«Բենզին է բերել, մեկ գավաթ լցրել վառարանի փայտին»․ պաշտպանը մանրամասներ է պատմել կապիտանի ցուցմունքից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

15 զինծառայողի մահվան գործով մեղադրյալ, կապիտան Եղիշե Հակոբյանը երեկ 4 ժամ ցուցմունք է տվել և մանրամասներ հայտնել հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զինվորական կացարանում բռնկված հրդեհից։

Պաշտպան Հովսեփ Սարգսյանը Factor.am-ի հետ զրույցում ասաց, որ Եղիշե Հակոբյանը ցուցմունք է տվել, որ փորձել է կացարանում վառարանը վառել, որի համար սուրճի գավաթի չափով բենզին է լցրել վառարանի փայտի վրա։ Մոտ 10 վայրկյան սպասելուց հետո, կարծելով, որ կրակը չի վառվում, դեմքով մոտեցել է վառարանին ու այդ պահին կրակը բռնկվել և այրել է ամբողջ դեմքը։

«Ինքը ենթադրում է, որ վառարանի դռնակից բոց է դուրս եկել, որովհետև ասում է՝ ձեռքիս կանեստրն (բենզինի տարա) էլ բռնկվեց։ Ասում է՝ կանեստրը դրեցի գետնին, որովհետև ահավոր ցավեր ունեի այրվածքներից, բայց հետո տեսա, որ կանեստրն էլ ա բռնկվել, դուրս շպրտեցի։ Դուրս շպրտելու պահին, հավանաբար, բենզին ցփնվեց մուտքի դռան վրա, որովհետև մուտքի դուռն էլ  բռնկվեց»,- կապիտանի ցուցմունքից հատված պատմեց պաշտպանը։

Ըստ փաստաբանի՝ Եղիշե Հակոբյանը ցուցմունք է տվել այն մասին, որ այս դեպքերից հետո սկսել է բղավել, որ հրդեհ է, որպեսզի ննջասենյակում գտնվող տղաները դուրս գան։

«Այդ ընթացքում իր հետ նույն սենյակում գտնվող զինծառայող Լյովան մտել է ննջարան, տղաներին գոռացել, որ տղե՛րք, հրդեհ է, դո՛ւրս եկեք, շատ մեծ աղմուկ է եղել, գոռոցներով փորձել ենք հանել, բայց ասում է՝ չկարողացանք։ Ինքն էլ շատ զարմացած է, թե ինչու չեն կարողացել դուրս գալ տղաները կամ ինչու դուրս չեկան, որովհետև առնվազն 15 րոպե կար, մինչև հրդեհը կհասներ ննջասենյակի դռանը»,- պատմեց Հովսեփ Սարգսյանը։

Մեր հարցին՝ տղաները, ըստ Եղիշեի ցուցմունքի, ի՞նչ վիճակում են եղել, արդյո՞ք քնած են եղել, Սարգսյանը պատասխանեց, որ Եղիշեն ասել է, թե դրանից հետո Լյովային չի տեսել և այդ մասին մանրամասներ չգիտի։

Ըստ կապիտանի ցուցմունքի՝ տղաները ժամը 22։30-ի սահմաններում են գնացել քնելու, ինչից հետո որոշ ժամանակ դեռևս ննջասենյակում շարժ է եղել, ու թեև այն պահին, երբ ինքը փորձել է վառել վառարանը, այլևս շարժ չի նկատել, հրդեհից հետո ցավից այնպես է բղավել, որ անգամ ամենախորը քնած մարդը քնից կարթնանար։

Պաշտպանը հայտնեց նաև, որ Եղիշե Հակոբյանն է կացարանից դուրս հանել հրդեհից փրկված երկու տղաներին։

«Ասում է՝ ես տեսա, որ ձայն են տալիս, դուրս չեն գալիս, սկսեցինք լուսամուտներից գոռալ․ կրակն արդեն հասել էր ննջարան, էլ չէինք կարողանում ներս մտնել․ ասում է՝ այդ պահին լոմ, թե ինչ-որ այլ բան գտանք, ռեշոդկան ծռեցինք, երկու հոգու փրկեցինք», ցուցմունքից պատմեց Հովսեփ Սարգսյանը և հավելեց, որ Եղիշեի պատմելով՝ պատուհանին ևս մեկ զինծառայող է մոտեցել, որին, սակայն, դուրս հանել չեն կարողացել։

«Ասում է՝ երրորդին քաշում էինք, չկարողացանք քաշել, հետ ընկավ»,- պատմեց Հովսեփ Սարգսյանը։

Հարցին՝ Եղիշեն ինչո՞ւ է փորձել բենզինով վառել վառարանը, պաշտպանը պատասխանեց, որ այլ նյութ չի եղել, ինքն է գնացել, բենզինը բերել։

Նշենք, որ կապիտանի հարցաքննությունը կիսատ է  մնացել․ մեղադրյալին 4 ժամից ավելի անընդմեջ հարցաքննել չի թույլատրվում։ Բացի այդ, Եղիշե Հակոբյանը փետրվարի 14-ին վիրահատվել է և իրեն լավ չի զգացել։

Պաշտպանն ասաց, որ Սարգսյանի ձեռքերն են վիրահատել, որոնք դեպքի ժամանակ այրվել են։

Կապիտանը նաև հայտնել է, որ  զինվորական ծառայությունը, հերթապահությունն իրենց մոտ պատշաճ կանոնակարգած չի եղել։ Առաջիկայում, երբ քննիչը նպատակահարմար գտնի, Եղիշե Հակոբյանի հարցաքննությունը կշարունակվի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արաքս Մամուլյան