Ձեր Փաշինյանը չէ՞ր ասում՝ «դրանց պիտի շինենք»․ բարեվարքությունից գնացեք իր հետ խոսեք․ Մամիջանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.08.2026 | 23:19
Ըմբիշներ Սամվել Տերտերյանը և Յուրիկ Պետրոսյանը դուրս են եկել Մ-20 ԱԱ-ի եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 22:20
«Արսենալը» խոշոր հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթիին» ու դարձավ Անգլիայի սուպերգավաթակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 20:10
Ուկրաինան սկսել է բրիտանական անօդաչուներ օգտագործել Ռուսաստանի խորքում գտնվող թիրախներին հարվածելու համար․ The Sunday Times
16.08.2026 | 18:49
Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 զբոսաշրջիկ է զոհվել
16.08.2026 | 18:22
Մանուէլ Պետրոսյանը կիսել է 8-րդ տեղը Spilimbergo International 2026-ում
16.08.2026 | 17:32
Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհը ՀՀ-ում է
16.08.2026 | 16:43
Ըմբիշներ Յուրիկ Պետրոսյանն ու Սամվել Տերտերյանը ԱԱ կիսաեզրափակչում են․ Մ-20 ԱԱ
16.08.2026 | 15:48
Համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանը հասել է 2026 թվականի սկբից առավելագույն արժեքին․ Լևոն Ազիզյան
16.08.2026 | 15:21
Տիգրան Բարսեղյանը տպավորիչ գոլ է խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 14:30
Վթարային ջրանջատում Երևանում
16.08.2026 | 14:06
Բելգիայի պատմության խոշորագույն անտառային հրդեհը շարժվում է Գերմանիայի ուղղությամբ
16.08.2026 | 13:35
Սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ
16.08.2026 | 13:09
Ուկրաինան անօդաչուներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային և Մոսկվայի մարզին
16.08.2026 | 13:01
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականն Արմեն Բարեղամյանի գլխավորությամբ սկսում է ուսումնամարզական հավաքը
16.08.2026 | 12:17
Իսլամ Մախաչևը պաշտպանել է տիտղոսը և անընդմեջ հաղթանակների ռեկորդ սահմանել UFC-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ քաղաքացիներն իրավունք ունեն լսել ճշմարտությունը, այլ ոչ թե այն, ինչ այսօր խոսվեց։ ԱԺ նիստում ունեցած ելույթում այս մասին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը, այնուհետև անդրադարձավ իշխանական մի քանի պատգամավորների՝ այդ թվում՝ Արփինե Դավոյանի, Լուսինե Բադալյանի, Հայկ Կոնջորյանի և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթներում հնչած հայտարարություններին։

«Տիկի՛ն Դավոյան, խոսում էիք հրավառություններից, ձեզ հիշեցնեմ՝ 44-օրյա պատերազմից հետո՝ 2021-ի արտահերթ ընտրություններից հետո ՀՀ տարբեր մարզերում ու Երևանում ձեր արած հռավարությունների մասին, այնպես որ այդ մասին մի՛ խոսեք։

Տիկին Բադալյանը խոսում էր բարոյականությունից, բարեվարքությունից։ Ուզում եմ հիշեցնել նրան, ներողություն եմ խնդրում, որ այս ամբիոնից ստիպված եմ այդ բառը կրկնել, բայց ձեր Փաշինյանն է դրա մասին խոսել։ Փաշինյանը չէ՞ր Հայաստանի քաղաքացիների մասին խոսում՝ «դրանց բոլորին պիտի շինենք»։ Դե, բարեվարքությունից կգնաք, իրեն կփոխանցեք»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

«Չգիտեմ ով պատգամավորներից խոսել էր վասալությունից, ուզում եմ հիշեցնել այս ամբիոնից որեւէ մեկը ձեզանից Լուկաշենկոյի հայտնի հայտարարությանն անդրադարձե՞լ է, բացի մեզնից:

Կամ երբ դուք խոսում եք վասալությունից, կարո՞ղ է վասալության դրսեւորում է, կամ ո՞ւմ հանդեպ վասալության դրսեւորում է, երբ ադրբեջանական առաջարկը՝ կապված հայ-ադրբեջանական հարաբերություններն արցախյան հակամարտությունից զատելու դուք ներկայացնում եք որպես Հայաստանի առաջարկ»,- նշեց Մամիջանյանը:

Անդրադառնալով ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի ելույթին՝ Մամիջանյանն ասաց. «Դուք խոսում էիք որոշ ընդդիմադիրների դեմքերը մոռանալու մասին։ Դե ձեր դեմքը, կարծես, ոչ մեկը չի մոռանում, բայց կա մի խնդիր. հաճախ մոռանում ենք, թե դուք ո՞ր քաղաքական ուժն եք հիմա ներկայացնում։ Սկզբում ՀԺԱՄ-ի երիտթևի նախագահն էինք, հետո «Լուսավոր Հայաստանով» պատգամավոր էիք, հիմա ոնց որ ՔՊ-ից եք։ Դեմքը չեն մոռանում, բայց, համենայնդեպս, մոռանում են հաճախ, թե որ քաղաքական ուժից եք»։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթի մասին «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը նշեց. «Պարոն Սիմոնյանն այդպես էլ չի հասկացել, որ այդ մեդալի շնորհումը եղել է փոխադարձության հիմքով, պարոն Սիմոնյանը չի հասկացել, որ դրանից հայ-ռուսական հարաբերությունները չեն տուժել, դրանից հետո եղել են պետական այցեր, կարևորագույն փաստաթղթերի ստորագրումներ, 50 հազար տոննա սպառազինություն անվճար եկել է Հայաստան, դրանից հետ Հայաստանը գործարանային գներով զենքեր է գնել ՌԴ-ից, ու մենք չէինք բողոքում, որ մեզ զենք չեն վաճառում։

Ավելին՝ հայ-վրացական հարաբերություններն էլ չեն տուժել։ Այնքան չեն տուժել, որ 2016 թ. քառօրյա պատերազմի ընթացքում Վրաստանի թե՛ օդային, թե՛ ցամաքային տարածքը Հայաստանի համար չի փակվել՝ ի տարբերություն նրա, որ 44-օրյա պատերազմի առնվազն տասն օրերին ՀՀ համար Վրաստանի օդային տարածքը փակ էր»։

Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանն իր ելույթում նշել էր. «Սերժ Սարգսյանը, երբ որ Սաակաշվիլիին մեդալ էր տալիս, որը որպես անձնական վիրավորանք կարելի էր ընկալել այն ժամանակահատվածում, բա ինչո՞ւ չէիք ասում՝ այս հարաբերությունները խի՞ եք փչացնում մեր ուժեղ դաշնակցի հետ»։

Մանրամասները՝ տեսանյութում։