Ոստիկանների կողմից փաստաբաններին ծեծի ենթարկելու մասով ծառայողական քննություն է սկսվել

Լուրեր

06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
06.10.2026 | 20:09
Մոսկվան հայտարարել է, թե Հայաստանը ցանկանում է Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման պատասխանատվությունը «բարդել Ռուսաստանի վրա»
06.10.2026 | 20:00
ՀՀ-ն ռուս-թուրքական սպառնալիքին կդիմակայի դեպի ԵՄ գնալով․ ուզում են Սյունիքը վերցնել․ Դավիթ Շահնազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:45
«Երևան Մոլ»-ից «Շանթ» ու «Արմենիա TV»․ ինչո՞ւ են Դատախազություն կանչել Միքայել Մինասյանին ու կնոջը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:28
Կրեմլը Լիտվայում միջուկային զենք տեղակայելու ծրագրերն «էսկալացիայի քայլ» է անվանել
06.10.2026 | 19:15
Ալեն Սիմոնյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հայաստան-ԵՄ փոխգործակցությունն ու տարածաշրջանային հարցերը
06.10.2026 | 19:00
Իրանը կխոչընդոտի «Թրամփի ուղուն», եթե ԱՄՆ-ն պարտադրի ՀՀ-ին՝ միանալ Թեհրանի դեմ պատժամիջոցներին. Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 18:49
Ֆրանսիան միջուկային մարտագլխիկ կրելու ունակությամբ նոր հրթիռ է փորձարկել
06.10.2026 | 18:42
Վահագն Խաչատուրյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության խորացումը
06.10.2026 | 18:30
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լյուքսեմբուրգի դեսպանին
06.10.2026 | 18:19
Բայրամովն ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ավագ խորհրդականի հետ քննարկել է TRIPP-ը
06.10.2026 | 18:13
Վարդան Ղուկասյանն անմեղ ճանաչվեց խուլիգանության գործով // ՔՊ-ն եկեղեցու հարցով հանձնաժողով ստեղծեց․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 18:10
Մեսին վերջին մարզումն է անցկացրել Արգենտինայի հավաքականում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.10.2026 | 18:06
«Երեխու պարանոցն ու ձեռքերը ուռած էին, ծեծելուց հետո վատացել ա»․ մանրամասներ Գեղարքունիքում ուսուցչի կողմից 2-րդ դասարանի աշակերտուհուն բռնության ենթարկելու դեպքից
Բոլորը

«Էրեբունի» ոստիկանական բաժնում փաստաբաններին բռնության ենթարկվելու մասով ոստիկանությունում ծառայողական քննություն է սկսվել։ Այս մասին Factor.am-ին հայտնեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։

Այսօր Փաստաբանների պալատում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ փաստաբանների ներկայացուցիչ Հրանտ Անանյանը հայտարարել էր, որ ոստիկանության Երևան քաղաքի էրեբունու բաժնի օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցները բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկել անչափահաս ոսանողների, ծեծի ենթարկել և խոշտանգել։ Ըստ բանախոսի՝ արդեն հաջորդ օրն անչափահասներին իրավաբանական օգնության ցույց տալու նպատակով ոստիկանության բաժին ներկայացած փաստաբանների նկատմամբ անընդմեջ բռնություն են գործադրել, ծեծի ենթարկել, սպառնացել և հայհոյել նրանց մասնագիական գործունեության կապակցությամբ.

«Անչափահասներին ոստիկանների կողմից ծեծի ենթարկելու և բերման ենթարկելու փաստով մեր գործընկերներ գնացել են անչափահասի առերեսմանը, որը պետք է առերեսվեր ոստիկանության օպեր աշխատողի հետ: Էրեբունի բաժնում հոգեբանական ճնշում են փորձել գործադրել փաստաբանների նկատմամբ, փաստաբանին ծաղրել են առերես հարցաքննության ժամանակ, հետո էլ սադրանքի արդյունքում դուրս են հանել և միջանցքում ոստիկաններով հարձակվել ծեծել են, հայհոյել: Մյուս փաստաբանը ձայների վրա դուրս է եկել, նրան էլ են ծեծել։
Երեկ նաև փաստաբանների պալատի նախագահն է գնացել դեպքի վայր, տեղում փորձել են արդարանալ, որ փաստաբանը վիրավորական խոսք է հնչեցրել, դրա համար իրենք իրավունք ունեին պատժելու: Նույնիսկ եթե ընդունենք, որ փաստաբանը վիրավորական խոսք է ասել ոստիկանին, դրա համար կա փաստաբանների պալատ, որտեղ կարող էին դիմել: Եթե հանցագործություն էր պարունակում մեր գործընկերոջ արարքը, ի վերջո, կա քրեադատավարական ընթացակարգ: Ի՞նչ է նշանակում փողոցային հասկացողություններով փաստաբաններին ծեծել: Սա անընդունելի արարք է»,- ասաց Փաստաբանական ակադեմիայի ղեկավար Արա Զոհրաբյանը:

Նա կոչ արեց ՀՀ ոստիկանապետին, ՆԳ նախարարին արագ միջոցներ ձեռնարկել. «Այն բոլոր ոստիկաններին, որոենք ներգրավված են եղել ծեծելու գործընթացի մեջ, պետք է կոնկրետ գնահատական տրվի նրանց արարքին, քրեաիրավական գնահատականից զատ, նրանց լիազորությունները առնվազն պետք է կասեցվի: Նրանք չեն կարող ոստիկան լինել»,-ասաց Զոհրաբյանը:

Բռնության ենթարկելու դեպքով ՄԻՊ աշխատակազմում սեփական նախաձեռնությամբ սկսվել է քննարկման ընթացակարգ.

«Համապատասխան գրություններ կհասցեագրվեն ՀՀ գլխավոր դատախազություն և ՀՀ ներքին գործերի նախարարություն՝ նշված դեպքի հանգամանքները մանրամասն և բազմակողմանի քննության առարկա դարձնելու պահանջով»,- նշվում է ՄԻՊ հայտարարությունում։

Ռոզա Վարդանյան