ԵՏՄ-ն և Չինաստանը պայմանավորվել են պարզեցնել առևտուրը և արագացնել բեռնափոխադրումները

Լուրեր

26.07.2026 | 17:48
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
26.07.2026 | 11:50
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
26.07.2026 | 11:31
Վթարային ջրանջատում Արմավիրում
26.07.2026 | 11:14
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
26.07.2026 | 10:57
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
Բոլորը

ԵՏՄ երկրների և Չինաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման և հագեցման ճանապարհային քարտեզ է ստորագրվել։ Այս մասին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) մամուլի ծառայությունը։

Փաստաթուղթը ստորագրվել է Առևտրատնտեսական համագործակցության համաձայնագրի կատարման համատեղ հանձնաժողովի նիստի ընթացքում։ Հանդիպումն անցկացվել է հինգշաբթի տեսակոնֆերանսի ձևաչափով՝ ԵՏՀ առևտրի հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Անդրեյ Սլեպնևի և Չինաստանի առևտրի փոխնախարար Լի Ֆեի նախագահությամբ։

ԵՏՀ հաղորդագրության մեջ նշվում է, որ փաստաթուղթը ներառում է երեք բաժին՝ տրանսպորտային միջանցքների թվայնացում, արտաքին առևտրի քաղաքականության հարցերի շուրջ երկխոսություն և ԵՏՄ-ի ու Չինաստանի միջև համագործակցության խորացման տարբեր սցենարների ազդեցության վերաբերյալ համատեղ գիտական ուսումնասիրություն։

«Առաջին բաժնի գործունեությունը ենթադրում է կողմերի փուլային անցում բեռների երկաթուղային փոխադրումների համար փաստաթղթերի փոխանակման էլեկտրոնային ձևին՝ էլեկտրոնային թվային ստորագրությունների կիրառմամբ։ Վստահ եմ, որ դա զգալիորեն կհեշտացնի առևտրային ընթացակարգերը և կարագացնի ապրանքների փոխադրումը մեր երկրների միջև»,- այս առնչությամբ ասել է Անդրեյ Սլեպնևը։

Տաթև Ֆռանգյան