Բայրամովը ԵՄ դեսպանի հետ քննարկել է Լաչինի միջանցքի արգելափակումը

Լուրեր

13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
Բոլորը

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի դեսպան Քրիստինա Յոհաննեսոնի հետ հանդիպմանն անդրադարձել է Լաչինի միջանցքի արգելափակման խնդրին։

Ադրբեջանի ԱԳՆ-ն հաղորդում է, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են են մի շարք ոլորտներում Բաքվի և Եվրամիության համագործակցության շրջանակում Արևելյան գործընկերության ծրագրի իրականացումը, այդ թվում՝ էներգետիկ անվտանգության ապահովումը և այլընտրանքային էներգետիկ ռեսուրսների օգտագործումը, ինչպես նաև տարածաշրջանում առկա իրավիճակը։ Ուշադրություն է դարձվել ԵՄ Խորհրդում նախագահության ընթացքում Շվեդիայի առաջնահերթություններին և այդ համատեքստում թե՛ Շվեդիայի, թե՛ Եվրամիության հետ Ադրբեջանի համագործակցության խնդրին։

Բայրամովը նաև խոսել է Ադրբեջանի խաղաղության օրակարգից, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացից, ինչպես նաև Բաքվի կողմից Լաչինի միջանցքի փակումից՝ ադրբեջանական կեղծ թեզերի համադրությամբ։ Նա ներկայացրել է Լաչինի միջանցքը փակելու համատեքստում «Ադրբեջանի օրինական պահանջների և անվտանգության շահերի», ինչպես նաև այն խոչընդոտների մասին, որոնք, իբր, «Հայաստանը ստեղծում է խաղաղության գործընթացի և խաղաղության  համաձայնագրի շուրջ բանակցությունների համար»։

Էմմա Չոբանյան