Հայ փրկարարները Թուրքիայում երեք քաղաքացու են փրկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 11:44
Թրամփը հայտարարել է Պուտինի ու Զելենսկիի հետ առաջիկա հանդիպման մասին
28.10.2026 | 11:35
ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանը Սպիտակ տանը քննարկել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը
28.10.2026 | 11:26
Արման Ծառուկյանը տիտղոսի պաշտպանության մենամարտ կանցկացնի RAF-ում
28.10.2026 | 11:18
Վարդևանյանը բորբոքվեց․ «Եկե՛ք ու Նարեկ Կարապետյանից ներողություն խնդրեք»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 11:13
Սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության արդյունքների ամփոփում. ՈՒՂԻՂ
28.10.2026 | 11:11
Թրամփն ասել էր «compatriot»՝ գործընկեր, Քեմբրիջի բառարանն աչքի անցկացրեք». Բաղդասարյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 11:03
Ուկրաինան հարվածել է Տուլայի մարզի «Ազոտ» քիմիական գործարանին
28.10.2026 | 10:55
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
28.10.2026 | 10:44
Իսրայելի ընտրություններում Նեթանյահուն և նրա գլխավոր մրցակիցը մեծամասնություն չեն ստանում
28.10.2026 | 10:40
Ծանրամարտի Հայաստանի հավաքականը մեկնարկում է աշխարհի առաջնությունում
28.10.2026 | 10:34
Լիլիթ Ստեփանյանի փոխարեն ԱԺ պատգամավոր կդառնա Էդգար Առաքելյանը
28.10.2026 | 10:22
Բորդյուժան հայտարարել է, թե Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից
28.10.2026 | 10:08
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը պարտությամբ է մեկնարկել Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում
28.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
28.10.2026 | 09:48
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 28-ի դրությամբ
Բոլորը

Հայ փրկարարները Թուրքիայում փլատակների տակից հանել և փրկել են երեք քաղաքացու։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում տեղեկացրեց Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ հերթափոխի պետ, փրկարարական ծառայության փոխգնդապետ Հարի Արղամանյանը։

Նրա խոսքով՝ փետրվարի 6-ի ավերիչ երկրաշարժից հետո Թուրքիան և Սիրիան դիմել են ՄԱԿ հումանիտար օգնության համար։ Փետրվարի 7-ին ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել որոնողափրկարարական թիմեր ուղարկել երկու երկրներ։ Փետրվարի 8-ին 27 և 29 մարդուց բաղկացած խմբերը (բժիշկներ, կինոլոգներ, ճառագայթային և քիմիա-կենսաբանական մոնիթորինգի մասնագետներ) մեկնել են օգնության։ Թիմերը տեղակայվել են Ադըյամանում (Թուրքիա) և Հալեպում (Սիրիա)։

«Մեկ շաբաթվա ընթացքում հայ փրկարարները Թուրքիայում փրկել են երեք տուժածի։ Երկու երկրներում փլատակների տակից հանել են 20 մարմին։ Հալեպում փրկարար աշխատանքներին զուգահեռ հայ համայնքի ներկայացուցիչներին ուսուցանվել է, թե ինչպես պահեն իրենց երկրաշարժի ժամանակ։

Փրկարար խմբերը փետրվարի 14-ին վերադարձել են Հայաստան, Սիրիայից՝ ինքնաթիռով, Թուրքիայից՝ ավտոմեքենայով։ Թուրքիայում աշխատել է 74 խումբ 40 երկրներից։ Սիրիայում՝ 8 թիմ 5 երկրից։ Վերջին տվյալներով՝ երկու երկրներում զոհերի թիվը գերազանցել է 50 հազարը»,- հայտնեց Արղամանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։