Կրեմլը Մոլդովայում իրավիճակն ապակայունացնելու գաղտնի ծրագիր է մշակել․ Սանդու

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հաստատել է, որ Կիևից ստացել է իր երկրում իրավիճակն ապակայունացնելու Կրեմլի գաղտնի ծրագրերի մասին տեղեկություններ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը:

«Սա կարճաժամկետ ծրագիր է, որը նախատեսում է դիվերսիա՝ քաղաքացիական հագուստով զինվորական պատրաստվածություն ունեցող անձանց մասնակցությամբ։ Նրանք ծրագրում են բռնի գործողություններ, այդ թվում՝ հարձակումներ որոշ պետական հաստատությունների վրա, ինչպես նաև մարդկանց պատանդառում»,- ասել է նա։

Սանդուի խոսքով՝ Մոլդովայում դիվերսիա իրականացնելու՝ Կրեմլի ծրագիրը նոր չէ։

«Իրավիճակն ապակայունացնելու և պետության վիճակը խարխլելու փորձեր եղել են նաև անցյալ տարվա աշնանը, սակայն դրանք չեն հասել իրենց նպատակին՝ մեր անվտանգության և հասարակական կարգի ապահովման մարմինների օպերատիվ միջամտության շնորհիվ։ Հոկտեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում ոստիկանությունն ու Տեղեկատվության և անվտանգության ծառայությունը մի քանի անգամ միջամտել են կազմակերպված հանցագործների ծրագրերին և կանգնեցրել բռնության փորձերը»,- ասվում է Սանդուի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ:

Միաժամանակ, Ուկրաինայի կողմից փոխանցված նյութերը պարունակում են այդ դիվերսիոն գործողությունների կազմակերպման նյութատեխնիկական ապահովման մանրամասն փաստաթղթեր։ Բողոքի խաղաղ ակցիաների քողի տակ փորձ է արվում իշխանությունը զավթել Քիշնևում, այս ծրագիրը ներառում է Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Սերբիայի և Չեռնոգորիայի քաղաքացիների օգտագործումը բռնի գործողություններ կատարելու համար, ասվում է հայտարարության մեջ։

Սանդուն հավելել է, որ Մոլդովայի ուժային կառույցները միջոցներ են ձեռնարկում այդ սադրանքները կանխելու և իրավիճակը վերահսկողության տակ պահելու համար։

Տաթև Ֆռանգյան