Փաշինյանը, Ալիևն ու Ղարիբաշվիլին Մյունխենում կմասնակցեն Հարավային Կովկասում անվտանգության թեմայով պանելային քննարկմանը
Քաղաքականություն
18.02.2023 | 10:14Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում փետրվարի 18-ին կմասնակցի Հարավային Կովկասում անվտանգության թեմայով պանելային քննարկմանը․ քննարկմանը կմասնակցեն նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին. այս մասին հայտնի դարձավ Մյունխենի անվտանգության համաժողովի պաշտոնական կայքից։
Քննարկմանը մասնակցելու է նաև ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտը։