Կարեն Անդրեասյանը չի բացահայտում՝ ԲԴԽ անդամ Քրիստինե Մկոյանն իր սանիկն է, թե՞ ոչ

Լուրեր

15.09.2026 | 16:53
Ըստ ՔԿ-ի՝ տղամարդը կնոջը դուրս է գցել ընթացող մեքենայից՝ 4-ամյա դստեր ներկայությամբ
15.09.2026 | 16:49
ՀՀՇ-ի ծիլերից ծնվեց մեկը, որը իր խոսույթով չի տարբերվում թուրքերից․ Խաչատրյանը՝ Եղոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 16:42
Թուրքիա-Նախիջևան երկաթուղու 42 կիլոմետրանոց հատվածն անցնում է Հայաստանի տարածքով․ Բայրամովը կրկին «Զանգեզուրի միջանցքից» է խոսել
15.09.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 16:26
«Վալդայ» ակումբի նիստն ուկրաինական հարվածների սպառնալիքի պատճառով Սոչիից տեղափոխվել է Մոսկվայի մարզ․ FT
15.09.2026 | 16:23
Ես Բաքու գնալու կոչ չեմ արել ՄԻՊ-ին. Լիլիթ Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 16:11
Վարդան Ղուկասյանն ասել ա՝ «Ով միութենական պետությանը դեմ ա, թրքահպատակ շան տղա ա»․ Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 16:00
Ֆաշիստական ելույթ ունեցաք, դուք երիտբոլշևիկներ եք․ Վարդանյանը՝ Եղոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 15:52
ՌԴ-ն հարվածել է Կիևի երկու բենզալցակայանների և Օդեսայի մարզի նավահանգստային ենթակառուցվածքի․ զոհեր և վիրավորներ կան
15.09.2026 | 15:41
«Արդեն մեկ տարի կապրեինք առանց պատերազմի». Լավրովը ԱՄՆ-ին մեղադրել է «Անքորիջից հրաժարվելու» պատճառով պատերազմը ձգձգելու մեջ
15.09.2026 | 15:33
Վարչապետը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստին
15.09.2026 | 15:25
Ռուս սահմանապահների դուրսբերումը կչեղարկի՞ Հայաստան-Թուրքիա սահմանը․ Էդգար Ղազարյանի պնդումն ու փաստաթղթերը
15.09.2026 | 15:24
Հնարավորություն ունեցա շփվել տեղահանված Ղարաբաղի հայերի հետ․ ԵՄ ներկայացուցիչը՝ Հայաստան այցի մասին
15.09.2026 | 15:18
Թուրքիայի ԱԳ նախարարը Բաքվում Հայաստան-Ադրբեջան կարգավորումն է քննարկել
15.09.2026 | 15:10
Միրզոյան-Բայրամով նոր հանդիպում է նախատեսվում // ԲՀԿ-ն կշարունակի քաղաքական գործունեությունը․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը չի բացահայտում՝ Խորհրդի անդամ Քրիստնե Մկոյանն իր սանիկն է, թե՞ ոչ։ Factor.am-ը Բարձրագույն դատական Խորհրդի նախագահին երկու գրավոր հարցում էր ուղարկել՝ այս հարցի պատասխանը ստանալու համար, դրանց, սակայն, տրվել են խուսափողական պատասխաններ։

Հիշեցնենք, որ Քրիստինե Մկոյանը Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ էր ընտրվել 2023 թվականի հունվարի 16-ին հրավիրված Դատավորների ընդհանուր ժողովում, որից հետո մամուլը գրեց այն մասին, որ Մկոյանը Կարեն Անդրեասյանի սանիկն է։

ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանին ուղարկված գրավոր հարցմամբ խնդրել էինք հայտնել՝ իրականությանը համապատասխանո՞ւմ է արդյոք այդ տեղեկությունը։ Միաժամանակ պարզաբանել էինք, որ հարցումն ուղարկվում ենք ոչ թե Անդրեասյանի՝ որպես ֆիզիկական անձի կապերի և հարաբերությունների վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով, այլ նրա՝ որպես ԲԴԽ ղեկավարի, ԲԴԽ անդամների ու դատավորների հետ ունեցած անձնական կապերը ճշտելու նկատառումով՝ կարևորելով այն հանգամանքը, որ Բարձրագույն դատական խորհուրդը դատավորների և դատարանների անկախությունը երաշխավորող, դատավորների առաջխաղացման հարցում էական դերակատարություն ունեցող, դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունները լուծող մարմին է։

Ի պատասխան այս հարցման՝ Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից մանրամասն տեղեկություններ են հայտնել Քրիստինե Մկոյանի թեկնածության և ընտրության վերաբերյալ՝ չանդրադառնալով հայցվող տեղեկությանը։

«Տեղեկացնում ենք, որ 2023 թվականի հունվարի 16-ին տեղի ունեցած դատավորների ընդհանուր ժողովի ընթացքում նիստին մասնակցող դատավորների մեծամասնությունը 162 կողմ ձայնով ԲԴԽ անդամ է ընտրել Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավոր Քրիստինե Մկոյանին։ Ավելի վաղ տրվել էր պարզաբանում, թե ինչ ընթացակարգով է առաջադրվել ԲԴԽ անդամի թեկնածուն։ Եվս մեկ անգամ պարզաբանում ենք, որ դեռևս դեկտեմբեր ամսին ՀՀ Սահմանադրության 174-րդ հոդվածի 2-րդ մասով և «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 1-4 մասերով, և 80-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջները բավարարող՝ Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի վարչական պալատի 3 դատավորների Դատական դեպարտամենտի ղեկավարի պաշտոնակատարի կողմից ծանուցագրեր են ուղարկվել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թեկնածուի համար։ Դատավորներից 2-ը դիմում է գրել՝ իրենց անունները քվեաթերթիկում չներառելու համար։

Այսպիսով՝ 2023 թվականի հունվարի 16-ին հրավիրված Դատավորների ընդհանուր ժողովին Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղի ընտրության քվեաթերթիկում ներառվել էր մեկ թկնածու։

Միաժամանակ հարկ ենք համարում տեղեկացնել, որ ԲԴԽ-ն՝ որպես դատավորների և դատարանների անկախությունը երաշխավորողի, Դատավորների ընդհանուր ժողովի կողմից տեղի ունեցած ընտրության գործընթացի հետ չի ունեցել առնչություն, ավելին, ո՛չ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը, ո՛չ Խորհրդի մյուս գիտնական անդամները իրավասու չէին, ուստի չեն մասնակցել ժողովին և, հետևաբար, չեն մասնակցել նաև քվեարկությանը և չէին կարող ունենալ ազդեցություն քվեարկության արդյունքների վրա։ Հետևաբար 162 դատավորները քվեարկել և ԲԴԽ դատավոր անդամ են ընտրել իրենց կողմից նախընտրելի թեկնածուին»,- ի պատասխան մեր հարցին՝ Քրիստիե Մկոյանը Կարեն Անդրեասյանի սանիկն է, թե՞ ոչ, պատասխանել են Բարձրագույն դատական խորհրդից։
Վերը նշված պատասխանից հետո երկրորդ գրությունն ենք ուղարել Կարեն Անդրեասյանին՝ պարզաբանելով, որ մեր կողմից ուղարկված առաջին գրավոր հարցմամբ ամենևին նպատակ չենք ունեցել կասկածի տակ դնելու դատավորների կողմից Քրիստինե Մկոյանի ընտրության օրինականությունը, պարզապես ցանկանում ենք տեղեկանալ՝ Կարեն Անդրեասյանը՝ որպես ԲԴԽ նախագահ ի՞նչ հարաբերություններ ունի ԲԴԽ դատավոր անդամ Քրիստինե Մկոյանի հետ։ Ուստի այս երկրորդ գրությամբ ևս մեկ անգամ խնդրել ենք հայտնել՝ ճի՞շտ են մամուլում շրջանառվող լուրերն այն մասին, որ ԲԴԽ անդամ Քրիստինե Մկոյանը Անդրեասյանի սանկին է։

Այս անգամ հարցմանը պատասխանել է Դատական դեպարտամենտի նախագահի պաշտոնակատար Նաիրի Գալստյանը։

«Ի պատասխան Ձեր 09.02.2023թ-ի Ձեր թիվ Մ/2183 գրությամբ բարձրացված հարցի, թե ի՞նչ հարաբերություններ ունի ԲԴԽ անդամ Կարեն Անդրեասյանը ԲԴԽ անդամ Քրիստինե Մկոյանի հետ, խորհրդի նախագահի անունից հայտնում ենք, որ նրանք ունեն պրոֆեսիոնալ աշխատանքային հարաբերությոններ»,- ասված է ԲԴԽ-ի աշխատակազմը համարվող Դատական դեպարտամենտի գրավոր պատասխանում։

Այսպիսով՝ Կարեն Անդրեասյանն իրեն հասցեագրված հարցին՝ Քրիստինե Մկոյանն իր սանիկն է, թե՞ ոչ, այդպես էլ չի պատասխանել։

Արաքս Մամուլյան