Մեկ քայլ՝ միջուկային ռումբից. Իրանը մինչև 84% հարստացված ուրան է ստացել․ Bloomberg

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) տեսուչներն Իրանում հայտնաբերել են հարստացված ուրան, որի մաքրությունն ընդամենը 6%-ով է ցածր միջուկային զենք ստեղծելու համար անհրաժեշտ մակարդակից, հայտնում է Bloomberg-ը։

ՄԱԳԱՏԷ-ի աշխատակիցները հետաքննում են, թե ինչպես են իրանցի փորձագետները կարողացել կուտակել 84% մաքրությամբ հարստացված ուրան, որն ընդամենը 6 տոկոսով է ցածր միջուկային զենք ստեղծելու համար անհրաժեշտ մակարդակից:

Միջազգային տեսուչները պետք է պարզեն՝ արդյո՞ք Իրանը միտումնավոր է արտադրել այս նյութը, թե՞ կոնցենտրացիան իզոտոպների տարանջատման համար օգտագործվող ցենտրիֆուգներում ոչ միտումնավոր է կուտակվում:

Մինչ այդ Իրանում հայտնաբերվել էր անհամեմատ ավելի ցածր մաքրության հարստացված ուրան։ Իրանի իշխանությունները հայտարարել են, որ իրենց սարքավորումները նախատեսված են մինչև 60% մաքրության ուրան հարստացնելու համար:

Տաթև Ֆռանգյան