Արմեն Գրիգորյանն ու Իգոր Խովաևը քննարկել են Լաչինի միջանցքի շրջափակման հարցը
Հունվարի 18-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ՌԴ համանախագահ, ՌԴ ԱԳ նախարարի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի հետ: Այս մասին տեղեկանում ենք ԱԽ մամուլի ծառայությունից։
Հանդիպմանը քննարկվել են հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի կնքման շուրջ ընթացող բանակցությունները, նոյեմբերի 9-ի հայտարարության կետերի իրականացման ընթացքը և Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումն ու դրա արդյունքում առաջացած հումանիտար ճգնաժամը:
Անդրադարձ է եղել նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը: