ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել հեռանալ ՌԴ-ից՝ մոբիլիզացիայի և ձերբակալությունների ռիսկի պատճառով

Լուրեր

09.10.2026 | 10:52
Սիսիանում 6-ամյա երեխային ապտակելու կասկածանքով ձերբակալվել է դասապատրաստող ուսուցչուհին
09.10.2026 | 10:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա
09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Միացյալ Նահանգների քաղաքացիները չպետք է ծրագրեն մեկնել Ռուսաստան, իսկ այդ երկրում գտնվողները պետք է շտապ հեռանան, զգուշացրել է Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունը։ Դիվանագիտական ​​առաքելության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ ասվում է, որ Ռուսաստանը կարող է հրաժարվել ճանաչել երկքաղաքացիների՝ ԱՄՆ քաղաքացիությունը, զրկել հյուպատոսական օգնությունից, զորակոչել զինվորական ծառայության, ինչպես նաև թույլ չտալ նրանց հեռանալ, գրում է Forbes-ը։

Նախազգուշացման մեջ նաև մատնանշվում է «անօրինական կալանավորումների վտանգի պատճառով ավելի մեծ զգուշություն ցուցաբերելու անհրաժեշտությունը»:

Դեսպանատունը Ռուսաստանում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տվել «խուսափել քաղաքական կամ սոցիալական բողոքներից» և չլուսանկարել հետախուզության աշխատակիցներին նման գործողությունների ժամանակ։ Ռուսաստանի իշխանությունները ձերբակալել են ցույցերին մասնակցած ԱՄՆ քաղաքացիների, ասվում է դիվանագիտական ​​ներկայացուցչության հաղորդագրության մեջ։

«Եթե ցանկանում եք հեռանալ Ռուսաստանից, ապա պետք է հնարավորինս շուտ ինքնուրույն քայլեր ձեռնարկել։ ԱՄՆ դեսպանատունը խիստ սահմանափակումներ ունի՝ օգնելու ԱՄՆ քաղաքացիներին լքել երկիրը, և փոխադրման տարբերակները կարող են հանկարծակի է՛լ ավելի սահմանափակվել»,- զգուշացրել են դեսպանատնից:

Նախորդ անգամ Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն ամերիկացիներին կոչ էր արել լքել Ռուսաստանը սեպտեմբերին՝ մասնակի մոբիլիզացիայի մեկնարկից հետո։

Տաթև Ֆռանգյան