Լաչինի միջանցքի շրջափակումն անօրինական է. Ֆրանսիայի նախկին վարչապետը կոչ է անում վերադարձնել հայ գերիներին

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ֆրանսիայի նախկին վարչապետ, Հավր քաղաքի քաղաքապետ Էդուարդ Ֆիլիպը Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը համարում է անօրինական, իսկ Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքներից  օկուպացնելու փաստի առիթով շեշտում, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը սակարկելի չէ ու պետք է պաշտպանվի: Էդուար Ֆիլիպը նաև շեշտում է, որ Ադրբեջանում մինչև օրս պահվող հայ ռազմագերիները պետք է վերադարձվեն հայրենիք: Էդուար Ֆիլիպը, ով այցելել է Հայաստան, այս մասին շեշտեց՝ «Արմենպրես»-ի հարցերին ի պատասխան:

-Պարոն Ֆիլիպ, նախ կխնդրեմ ներկայացնեք, թե ի՞նչ օրակարգով եք Հայաստան ժամանել, ի՞նչ հանդիպումներ, այցեր են սպասվում:

-Ես Հայաստան եմ եկել բաց մտքով և բաց սրտով։ Ուզում եմ իմ աչքերով տեսնել իրավիճակը, լսել մարդկանց մտահոգություններն ու նախաձեռնությունները և համերաշխություն հայտնել հայ ժողովրդին։ Հասկանալի պատճառներով կգնամ Գորիս, հանդիպումներ կունենամ Երևանում՝ Հայաստանի վարչապետի, արտգործնախարարի և խորհրդարանականների հետ։ Ես նաև մտադիր եմ հանդիպել տեղական իշխանություններին, ուրախ եմ նաև հանդիպել կաթողիկոսին։

-Պարոն Ֆիլիպ, Դուք Հայաստան եք այցելում երկրի համար դժվարին ժամանակում, Ադրբեջանը շրջափակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, Արցախի ժողովուրդը հումանիտար ճգնաժամի է բախվել, որպես միջազգային հանրության անդամ, Հայաստանի բարեկամ Ֆրանսիայի ներկայացուցիչ, ի՞նչ վերաբերմունք ունեք Ադրբեջանի այս քայլի վերաբերյալ:

-Արդեն 70 օրից ավել շարունակվող շրջափակումն անօրինական է և ոչ լեգիտիմ: Ադրբեջանն առանց պատճառի հումանիտար ճգնաժամ է ստեղծում, իսկ Ռուսաստանը ոչինչ չի անում խնդիրը լուծելու համար։

 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։