Չինաստանի իշխանությունը հայտարարել է COVID-19-ի դեմ հաղթանակի մասին

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Չինաստանի իշխանությունը հայտարարել է «մեծ և վճռական հաղթանակի» մասին կորոնավիրուսի դեմ պայքարում։ Փետրվարի 17-ին Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի քաղբյուրոյի մշտական հանձնաժողովի նիստից հետո հրապարակված հայտարարության մեջ ասվում է, որ նոյեմբերից Չինաստանը համեմատաբար կարճ ժամանակում «անթերի անցում է կատարել» համաճարակից նորմալ կյանքի։ Նիստը վարել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը։

«Պրակտիկան ապացուցել է, որ Կենտրոնական կոմիտեն ճիշտ որոշումներ և ռազմավարական շտկումներ է ընդունել համաճարակի հետ կապված իրավիճակի գնահատման հարցում»,- ասվում է փաստաթղթում, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Ըստ Չինաստանի պետական լրատվամիջոցների՝ կորոնավիրուսային համաճարակի ժամանակ երկրում ավելի քան 200 միլիոն վարակված մարդ օգտվել է բժշկական օգնությունից, մոտ 800,000 ծանր հիվանդներ բուժվել են, սրա հետ մեկտեղ, «Չինաստանում COVID-19-ից մահացությունը ամենացածրն է եղել աշխարհում»։

«Չինաստանը մարդկության պատմության մեջ հրաշք է գործել»,- գրել է «Սինհուա» լրատվական գործակալությունը՝ նշելով, որ Չինաստանում իրավիճակի բարելավման հետ մեկտեղ՝ վիրուսը շարունակում է տարածվել և մուտացիայի ենթարկվել աշխարհի այլ տարածաշրջաններում։

Միաժամանակ, Կոմկուսի քաղբյուրոն Չինաստանի 1,4 միլիարդանոց բնակչությանը զգոնության կոչ է արել։ Տեղական իշխանություններին հանձնարարված է ամրապնդել առողջապահական համակարգը և հիմնվել «դժվարությամբ ձեռք բերված ձեռքբերումների վրա»: Քաղբյուրոն որոշել է արագացնել նաև տարեց բնակչության պատվաստումը։

Տաթև Ֆռանգյան