ԱՄՆ-ում տնտեսությունն այս տարի կհապաղի, սակայն անկման փուլ չի մտնի. VOA-ի անդրադարձը

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Չնայած տնտեսության վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահի լավատեսությանը, մեծաթիվ տնտեսագետներ են ասում, որ այս տարվա ընթացքում տնտեսական զարգացման ուղից դյուրին չի լինելու: Այս մասին գրում է  «Ամերիկայի ձայն»-ը:

Նրանցից Դեն Գելթրուդի խոսքերով, ոմանք արդեն իսկ ենթադրում են, որ ԱՄՆ-ում սկսվել է տնտեսական հապաղում:

ԱՄՆ-ում գործազրկությունը կազմում է միայն 3,4 տոկոս, ինչն ամենացածր ցուցանիշն է 1969 թվականից ի վեր, ՀՆԱ-ն աճել է մոտ 3 տոկոսով 2022 թվականի երրորդ և չորրորդ եռամսյակների ընթացքում: Չնայած գնաճը դանդաղել է 2022 թվականի վերջին կիսամյակից, ընդհանուր առմամբ, 2022 թվականը գրանցել է ամենաբարձր գնաճը վերջին 40 տարիների ընթացքում:

Արժույթի միջազգային հիմնադրամի վերջին զեկույցի համաձայն, ակնկալվում է, որ ԱՄՆ-ի տնտեսությունը կհապաղի, սակայն ինչ որ կերպ կշրջանցի անկումը:

Այլ տնտեսագետներ ասում են, որ ԱՄՆ-ը գտնվում է մակերեսային, կարճատեւ անկման փուլում:

Տնտեսագետներից Նիկոլաս Էկոնոմիդեսը կարծում է, որ տեղ կա անհանգստանալու համար, սակայն, ասում է նա, «դա մի բան է, որը կարող է տևել միայն մի քանի ամիս, գուցե կես տարի»:

Մեկ այլ խնդիր է Ուկրաինայի պատերազմի երկարաժամկետ տնտեսական հետևանքները:

Թեև ԱՄՆ-ը տեսել է սահմանափակ հետևանքներ, Եվրոպան պայքարում է պատերազմի հետևանքների բեռի տակ: «Եվ համաշխարհային տնտեսությունը զգալիորեն ավելի վատ վիճակում է, քան Միացյալ Նահանգներինը»,-ասում է Էկոնոմիդեսը:

Իսկ դա նշանակում է, որ Եվրոպայում և Ասիայում ավելի երկար և խորը անկման հնարավորություն կա:

Այսօր, երբ աշխարհի երկրները պատրաստվում են տնտեսական ցնցումներին, Բայդենի վարչակազմը ձգտում է զարկ տալ արտադրությանը, հույս ունենալով օտարերկրյա ավելի մեծաթիվ ընկերություններ բերել ԱՄՆ: Փորձագետները նշում են, որ դա անհանգստացնում է ԵՄ-ի որոշ առաջնորդների։

Սակայն այս ճանապարհին կան բազմաթիվ մարտահրավերներ: Ինչպես Դեն Գելթրուդն է ասում,

‘’այդ դժվարությունները կապված են բնապահպանական, կանոնակարգային և հարկային խնդիրների հետ»։

Եվ այսօր ԱՄՆ-ի օրենսդիրները բանակցություններ են վարում երկրի պարտքի առաստաղի բարձրացման շուրջ: Այդ բանակցությունների արդյունքը կարեւոր ազդեցություն է ունենալու այս տարվա ընթացքում ԱՄՆ-ի տնտեսության վրա: