Վրաստանում քովիդի նոր ենթատեսակով վարակման դեպք է արձանագրվել

Լուրեր

09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
Բոլորը

Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի գլխավոր տնօրեն Թենգիզ Ցերցվաձեն InterPressNews-ին տված հարցազրույցում ասել է, որ կորոնավիրուսի նոր «Կրակեն» ենթատեսակը, որն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից «մտահոգիչ» է գնահատվել՝ հաստատվել է նաև Վրաստանում, հաղորդում է Aliq Media-ն։

Ցերցվաձեն նշել է, որ Վրաստանն աշխատում է նոր սերնդի՝ երկվալենտ պատվաստանյութի ներմուծման ուղղությամբ:

Ըստ Ցերցվաձեի՝ COVID-ի «անհետացման» օբյեկտիվ հիմքեր դեռ չկան. շարունակում են հայտնվել նոր ենթատեսակներ։ Նրա խոսքով, կորոնավիրուսի ամբողջական հաղթահարման մասին դեռ վաղ է խոսել, ինչի մասին վկայում է այն փաստը, որ ԱՀԿ-ն կորոնավիրուսի հետ կապված արտակարգ դրությունը երկարաձգել է ևս 3 ամսով։

«Հայտնի իրողություն է, որ Վրաստանը կարողացավ և առաջիններից մեկն էր, որ COVID-19-ը վերածեց շնչառական վարակներից մեկի։ Սա նշանակում է, որ COVID-ից մահացությունների թիվը չի գերազանցում կամ թեթևակի է գերազանցում այլ շնչառական վարակների հետևանքով առաջացած մահերին»,- նշել է Ցերցվաձեն՝ հավելելով, որ COVID-ը գործնականում այլևս բացասաբար չի ազդում մարդկանց կյանքի որակի և Վրաստանի տնտեսության վրա։

Նշենք, որ փետրվարի 6-ին ալերգոլոգ-իմունոլոգ Բիձինա Կուլումբեգովը հայտարարել էր, որ Վրաստանում 2-3 շաբաթից, հավանաբար, կգերիշխի կորոնավիրուսի նոր «Կրակեն» ենթատեսակը: