Թուրքիայում երկրաշարժի հետևանքով կորուստների թիվը գերազանցել է 18 000-ը

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 18 342-ի, վիրավորներինը 74 242-ի, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Թուրքիայի Աղետների կառավարման վարչությանը (AFAD)։

Հիշեցնենք՝ Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում փետրվարի 6-ի վաղ առավոտյան 7,7 մագնիտուդով երկրաշարժ էր տեղի ունեցել։  Էրդողանի գնահատմամբ՝ այն դարձել է ամենաուժեղը 1939 թվականից ի վեր։ Ավելի ուշ փորձագետները երեք տասնյակ հետցնցումներ են գրանցել, իսկ օրվա երկրորդ կեսին՝ նոր հզոր երկրաշարժ էր տեղի ունեցել 7,4 մագնիտուդով, որի էպիկենտրոնում ուգնությունը հասել էր 10-11 բալի։

Թուրքիայում յոթնօրյա համազգային սուգ է հայտարարվել, իսկ աղետից տուժած տասը նահանգներում երեք ամսով արտակարգ դրություն է մտցվել։
Երկրաշարժը հարվածել է նաև Սիրիային՝ Հալեպ, Լաթաքիա, Համա և Տարտուս նահանգներին։ Տեղի Առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ 1347 մարդ է մահացել, ավելի քան 2000-ը՝ վիրավորվել։

Ըստ պաշտոնական տեղեկությունների՝ որոնողական աշխատանքներին մասնակցում է շուրջ  30 հազար փրկարար,  այլ երկրների  փրկարարական անձնակազմի թիվը 6 հազար 810 է։