ՊՆ-ն վարժական նոր հավաքներ անցկացնելու մասին նախագիծ է ներկայացրել. ովքեր կընդգրկվեն այս անգամ

Լուրեր

28.10.2026 | 15:10
ԱԺ-ն վավերացրեց TRIPP-ի համաձայնագիրը // Միրզոյանը ՀԱՊԿ Հայաստանի վերադարձ չի տեսնում․ ԼՈՒՐԵՐ
28.10.2026 | 15:02
Երևանում երկու հեծանիվ գողանալու կասկածանքով 45-ամյա տղամարդ է հայտնաբերվել
28.10.2026 | 14:53
Կատարի միջնորդներն Իրանին ԱՄՆ-ի հետ պատերազմը դադարեցնելու նոր համաձայնագրի նախագիծ են ներկայացրել
28.10.2026 | 14:44
«Այնտեղ մի հատ սուբյեկտ ունեք»․ Ալեքսանյանի խոսքից հետո ԱԺ-ում վեճ ծավալվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:42
Փաշինյանը Սաուդյան Արաբիայի արքայազնի հետ քննարկել է Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունները
28.10.2026 | 14:41
Ընդդիմության հույսը արտաքին ճնշումն ու «տրիգերն» է․ Ռուբեն Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:34
Դավթաշենում 49-ամյա տղամարդու տնից հայտնաբերվել է 36 թուփ կանեփ և 9 կգ չորացված զանգված
28.10.2026 | 14:26
Իսպանիայում արագընթաց գնացքների բախման հետևանքով առնվազն 46 մարդ է զոհվել.ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:23
Հայաստանը մեկ մեդալ է նվաճել բռնցքամարտի երիտասարդական ԱԱ-ում
28.10.2026 | 14:17
Փոխանակ ասեք՝ Спасибо, многоуважаемые коллеги, եկել եք ասում եք՝ «արտահանումը նվազել է»․ Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:13
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
28.10.2026 | 14:13
ԱՄՆ-ը դիտարկում է Կիրիլ Դմիտրիևի հիմնադրամի նկատմամբ պատժամիջոցները վերացնելու ուղիները․ NYT
28.10.2026 | 14:07
Պատմության մեջ ամենամեծ առևտրային դեֆիցիտը այս տարի է․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:00
Մեր վերադարձը ՀԱՊԿ չենք տեսնում. Արարատ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 13:56
Հայաստանն իր օրինակով ցույց է տալիս, թե ինչպես պետք է առաջ ընթանալ. Սլովենիայի ԱԳ նախարար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Պաշտպանության նախարարությունը վարժական նոր հավաքներ անցկացնելու մասին է հայտարարում։ Գերատեսչությունը նախագիծ է ներկայացրել e-draft հանրային քննարկման հարթակում՝ նշելով, որ այս անգամ դրանք կանցկացվեն ապրիլի 15-ից հունիսի 15-ը։

Ըստ նախագծի՝ առաջարկվում է վարժական հավաքներին ներգրավել մինչև 953 քաղաքացու, որոնցից 476-ը` կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի, 25-ը` ավագ ենթասպայական կազմի, 452-ը` սպայական կազմի պահեստազորայիններ: Մասնավորապես, հավաքներին կմասնակցեն մոտոհրաձգային մասնագիտություններով մինչև 500 պահեստազորային, որոնցից 27 պահեստազորային` 2023 թվականի ապրիլի 18-ից մայիսի 12-ը ներառյալ, 215 պահեստազորային` 2023 թվականի ապրիլի 19-ից մայիսի 13-ը ներառյալ, 258 պահեստազորային` 2023 թվականի մայիսի 10-ից հունիսի 3-ը ներառյալ;

Հրթիռա-հրետանային մասնագիտություններով մինչև 182 պահեստազորային, որոնցից 10 պահեստազորային` 2023 թվականի ապրիլի 18-ից մայիսի 12-ը ներառյալ, 172 պահեստազորային` 2023 թվականի մայիսի 10-ից հունիսի 3-ը ներառյալ;

Հակաօդային պաշտպանության մասնագիտություններով վարժանքներին պետք է մասնակցի մինչև 59 պահեստա­զո­րային, որոնցից 23 պահեստազորային` 2023 թվականի ապրիլի 18-ից մայիսի 12-ը ներառյալ, 22 պահեստազորային` 2023 թվականի մայիսի 10-ից հունիսի 3-ը ներառյալ, 14 պահեստազորային` 2023 թվականի մայիսի 17-ից հունիսի 10-ը ներառյալ;

Կապի մասնագիտություններով մինչև 12 պահեստազորային՝ 2023 թվականի մայիսի 17-ից հունիսի 10-ը ներառյալ;

Հետախուզական մասնագիտություններով մինչև 42 պահեստազորային, որոնցից 30 պահեստազորային` 2023 թվականի ապրիլի 18-ից մայիսի 12-ը ներառյալ, 12 պահեստա­զորային` 2023 թվականի մայիսի 3 – 27-ը ներառյալ;

Ինժեներական մասնագիտություններով մինչև 89 պահեստա­զո­րային, որոնցից 4 պահեստազորային` 2023 թվականի ապրիլի 18-ից մայիսի 12-ը ներառյալ, 85 պահեստա­զորային` 2023 թվականի մայիսի 17-ից հունիսի 10-ը ներառյալ;

Տեխնիկական մասնագիտություններով մինչև 32 պահեստազորային, որոնցից 14 պահեստազորային` 2023 թվականի ապրիլի 18-ից մայիսի 12-ը ներառյալ, 18 պահեստա­զորային` 2023 թվականի մայիսի 10-ից հունիսի 3-ը ներառյալ;

Թիկունքային մասնագիտություններով մինչև 37 պահեստազորային` 2023 թվականի ապրիլի 18-ից մայիսի 12-ը ներառյալ:

Որպես հիմնավորում՝ պաշտպանական գերատեսչությունը նշում է, որ հավաքները հայտարարվում են պահեստազորում հաշվառված քաղաքացիների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման և պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման նպատակով։

«Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման և պատրաստման վարժական հավաքների անցկացման անհրաժեշտությամբ»,- ասվում է փաստաթղթում։

Որոշման նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեում լրացուցիչ ծախսեր չեն առաջանում: Հայտարարվող վարժական հավաքների ծախսերն իրականացվելու են ՀՀ 2023 թվականի պետական բյուջեով Պն-ին այդ նպատակով հատկացված միջոցների հաշվին:

Ռոզա Վարդանյան