիժը ռազմական ստորաբաժանումը չարտոնված լքելու համար (Քրեական օրենսգրքի 337-րդ հոդված՝ հինգից մինչև տասը տարվա ազատազրկում): Քրեական օրենսգրքում հայտնվել են նաև կամավոր հանձնման (հոդված 352.1, դավաճանության նշանների բացակայության դեպքում երեքից տասը տարի ազատազրկում) և կողոպուտի (հոդ. 356.1, մինչև 15 տարի) հոդվածները։

Տաթև Ֆռանգյան