Արցախի ավագ դպրոցներում անցել են 6-օրյա ռեժիմի․ դասասենյակներում փայտի վառարաններ են տեղադրվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 12:53
Բելգրադում Իսրայելի դեսպանատան վրա հարձակում է իրականացվել․ Սերբիան միջադեպն ահաբեկչություն է համարում
28.10.2026 | 12:45
Մհեր Գրիգորյանն ԱԶԲ փոխնախագահի հետ քննարկել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
28.10.2026 | 12:34
Անգլիայի չեմպիոնը պարտվել է 4-րդ լիգայի թիմին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 12:26
Պուտինը Ֆինլանդիայի և Նորվեգիայի առաջնորդների հետ զրույցի ընթացքում դասախոսություն է կարդացել սլավոնների պատմության մասին. FT
28.10.2026 | 12:18
Նրա նախաձեռնությունները ողբերգությամբ են ավարտվել․ Ղազարյանը՝ Աննա Հակոբյանի նախաձեռնած արշավի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 12:12
ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանի և Սլովենիայի արտաքին գործերի նախարար Տոնե Կայզերի ասուլիսը. ՈՒՂԻՂ
28.10.2026 | 12:10
ՔՊ խմբակցությունը նոր պատգամավոր կունենա // ՀԱՊԿ-ից ՀՀ-ին հեռացնելու կոչ է հնչել․ ԼՈՒՐԵՐ
28.10.2026 | 12:07
Ստեփանավանում ՔՊ-ն կքվեարկի «Գործարար» կուսակցության ցուցակը գլխավորած Արմեն Գրիգորյանի օգտին
28.10.2026 | 12:01
Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը դատապարտվել է 14 տարվա պայմանական ազատազրկման՝ գույքի բռնագանձմամբ
28.10.2026 | 11:57
Փաշինյանի որոշմամբ՝ Իրանի հետ սահմանանշանների չափագրման համար աշխատանքային խումբ է ստեղծվել
28.10.2026 | 11:52
Եթե նույնիսկ բռնության զոհ եմ, ի՞նչ կա դրա մեջ, ուզում եք ամոթանք տա՞լ ինձ․ Բաթոյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 11:44
Թրամփը հայտարարել է Պուտինի ու Զելենսկիի հետ առաջիկա հանդիպման մասին
28.10.2026 | 11:35
ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանը Սպիտակ տանը քննարկել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը
28.10.2026 | 11:26
Արման Ծառուկյանը տիտղոսի պաշտպանության մենամարտ կանցկացնի RAF-ում
28.10.2026 | 11:18
Վարդևանյանը բորբոքվեց․ «Եկե՛ք ու Նարեկ Կարապետյանից ներողություն խնդրեք»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արցախում Ադրբեջանի կողմից գազամատակարարման խափանումների ֆոնին գազով ջեռուցվող դպրոցներում տեղադրվել են փայտի վառարաններ, և շաբաթ օրվանից վերսկսվել են պարապմունքները 9-ից 12-րդ դասարանցիների համար, որպեսզի ավարտական դասարանների աշակերտները հետ չմնան ուսումնական ծրագրից:

Աշակերտներն առայժմ բաց կթողնեն ֆիզկուլտուրայի դասերը․ եղանակային պայմանները թույլ չեն տալիս:

Մայրաքաղաքի Եղիշե Չարենցի անվան հիմնական դպրոցում գործում է հինգ 9-րդ դասարան՝ 130 աշակերտով: Բոլոր 5 դասարաններում տեղադրված են փայտի վառարաններ: Պատասխանատուները վաղ առավոտից են հոգ տարել, որ դասարանները տաք լինեն: Մի վառարան էլ հատկացվել է ուսուցչանոցին:

«Առավոտյան 7.30-ին վառարանները վառել ենք, որպեսզի երեխան գա ու չմրսի: Հետևողական աշխատանք ենք տանում, որպեսզի վառարանները նորմալ վառվեն, իհարկե՝ պահպանելով անվտանգության կանոնները»,- Արցախի Հանրային հեռուստաընկերությանն ասել է Ստեփանակերտի թիվ 7 հիմնական դպրոցի տնօրեն Անահիտ Պողոյանը։

Մայրաքաղաքի թիվ 3 միջնակարգ դպրոցի նախադպրոցական մասնաշենքի դասարանները հատկացվել են բարձր դասարանների աշակերտներին:

Գազամատակարարման խափանման կամ հովհարային անջատումների պայմաններում դասերը վերսկսելու որոշումը ճիշտ է համարում նաև ֆիզիկայի ուսուցչուհին: Աչքերը ծխից փոքր-ինչ կարմրել են, բայց է համոզված է, որ հակառակ դժվարություններին՝ պետք է դիմակայել:

«Ճիշտ է՝ անհարմարություններ կան, նստարանները չեն համապատասխանում աշակերտների հասակին, վառարանը ծուխ է առաջացնում, բայց երեխաները եկել են և ուզում են սովորել: Ընդհանրապես, երեխաները սիրում են դպրոցը, կարծում եմ՝ ամեն ինչ լավ կլինի»,- ասում է ֆիզիկայի ուսուցչուհին։

Խնդիրների մասին խոսելիս դպրոցի տնօրենը նշում է վառելանյութի որակը: Ոչ թե ձմռանն ընդառաջ են փայտը պահեստավորել, այլ ստացել են ու բերել դասասենյակ, իսկ թաց փայտը դժվար է վառվում և լրացուցիչ դժվարությունններ, անհարմարություններ ստեղծում:

Մանրամասները՝ տեսանյութում։