«Պիտի վնասազերծեին վարորդին». «Համեր»-ի դեպքի շուրջ կրքերը չեն հանդարտվում, ծառայողական քննություն է սկսվել. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
28.10.2026 | 19:51
Ռոբերտ Արզումանյան. «Այս ճանապարհը միայն ֆուտբոլի մասին չէր»
28.10.2026 | 19:38
Խտրականություն է․ Ադրբեջանի իշխանությունները պետք է ապահովեն, որ հիջաբ կրող աշակերտներն ու ուսուցիչները կարողանան հաճախել դպրոցներ․ HRW
28.10.2026 | 19:25
Եվրոն տարեսկզբից էժանացել է ավելի քան 10%-ով․ ինչ է տեղի ունենում փոխարժեքի հետ 
28.10.2026 | 19:14
Իրանց փողերը փակի տակ ա․ ասել են՝ ՀՀ-ն չդարձնեք ֆորպոստ, բոմժ եք դառնալու․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 19:02
«Մենք հանձնառու ենք աջակցելու բիզնեսին՝ նոր շուկաներ մուտք գործելու հարցում». Միրզոյանը՝ Հայաստան-Սլովենիա գործարար համաժողովում
28.10.2026 | 18:50
Որտեղ եղել ա երաշխավոր, վերջում եղել ա աղետ․ Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 18:37
ԱՄՆ-ը Պարսից ծոցի երկրներին նախազգուշացրել է, որ կարող է Իրանի դեմ «կարճատև, բայց ինտենսիվ ռազմական արշավ» իրականացնել
28.10.2026 | 18:25
Այս որակի փաստաթղթերն անվճար տրամադրվել չեն կարող․ նախարարը՝ կենսաչափական անձնագրերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուրբաթ՝ կեսգիշերին մոտ, շուրջ 40 րոպե պարեկային ծառայողներին չէր հաջողվում կանգնեցնել մայրաքաղաքի կենտրոնում իսկական խառնաշփոթ առաջացրած անորսալի «Համեր»-ը։ Այդ ընթացքում սոցիալական ցանցերում տարածվում էին տեսանյութեր, որոնցում երևում է, թե ինչպես է «Համեր»-ի վարորդը այն վարում Հանրապետության հրապարակի շենքերի, այդ թվում՝ գործադիրի շենքի առջևի մայթերով, հարվածում ու վնասում այլ մեքենաներ, անգամ վրաերթի ենթարկում պարեկներից մեկին։

«Համեր»-ի 26-ամյա վարորդը, որը, ըստ Քննչական կոմիտեի, ենթադրաբար թմրանյութի ազդեցության տակ է եղել, մոտեցել է հրապարակում ծառայություն իրականացնող պարեկային ծառայողներին և մեքենան լիցքավորելու համար գումար պահանջել․ պարեկներից մերժում ստանալուց հետո սկսվել են «Համեր»-ի վարորդի արկածները Հանրապետության հրապարակում և կենտրոնական այլ փողոցներում։ Քննչական կոմիտեն որոշ այլ մանրամասներ էլ է հայտնում միջադեպից։

«Տեղյակ լինելով որդու թմրանյութ օգտագործելու մասին` հայրն ավտոմեքենայի բանալիները թաքցրել է նրանից, սակայն երիտասարդը փնտրել ու գտել է ավտոմեքենայի պահեստային բանալին, որից հետո ավտոմեքենայով մարզից եկել է Երևան քաղաք և օգտագործել թմրամիջոց»,- տեղեկացնում են ՔԿ-ից։

Տեսանյութերում երևում է, թե ինչպես են պարեկները մի քանի անգամ կրակում մեքենայի անվադողերին, փորձում կոտրել դուռը, ապակին, սակայն վարորդը շարունակում է երթևեկել։ Տևական հետապնդումից հետո նա մեքենան թողել է Ագաթանգեղոսի 7-րդ շենքի կամարանցման տակ և փախուստի  դիմել։ «Համեր»-ը գտնելուց շուրջ 4 ժամ անց ոստիկանությունը հայտնեց, որ գտել են նաև անորսալի վարորդին։ Նա ձերբակալված է․ մեղադրանք է առաջադրվել միանգամից 4 հոդվածներով՝ խուլիգանության, պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու, նրա նկատմամբ բռնություն գործադրելու, գույքի դիտավորյալ վնասման և առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոց պահելու համար։

«Քննչական կոմիտեն միջնորդություն է ներկայացրել դատարան վարորդի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ․ միջնորդությունը դեռ չի քննարկվել»,- Factor TV-ին փոխանցեց ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

Սոցցանցերում տարածվող տեսանյութերին զուգահեռ՝ կարելի էր հանդիպել բազմաթիվ քննադատությունների, որոնք վերաբերում էին պարեկների գործողություններին։ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը, որը Հայաստանում պարեկային ծառայության ներդրման նախաձեռնողներից է և պարեկների ընդունելության մրցութային հանձնաժողովի անդամ, ընդունում է, որ պարեկները թերացել են։

«Պարեկները թիրախային խոցման կրակ չէին վարում այնպես, որպեսզի վարորդի ուղղությամբ կրակ լիներ, և իրենց ավտոմեքենաներով ոչ բոլոր պարեկներն էին, որ փակում էին «Համեր»-ի ընթացքը»,- ասում է Իոաննիսյանը։

Նրա խոսքով՝ երբ վարորդը դիտավորությամբ վրաերթի ենթարկեց պարեկային ծառայողին, որը վաշտի հրամանատարն էր, ծառայողները կարող էին կրակել հենց վարորդի ուղղությամբ և վնասազերծել նրան։ Նման պարագայում ատրճանակի գործածումն ավելի արդյունավետ էր անվադողը ծակելու և անցորդներին չվնասելու համար՝ բացատրում է Իոաննիսյանը՝ շեշտելով, որ այլ՝ հատուկ միջոցներ կիրառելը տեղին չէր լինի։

«Օրինակ՝ ոզնի կիրառելիս պիտի կանխատեսես՝ որտեղով է անցնելու։ Բացի այդ, այն ավելի երկար ժամանակ է պահանջում»,- բացատրում է Դանիել Իոաննիսյանը։

Արդյո՞ք քննության առարկա կդառնա նաև պարեկների աշխատանքը․ ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանի խոսքով՝ եթե լինի պատշաճ ներկայացված հաղորդում պարեկների գործողություններում առերևույթ հանցավոր դրսևորումների վերաբերյալ, ապա դա էլ կդառնա քննության առարկա։

Դանիել Իոաննիսյանը, որը պարեկային ծառայության աշխատանքն ընդհանուր առմամբ դրական է գնահատում, ընդգծում է՝ այդ օրը նրանց թերացումները կարող են պայմանավորված լինել ծառայողական քննության վտանգով։

«Խնդիրն այն է, որ ժամանակի ընթացքում պարեկային ծառայողներին ծառայողական քննությամբ այնքան են տանջել, որ շատ ծառայողներ սկսել են ծառայել զգուշորեն, նախկին ՃՏՊ-ի պես՝ «շառից փորձանքից հեռու» սկզբունքով։ Եթե ծառայողական մեքենան վնասվում է, հետո դա պարեկի «քթից են բերում», եթե նույնիսկ դա ծառայության համար է արվել»,- ընդգծում է Իոաննիսյանը։

Ոստիկանությունից Factor TV-ին հայտնեցին, որ այս դեպքով ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նշանակվել է ծառայողական քննություն՝ այլ մանրամասներ չհայտնելով։

Ըստ Իոաննիսյանի՝ 2022 թվականի ընթացքում տույժի  է ենթարկվել 238 ոստիկան, որոնցից 146-ը պարեկներ են։ Հիշում է՝ ուսումնառության ընթացքում պարեկներին սովորեցնում էին, որ կարևորը բովանդակությունն է, ոչ թե ձևը, այնինչ ծառայողական քննություններն ու կարգապահական տույժերը, ըստ նրա, այլ բան են վկայում։

Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ «Համեր»-ի օրինախախտ վարորդը վնասել է քաղաքացիական 8 և պարեկային ծառայության 3 մեքենա։ Ընդ որում, Դանիել Իոաննիսյանի տեղեկացմամբ, պարեկային ծառայության մեքենաների վերանորոգումն ավելի քան 5 ամիս է տևում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան