Թուրքիայում աղետի գոտում օգնության տրամադրման և փրկարարական աշխատանքի ձախողումը վերածվում է Էրդողանի դեմ զայրույթի․ Nordic Monitor

Լուրեր

13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
Բոլորը

Թուրքիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը շարունակում է աճել, փրկարարական խմբերը դեռևս չեն հասել ավերվածշենքեր ունեցող վայրերին: Մինչ կառավարության կողմից վերահսկվող լրատվամիջոցները շարունակում են հեռարձակվել պաշտոնական նարատիվներին համաձայն լուրեր՝ ընդդիմադիր քաղաքական գործիչները և քաղաքացիները ցույց են տալիս իրենց արձագանքը սոցիալական ցանցերում՝ հայտարարելով, որ կառավարությունը չի կարողացել համակարգել երկրաշարժից տուժածներին օգնություն ցուցաբերելու աշխատանքները, գրում է Nordic Monitor-ը։

Խնդիրներից մեկը, որի համար ամենաշատն է քննադատվել կառավարությունը, այն է, որ փրկարարական ջոկատները չեն ժամանել այն տարածքներ, որտեղ երկրաշարժը պատճառել է ամենամեծ վնասը: Մարդիկ, ում սիրելիներն ու հարազատները փլատակների տակ են, գրել են, որ սպասում են օգնության՝ սոցիալական ցանցերում տարածելով հասցեներ։

Երկրաշարժից շատ տուժած Հաթայի, Ադըյամանի և Գազիանթեփի բնակիչները տեսանյութեր են տարածել, որտեղ երևում է, որ Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման գործակալության (AFAD) թիմերը տարածաշրջան չեն հասել երկրաշարժից 24 ժամ անց: Դժվարություններ են առաջացել օտարերկրյա օգնության և փրկարարական խմբերն աղետի գոտի տեղափոխելու հարցում: Օրինակ, մի տեսանյութ է տարածվել, որտեղ իսրայելական թիմը ժամերով սպասում է օդանավակայանում։

Լրատվամիջոցը նշում է, որ պատճառներից մեկը՝ ինչու փրկարարական թիմերը չեն կարողանում ժամանակին հասնել աղետի գոտի, այն է, որ երկրաշարժի հետևանքով ավտոճանապարհները մեծ վնաս են կրել։ Ճանապարհներին մեքենաների երկար հերթեր են եղել, հատկապես՝ Հաթայ նահանգին միացող ճանապարհների վնասված լինելու պատճառով։ Որոշ փորձագետներ էլ նշում են, որ նոր ճանապարհները կառուցվել են խզվածքի գծերի երկայնքով, և առաջացած խնդիրները պայմանավորված են հեռատեսության ահռելի բացակայությամբ:

Խնդիրը նաև այն է, որ հանրային շենքերը լրջորեն վնասվել են։ Երկրաշարժից տուժած 10 նահանգների մի շարք փոքր մասնավոր հիվանդանոցներ այլևս շահագործման ենթակա չեն:

Բացի այդ, շատերը կուսակցական են համարել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) ներկայացուցիչների հայտարարությունները։ Քննադատության պատճառ է դարձել նաև այն, որ երկրաշարժից անմիջապես հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարել է միայն իր կուսակից քաղաքապետերին և չի կապվել ընդդիմադիր քաղաքապետերի հետ։ Նախագահ Էրդողանը սովորաբար օրը մի քանի անգամ դիմում է ուղերձով, իսկ նրա ելույթներն ուղիղ եթերով հեռարձակվում են Թուրքիայի գրեթե բոլոր հեռուստաընկերություններով։ Սակայն անսովոր է նրա՝ երկրաշարժից 36 ժամ հետո տեսախցիկների առաջ հայտնվելը։

Երկրաշարժից հետո ժողովրդին ուղղված իր առաջին ուղերձում Էրդողանն արտակարգ դրություն էր հայտարարել 10 նահանգներից բաղկացած աղետի գոտում։ Հաստատելով ծանր քննադատությունը՝ նա խոստովանել էր, որ որոշ վայրեր հնարավոր չէ մուտք գործել։ Սակայն որպես պատճառ նա նշել է եղանակային պայմանները և երկրաշարժի հետևանքները։

Էրդողանը նաև սպառնացել է ընդդիմախոսներին՝ նշելով, որ ի գիտություն է ընդունել ԶԼՄ-ներում կառավարության դեմ արված հայտարարությունները, և որ դատախազները միջոցներ կձեռնարկեն, երբ հարմար պահը գա։ Նախագահականն էլ կոչ է արել քաղաքացիներին ներբեռնել հավելված՝ աղետի մասին կեղծ լուրեր հաղորդելու համար։

Քաղաքական մեկնաբանները ենթադրում են, որ արտակարգ դրությունը կօգտագործվի սոցցանցերում այլակարծության ձայները լռեցնելու, միգուցե նաև՝ մայիսին նախատեսվող ընտրությունները հետաձգելու համար։

Էմմա Չոբանյան