157 մլն դրամ է ծախսվել Թուրքիային ու Սիրիային ուղարկված հումանիտար օգնության համար

Լուրեր

26.10.2026 | 20:13
Քաղհասարակության 100-ից ավելի կազմակերպություն պահանջում է հետ կանչել ՏԿԵՆ-ի օրենսդրական փոփոխությունների փաթեթը. հայտարարություն
26.10.2026 | 20:00
Ռիսկային է արտահերթի գնալը․ ՌԴ-ն հիբրիդային հարձակումների գործիքները ուժեղացրել է՝ հունիսի 7-ի տապալումը հասկանալով․ Գայանե Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 19:50
ՀՀ նախագահի և արքայազն Աբդուլազիզ բին Թալալի հովանու ներքո և մասնակցությամբ Երևանում կկայանա 1 մլն դոլար մրցանակային ֆոնդով Արքայազն Թալալի միջազգային մրցանակաբաշխությունը
26.10.2026 | 19:41
Դատական հայց է ներկայացվել Anthropic-ի դեմ․ այն մեղադրվում է Էլվիս Փրեսլիի երգերն ԱԲ ուսուցման համար օգտագործելու մեջ
26.10.2026 | 19:30
ՔՊ-ն պարտվեց պրոՔՊ-ին․ Ստեփանավանի ընտրապայքարի բոլոր երանգները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 19:24
Փարիզում կնշվեն Հրաչյա Աճառյանի ծննդյան 150 և Երևանի Հանրապետության հրապարակի 100-ամյակները
26.10.2026 | 19:11
«Յանդեքս»-ը ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո իր երեք գերհամակարգիչները նոր վայր է տեղափոխել
26.10.2026 | 18:55
Ռուսական պատժամիջոցները «շրջանցել» են ՀՀ թիվ 1 հարկատուին․ ովքեր են առաջատար տասնյակում 
26.10.2026 | 18:46
Ըմբշամարտի ԱԱ. Արթուր Սարգսյանը պարտվեց եզրափակիչում
26.10.2026 | 18:38
Միրզոյանն ու Կոպմանը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգն ու տնտեսական կապերի խորացումը
26.10.2026 | 18:27
Պրահայում հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել՝ ընդդեմ հանրային լրատվամիջոցների վճարները վերացնելու ծրագրերի
26.10.2026 | 18:19
Արման Ծառուկյանը ներկա է եղել «Էլ կլասիկոյին», հանդիպել է «Բարսելոնայի» նախագահի հետ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
26.10.2026 | 18:14
Մամիկոն Ասլանյանը մի դրվագով արդարացվել է, մյուս հոդվածների վրա կիրառվել է վաղեմության ժամկետ և կարճվել
26.10.2026 | 18:12
Դատարանից կալանավոր է փախել // Պեսկովը՝ տարածքային փոխզիջումների մասին․ ԼՈՒՐԵՐ
26.10.2026 | 18:11
27 կադրային փոփոխություն` Դատախազությունում
Բոլորը

Հայաստանի կառավարությունը փետրվարի 6-ի ավերիչ երկրաշարժից հետո Թուրքիային ու Սիրիային 157 մլն 816 հազար դրամի հումանիտար օգնություն է տրամադրել։

Այս մասին Factor.am-ը տեղեկանում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից մշակված նախագծից։

Աղբյուրի համաձայն՝ Հայաստանն այդ երկրներ է ուղարկել ապուրներ, բանջարեղենային, մսային, ձկան պահածոներ, շաքարավազ, խմելու ջուր, բրինձ, մակարոն, ներքնակներ և անկողնային պարագաներ։

Թե 157 մլն 816 հազար դրամն ինչպես է բաշխվել երկու երկրների միջև, նախագծից պարզ չէ։

Նշենք, որ Հայաստանը հայ-թուրքական ցամաքային ամենակարճ ճանապարհով՝ Մարգարայի կամրջով, երկու անգամ հումանիտար օգնություն է ուղարկել Թուրքիա։ Առաջին խմբաքանակը եղել է 100 տոննա՝ հինգ բեռնատար, երկրորդի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան։

Հայաստանը երկու անգամ մարդասիրական օգնություն էլ Սիրիա էր ուղարկել՝ ընդհանուր 55 տոննա։

Նարեկ Կիրակոսյան