Թուրքական մամուլը՝ ՀՀ արտգործնախարարի Թուրքիա կատարած այցի մասին

Լուրեր

29.11.2024 | 22:44
Ադրբեջանի անվտանգության և պաշտպանության ոլորտում 2024թ․ 11 ամիսներին կորուստներն առնվազն 50 մարդ է կազմում
29.11.2024 | 22:30
Սերբիան սկսել է ռմբապաստարաններ պատրաստել միջուկային պատերազմի հնարավոր վտանգի պատճառով
29.11.2024 | 22:14
Միջոցառմանը Էրդողանի ելույթի ընթացքում նրա դեմ բողոքի ակցիա է անցկացվել
29.11.2024 | 21:58
Փաշինյանը վերստին առաջարկել է Աղազարյանին վայր դնել մանդատը և կրկին դրական պատասխան չի ստացել
29.11.2024 | 21:44
Ադրբեջանի բանակի տարբեր ստորաբաժանումներում մարտավարական հատուկ զորավարժություններ են անցկացվել
29.11.2024 | 21:30
Պուտինը գերազանց օգտվեց ՀՀ իշխանության լռությունից․ ԱԳՆ-ն պիտի արձագանքի՝ ՀԱՊԿ-ը ՀՀ-ին է առնչվում․ Արմեն Բադալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2024 | 21:18
1 մլն դոլար վարկ վերցնելու լուրերը Վահե Հովհաննիսյանը չմեկնաբանեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2024 | 21:06
Պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ Վանաձորի գազալցակայաններից մեկում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
29.11.2024 | 20:56
Փաշինյանի սանիկը չեմ, բարեկամական կապեր վարչապետի հետ չունեմ. Դավիթ Խուդաթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2024 | 20:48
Աղազարյանն իմ ընկերն է, սուտ են վեճի մասին լուրերը. Սասուն Միքայելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2024 | 20:39
Վարչապետը հրապարակավ խնդրել է, որ մանդատս վայր դնեմ, մտահո՞գ էլ չլինեմ. Աղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2024 | 20:30
Որևէ մեկը չի կարող նսեմացնել Անկախության հռչակագրի իրավական, քաղաքական պատմական նշանակությունը․ Արման Դիլանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2024 | 20:14
Իդլիբում և Հալեպում հարյուրավոր ահաբեկիչներ են սպանվել․ Սիրիայի ԶՈՒ հրամանատարություն
29.11.2024 | 19:55
Հայկական հետք՝ «Գլադիատոր 2»-ում․ անիմատոր Հակոբ Մուրադյանը՝ ֆիլմի վրա աշխատանքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2024 | 19:43
ՄԱԿ-ը հայտնում է, որ Սիրիայում մարտերի հետևանքով երեք օրվա ընթացքում 27 խաղաղ բնակիչ է զոհվել, այդ թվում՝ երեխաներ
Բոլորը

Թուրքական մամուլը այս օրերին զգալի չափով լուսաբանել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի այցը Թուրքիա և նրա համատեղ մամլո ասուլիսը Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ:

«Ամերիկայի ձայն»-ը գրում է, որ պետական «Anadolu Agency» գործակալությունը իր «Հայաստանը Թուրքիային «բարեկամության ձեռք» է մեկնում մահացու երկրաշարժերից հետո, ասել է Թուրքիայի արտգործնախարարը» վերնագրով հոդվածում անդրադառնում է Անկարայում Թուրքիայի ու Հայաստանի արտգործնախարարների համատեղ ասուլիսին՝ մեջբերելով արտգործնախարարների հայտարարություննները: Մասնավորապես, արտգործնախարար Չավուշօղլուն ընդգծել է, որ Թուրքիան հիշում է 1988թ. Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժը, որից հետո Թուրքիան օգնություն հասցրեց Հայաստանին Ալիքան սահմանային անցակետով։ Այդ նույն անցակետով Հայաստանից մարդասիրական օգնությունը հասավ մեր երկիր, ասել է Չավուշօղլուն։ Իր հերթին, ըստ գործակալության, արտգործնախարար Միրզոյանն իր խոսքում վերահաստատել է Հայաստանի պատրաստությունն ու ձգտումը Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորման, դիվանագիտական հարաբերությունների հաստատման և Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի լիարժեք բացման վերաբերյալ:

Մեկ այլ հրապարակման մեջ «Anadolu Agency» գործակալությունը ներկայացրել է Թուրքիայի հետ բանակցություններում Հայաստանի ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի խոսքերը Ադյամանում գործակալության հետ զրույցում, ուր վերջինս այցելել էր ՀՀ արտգործնախարար Միրզոյանի հետ: Ռուբինյանն իր խոսքում շեշտել է՝ «Ցավոք սրտի, ցավը, որ կիսում ենք այստեղ, մեզ միավորեց, բայց հույս ունենք, որ մի օր մեզ կմիավորի ոչ թե երջանկությունն ու դժբախտությունը, այլ փոխադարձ համագործակցությունը»:

«Hürriyet Daily News»-ի «Թուրքիան բարձր է գնահատում Հայաստանի համերաշխությունը մահացու երկրաշարժերից հետո» հրապարակումը շեշտում է, որ Անկարան գնահատել է հարևան Հայաստանի՝ ավերիչ երկրաշարժերից անմիջապես հետո որոնողափրկարարական խմբեր ուղարկելու և մարդասիրական օգնություն տրամադրելու քայլերը՝ խոստանալով արագացնել երկու երկրների միջև ընթացող նորմալացման գործընթացը։ Միրզոյանն այցելել է նաև Ադյաման, ուր հայկական խմբերը մարդասիրական օգնություն են հասցնում։ Ընդգծվում է նաև, որ Հայաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Թուրքիա 1999 թ-ի Գյոլջուկի երկրաշարժի ժամանակ, իսկ Թուրքիան օգնել է Հայաստանին 1988 թ-ի երկրաշարժի օրերին:

Իր հերթին, իշխանամետ «Daily Sabah» օրաթերթն անդրադարձել է հայ-թուրքական «երկրաշարժային» դիվանագիտությանը «Թուրքիան ողջունում է երկրաշարժից հետո Հայաստանի «բարեկամական ժեստը» վերնագրով հոդվածում: Ներկայացնելով Թուրքիայի ու Հայաստանի արտգործնախարարների խոսքերը համատեղ ասուլիսում՝ օրաթերթը նշում է, որ «բարձրաստիճան դիվանագետները նաև հուսով են, որ հարաբերությունների վերջին բարելավումը, մասնավորապես՝ երկրաշարժի հետևանքները հաղթահարելու ջանքերը, կարող են օգնել արագացնել երկու երկրների՝ տասնամյակների թշնամությունից հետո պաշտոնական կարգավորման ծրագրերին:

Թեև նրանք ձեռնպահ մնացին հստակ ժամանակացույց տալուց, քանի որ այդ նպատակով բանակցությունները դեռ շարունակվում են, երկու արտգործնախարարներն էլ ասացին, որ իրենց կառավարությունները պատրաստ են լիովին վերականգնել կապերը, ներառյալ սահմանի բացումը, որն իսկապես 30 տարվա մեջ առաջին անգամ վերաբացվեց անցյալ շաբաթ՝ մարդասիրական օգնության փոխանցումը երկրաշարժից տուժած շրջաններ հեշտացնելու համար», գրում է «Daily Sabah» օրաթերթը:

«Երկրաշարժային դիվանագիտություն. Մարդկային արձագանքներ մարդկային ճգնաժամին» վերնագրով մեկ այլ հրապարակման մեջ իշխանամետ «Daily Sabah»-ն ընդգծում է՝ Թուրքիայում տեղի ունեցած աղետը ևս մեկ անգամ ցույց տվեց, թե ինչպես երկկողմ հարաբերություններում խնդիրներ ունեցող երկրները մոռանում են իրենց խոչընդոտները մարդասիրական ճգնաժամի պարագայում։ Հրապարակումն անդրադառնում է Հունաստանի, Ադրբեջանի, Եգիպտոսի օժանդակությանը, ինչպես նաև Հայաստանին՝ ընդգծելով. «Կարևոր է նաև, որ Հայաստանը, որն ավանդաբար թշնամական հարաբերություններ ունի Թուրքիայի հետ, ուղարկել է փրկարարական խումբ և կիսել թուրքերի ցավը իրենց ուղերձներում: 35 տարի անց սա առաջին անգամն էր, որ բացվեց հայ-թուրքական սահմանի անցակետը»:

Աջակողմյան պահպանողական «Türkiye» թերթն իր «Հայաստանի արտգործնախարարը գտնվում է Թուրքիայում՝ հարաբերությունները կարգավորելու նպատակով» վերնագրով հոդվածում նշում է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև թշնամությունը շարունակվում է արդեն տարիներ ի վեր։ Ըստ հրապարակման, Երևանը փորձում է կարգավորել հարաբերությունները երկու երկրների միջև: Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը չորեքշաբթի օրը այցելել է Թուրքիա՝ իր թուրք գործընկերոջ հետ հանդիպելու համար։

Թուրքական ազգային հեռարձակող, հանրային «TRT World» լրատվականը ևս առանձին անդրադարձել է Հայաստանի արտգործնախարարի այցին Թուրքիա: «Հայաստանը «բարեկամության ձեռք» է առաջարկել աղետալի երկրաշարժերից հետո, ասում է Թուրքիայի արտգործնախարարը»: Հրապարակման մեջ լրատվականը լուսաբանել է Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարների համատեղ ասուլիսը՝ ընդգծելով, որ Չավուշօղլուն Հայաստանի արտգործնախարար Միրզոյանի այցը Թուրքիա որակել է «իմաստալից», իսկ Միրզոյանը նշել, որ միջազգային հանրությունը չպետք է անտարբեր մնա հումանիտար ճգնաժամերի նկատմամբ և պետք է գործի միասնաբար՝ դրանք հաղթահարելու համար։

Բացի այդ, թուրքական «Evrensel Daily» ձախակողմյան թերթում լույս է տեսել Իհսան Քարալանի «Միջազգային համերաշխություն, երկրաշարժից փախստականներ և միջազգայնացում» վերնագրով խմբագրականը, ուր հեղինակը կարևորում է, որ «Հունաստանը, Իսրայելը և Հայաստանը, որոնք Թուրքիայի շովինիստական ազգայնական կենտրոնների կողմից ներկայացված են որպես «հին թշնամիներ», երկրաշարժի հետևանքները վերացնելու համար Թուրքիա են ուղարկել օգնություն և փրկարարական խմբեր»: Իհսան Քարալանիի խոսքերով՝ «Թուրքիայի ժողովուրդն այս դժվարին օրերին չի մոռանա Հայաստանի և Իսրայելի օգնությունն ու ջերմ ուղերձները», իսկ շովինիստ ազգայնականների և կրոնը չարաշահող քաղաքական գործիչների «հակահունական, հակահայկական, հակահրեական» թշնամանքն այլևս այդքան ազդեցություն չի ունենա, որքան նախկինում», գրում է խմբագրականը: