ԱՄՆ-ը զգուշացրել է Ուկրաինային, որ պատերազմը հասել է շրջադարձային կետի․ The Washington Post

Լուրեր

09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
Բոլորը

Ամերիկյան The Washington Post-ը գրում է, որ ԱՄՆ վարչակազմի պաշտոնյաներն ավելի ու ավելի պարզ են ասում ուկրաինական իշխանություններին, որ պատերազմը շրջադարձային կետում է, և Ուկրաինայի Զինված ուժերը պետք է հնարավորինս մեծ հաջողություններ ապահովեն մարտի դաշտում, քանի դեռ նրանք ստանում են արևմտյան օգնության մեծ ծավալներ։

Պարբերականի աղբյուրների համաձայն՝ Բայդենի վարչակազմը կարծում է, որ Կիևին արևմտյան օգնության վերջին փաթեթը հակամարտության ընթացքը կոտրելու լավագույն հնարավորությունն է տալիս։ Հետագայում իրավիճակը կարող է այնքան էլ բարենպաստ չլինել, քանի որ որոշ հանրապետականներ մտադիր են կրճատել Ուկրաինային աջակցությունը, և երկարաժամկետ հեռանկարում մատակարարումները նույն մակարդակի վրա պահելու՝ Եվրոպայի վճռականությունն այնքան էլ հստակ չէ:

«Մենք կշարունակենք բացատրել նրանց, որ մենք չենք կարող բացարձակապես ամեն ինչ անել անորոշ ժամանակով»,- ասել է ԱՄՆ կառավարության անանուն բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը։

The Washington Post-ը հայտնում է, որ Բայդենի վարչակազմն աշխատում է Կոնգրեսի հետ՝ Ուկրաինային ևս 10 միլիարդ դոլարի անմիջական բյուջետային օգնություն տրամադրելու համար։ Սակայն, գրում է թերթը, Ուկրաինային աջակցություն ցուցաբերելը քաղաքականապես ավելի դժվար կլինի, երբ ավարտվի ԱՄՆ Կոնգրեսի կողմից հաստատված օգնության ներկայիս փաթեթը, և դա կարող է տեղի ունենալ արդեն 2023 թվականի ամռանը։

Ըստ Բայդենի վարչակազմի պաշտոնյաների՝ պատերազմի կրիտիկական պահը կգա այս տարվա գարնանը, երբ Ռուսաստանը նոր լայնածավալ հարձակման կանցնի, և Ուկրաինան հնարավորություն կունենա հակահարձակման անցնելու՝ ուղղված տարածքների ազատագրմանը։ Այդ ժամանակ Կիևը պետք է ստանա և օգտագործի նոր զինատեսակներ, այդ թվում՝ արևմտյան տանկեր և զրահատեխնիկա։

Հրապարակման մեջ նշվում է նաև, որ ԱՄՆ-ի և Կիևի միջև որոշակի տարաձայնություններ են եղել, թե ինչպես մոտենալ ռազմական գործողությունների անցկացմանը։ Մասնավորապես, Ուկրաինայի զինված ուժերը մեծ ռեսուրսներ են ծախսում Դոնեցկի մարզի Բախմուտ քաղաքը պաշտպանելու համար։ Սակայն ամերիկացի ռազմական վերլուծաբաններն անիրատեսական են համարում միաժամանակ Բախմուտը պահելը և մեծ գարնանային հակահարձակում սկսելը՝ ԱՄՆ-ի տեսանկյունից ավելի կարևոր տարածքներ հետ գրավելու համար, գրում է թերթը։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Բախմուտին խորհրդանշական նշանակություն է տվել, պարբերականին ասել են Բայդենի վարչակազմի երկու բարձրաստիճան պաշտոնյաներ։

ԱՄՆ կառավարության ներկայացուցիչներից մեկի խոսքով՝ եթե Ռուսաստանը գրավի Բախմուտը, «դա ռազմավարական ոչ մի փոփոխության չի հանգեցնի մարտի դաշտում»։

«Ռուսները կփորձեն դա ներկայացնել այդպես, բայց իրականում այն ընդամենը քարտեզի վրա մի կետ է, որի վրա նրանք անհավանական քանակությամբ արյուն ու ռեսուրսներ են ծախսել»,- ասել է պաշտոնյան։

The Washington Post-ը գրում է նաև Ուկրաինային 2014 թվականից հետո Ռուսաստանի կողմից օկուպացված ողջ տարածքները, այդ թվում՝ Ղրիմը վերադարձնելու խնդրի մասին։ Այժմ ուկրաինական իշխանությունների ներկայացուցիչները պնդում են, որ ավելի քչին չեն կարող համաձայնել։ Սակայն ամերիկյան հետախուզությունը, ըստ հրապարակման, եզրակացրել է, որ ուկրաինական բանակը դեռ ի վիճակի չէ ազատագրել լավ ամրացված Ղրիմի թերակղզին, և հետախուզական ծառայությունները հստակ բացատրել են այս դիրքորոշումը ԱՄՆ Կոնգրեսի մի քանի հանձնաժողովներում:

Տաթև Ֆռանգյան