Մենք զգալի վնաս ենք հասցնում Ռուսաստանին․ Զելենսկի

Լուրեր

19.11.2026 | 15:55
Հայաստանի տնտեսությունը տուժել է, որպեսզի ընդդիմությունն ավելի շատ քվե ստանա՞․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 15:51
Պուտինը, Թրամփն ու Սի Ցզինպինը համատեղ հռչակագիր են ընդունել․ ինչ կետեր են ներառված
19.11.2026 | 15:47
ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում առաջադրվել է երեք թեկնածու
19.11.2026 | 15:38
Թբիլիսիի բնակելի շենքերից մեկում պայթյուն է տեղի ունեցել․ փլատակների տակ 7 մարդ կա, այդ թվում՝ երեխաներ
19.11.2026 | 15:30
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտները մասնակցել են Չինաստանում անցկացված միջազգային ծրագրին
19.11.2026 | 15:21
Բաքուն արդարացրել է հայ գերիների շինծու դատավճիռները և Ֆրանսիային կոչ արել «զերծ մնալ Ադրբեջանի ներքին գործերին միջամտելուց»
19.11.2026 | 15:10
Փաշինյանը՝ իր հրաժարականի պայմանի մասին // Հայաստանը հրավիրվել է G20-ի գագաթնաժողովին․ ԼՈՒՐԵՐ
19.11.2026 | 15:04
Աթենքի Ակրոպոլիսի թանգարանում կբացվի «Հին Հայաստան» ցուցահանդեսը․ կներկայացվի ավելի քան 200 ցուցանմուշ
19.11.2026 | 14:55
Սի Ցզինպինը միջուկային զենքից զերծ աշխարհի կոչ է արել
19.11.2026 | 14:47
Թրամփը հայտարարել է, որ երեք առաջնորդները կանդրադառնան «աշխարհում քննարկվող բոլոր խնդիրներին», նաև Ուկրաինայի պատերազմին
19.11.2026 | 14:45
Ամերիկյան AECOM-ը ներկայացրել է ԹՐԻՓՓ-ի երկաթուղու ինժեներական ուսումնասիրության նախնական արդյունքները․ ՀՀ-ՌԴ բանակցությունները շարունակվում են
19.11.2026 | 14:38
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Խուան Մատան ավարտել է կարիերան
19.11.2026 | 14:30
Բաքուն Հայաստանից ավելի քան 200 զանգվածային գերեզմանների վերաբերյալ տեղեկություններ է ակնկալում․ Հաջիև
19.11.2026 | 14:22
Արցախի և Հայաստանի միավորման քաղաքական օրակարգ չկա, որովհետև Արցախում հայեր չեն ապրում․ Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 14:21
Թրամփի, Սի Ցզինպինի և Պուտինի միջև բանակցություններն ավարտվել են․ հանդիպումը 1,5 ժամ է տևել
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինացի զինվորականները «չափազանց զգալի» վնաս են հասցնում ռուսական ուժերին Ուգլեդարի շրջանում, գրում է VOA-ն։

«Իրավիճակը շատ ծանր է: Մենք պայքարում ենք: Մենք հաղթում ենք զավթիչներին և չափազանց զգալի վնաս ենք հասցնում Ռուսաստանին»,- ասել է Զելենսկին կիրակի երեկոյան տեսաուղերձում։

Նա նշել է Դոնբասի մի քանի քաղաքներ, որտեղ մարտերը շարունակվում են արդեն մի քանի ամիս՝ հավելելով, որ որքան շատ Ռուսաստանը կորցնի Դոնբասում՝ Բախմուտում, Ուգլեդարում, Մարինկայում, Կրեմեննայայում, «այնքան շուտ կարող ենք այս պատերազմն ավարտել Ուկրաինայի հաղթանակով»։

Ռազմական հրամանատարության ընդլայնված նիստից հետո Զելենսկին ուրվագծել է այլ ոլորտներում իրավիճակը։ Նրա խոսքով՝ «շատ լավ արդյունքներ» են ձեռք բերվել Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին, այն շրջաններում, որտեղ ուկրաինական զորքերը նախկինում հետ էին վերադարձրել նախկինում ռուսների կողմից  գրավցած մի շարք քաղաքներ։

«Ես ցանկանում եմ, որ մեր ժողովուրդն այժմ ունենա կանխատեսելիություն և զգացողություն, որ Ուկրաինան շարժվում է դեպի իր նպատակները»,- ասել է Զելենսկին։

Տաթև Ֆռանգյան