Երկրաշարժի հետևանքով Թուրքիայի ընդդիմության թեկնածուի ընտրությունը հետաձգվել է՝ խորացնելով ներքին տարակարծությունները

Լուրեր

29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
29.10.2026 | 20:48
Բաքվի դպրոցում աշակերտուհին ընկել է պատուհանից ու մահացել․ դպրոցականները հարձակվել են տեղում աշխատող լրագրողների վրա
Բոլորը

Թուրքիայի ընդդիմությունը փետրվարի 13-ին պետք է համաձայնեցներ միասնական թեկնածուի հարցը՝ վիճարկելու նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի 20-ամյա իշխանությունը, գրում է Turkish Minute-ը։ Սակայն աղետալի երկրաշարժը, որն ավելի քան 35,000 մարդու կյանք է խլել Թուրքիայում և Սիրիայում, հետաձգել է հանդիպումը և կասկածի տակ դրել մայիսին ընտրությունների անցկացումը։

Իշխող ու ընդդիմադիր կուսակցությունների աղբյուրներն այժմ ենթադրում են, որ Էրդողանը կհետաձգի մայիսի 14-ին կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրությունները՝ Թուրքիայի վերջին ժամանակների ամենասարսափելի աղետի պատճառով։

«Սա փոխելու է իրերի դրությունը ոչ միայն կառավարության, այլև ընդդիմության համար»,- ասել է Ստամբուլի Սաբանջը համալսարանի քաղաքագիտության դոցենտ Բերք Էսենը:

Փորձագետները նշում են, որ երկրաշարժը և դրա հետևանքով քվեարկության ժամկետի ցանկացած հետաձգում կարող է փոխակերպել քաղաքական լանդշաֆտը, և Էրդողանի, որն առաջին անգամ ընտրվել է վարչապետ 2003 թվականին, ինչպես նաև նրա մրցակիցների համար նոր հնարավորություններ ու ռիսկեր առաջացնել։

Ավելի քան մեկ տարի չկարողանալով համաձայնության գալ միասնական թեկնածուի շուրջ՝ Էրդողանի հակառակորդներն այժմ ավելի շատ ժամանակ ունեն կոնսենսուսի գալու համար, քանի որ երկուշաբթի կայանալիք հանդիպումը հետաձգվել է անորոշ ժամանակով։ Վերլուծաբանները նշում են, որ նրանք պետք է խելամտորեն օգտագործեն այդ ժամանակը՝ փորձելով օգտվել ավերածությունների մասշտաբների պատճառով հասարակության զայրույթից՝ առերևույթ ցույց չտալով, որ ողբերգությունից քաղաքական շահ են փնտրում:

«Սարսափելի իրադարձությունները քաղաքական ընդդիմությանը նոր զենք են տվել կառավարության դեմ, որն առաջացել է հանրային զայրույթից և դժգոհությունից»,- ասում է քաղաքական ռիսկերի խորհրդատու Էնթոնի Սքիները:

Էրդողանը երկրաշարժից հետո ոչ մի բառ չի ասել ընտրությունների մասին։

Ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդչօղլուն երկար ժամանակ համարվում էր Էրդողանի իշխանությանը վերջ դնելու համար պայքարի առաջատարը: Սակայն ազգայնական İYİ (Լավ) կուսակցության ղեկավար Մերալ Աքշեները դիմադրում է Քըլըչդարօղլուին՝ որպես թեկնածու տեսնելով մեծ ժողովրդականություն վայելող Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին։

«Ընդդիմությունն արդեն շատ նուրբ վիճակում էր, քանի որ պառակտումները մեծացել էին»,- ասել է Էսենը:

Նա նշել է, որ այժմ ավելի հավանական է, որ Քըլըչդարօղլուն դառնա ընդդիմադիր թեկնածու, քանի որ «շատ դժվար է լինելու» մեկ ուրիշի համար բացահայտ քարոզարշավ իրականացնել ազգային վշտի պահին:

Էրդողանը չի կարող հետաձգել ընտրությունները հունիսից հետո առանց Սահմանադրության փոփոխության, դրա համար նրան անհրաժեշտ կլինի խորհրդարանում երկու երրորդի հավանությունը՝ 400 ձայն։ Էրդողանն ու նրա ծայրահեղ աջ խորհրդարանական դաշնակիցներն ունեն ընդամենը 333 մանդատ, ինչը նշանակում է, որ նրան պետք է, որ ընդդիմությունը աջակցի ավելի երկար ձգձգմանը։

Բեռլինի Կիրառական հետազոտությունների թուրքական կենտրոնից Սինեմ Ադարը նշել է, որ ընդդիմության ռազմավարության հիմնասյուներից մեկը պետք է լինի մինչև հունիս ընտրությունների անցկացումը: Աքշեները, առաջին հերթին, հորդորում է հունիսին քվեարկություն անցկացնել։

Սակայն ընդդիմությունը նույնպես երկփեղկված է եղել երկրաշարժին արձագանքելու հարցում։ Աքշեները նախընտրեց լռել և խուսափել երկրաշարժից տուժած շրջաններ առաջին օրերին այցելելուց, մինչդեռ Քըլըչդարօղլուն արագ այցելեց տուժած տարածքներ՝ փորձելով մխիթարել տուժածներին: Նա քննադատել է Էրդողանին՝ մեղադրելով երկիրը երկրաշարժերին չնախապատրաստելու համար։

Էմմա Չոբանյան