Ռուս-ադրբեջանական դաշնակցային փոխգործության հռչակագիրը պատմական փաստաթուղթ է․ ՌԴ ԱԳՆ

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ ԱԳՆ-ն ռուս-ադրբեջանական դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագիրը պատմական փաստաթուղթ է համարում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովա իր ամենշաբաթյա ճեպազրույցում։

«Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դաշնակցային համագործակցության մասին 2022 թվականի փետրվարին ստորագրված հռչակագիրը, իհարկե, պատմական փաստաթուղթ է՝ առանց որևէ չափազանցության»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակը։

Զախարովայի խոսքով՝ ռուս-ադրբեջանական հարաբերությունները նաև կայունացման գործոն են տարածաշրջանային խնդիրների առումով։

«Այն ամրագրել է մեր երկրների հարաբերությունների նոր որակը, բացահայտվել են գալիք տարիների բոլոր հիմնական ոլորտներում համագործակցության զարգացման հիմնական ուղենիշները: Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դաշնակցային հարաբերությունները կայունացնող գործոն են ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային ասպարեզում։ Բաքվի հետ միասին մենք աշխատում ենք դրա դրույթների իրականացման վրա, իսկ Հռչակագրի ստորագրման տարեդարձի կապակցությամբ մի շարք միջոցառումներ իսկապես նախատեսված են»,- ասել է Մարիա Զախարովան։

Տաթև Ֆռանգյան