Արվեստի, սպորտի դպրոցների մանկավարժները կանցնեն ատեստավորում ու կստանան հավելավճար․ նախագիծ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 16:31
Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Իսպանիայի ժողովրդին ու կառավարությանը գնացքների բախման հետևանքով զոհերի կապակցությամբ
28.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
28.10.2026 | 16:26
Սահմանադրության նոր նախագծով Հայ առաքելական եկեղեցուն վերաբերող դրույթը փոփոխության չի ենթարկվի
28.10.2026 | 16:12
Հայաստանը կհյուրընկալի IFMA-ի մուայթայի Եվրոպայի առաջնությունը
28.10.2026 | 16:00
Արթուր Բաղդասարյանի և փոխկապակցված 7 անձանց գույքերի վրա արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
28.10.2026 | 15:55
Թուրքիայում ձերբակալել են հանցավոր խմբավորման 85 անդամի․ խմբին կասկածում են ՌԴ-ի պատվերով Լեհաստանում Starlink-ի կայանը հրկիզելու մեջ
28.10.2026 | 15:46
Արարատ Միրզոյանն ու Սլովենիայի արտգործնախարարը քննարկումները շարունակել են աշխատանքային ճաշի ձևաչափով
28.10.2026 | 15:38
Էրդողան-Ալիև զրույցը լավ չի անցել, Թուրքիա-Ադրբեջան հարաբերություններն այլևս նույնը չեն լինի․ ադրբեջանական աղբյուրներ
28.10.2026 | 15:31
Սահմանադրության նոր նախագիծը կհրապարակվի նոյեմբերի կեսերին․ Սրբուհի Գալյան
28.10.2026 | 15:29
ՄԻՊ-ի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու կենսաթոշակը, վճարվել են նաև նախորդ ամիսների գումարները
28.10.2026 | 15:20
Իրանի դատարանը հայտնի ռեժիսոր Ջաֆար Փանահիին դատապարտել է 5 տարվա ազատազրկման
28.10.2026 | 15:10
ԱԺ-ն վավերացրեց TRIPP-ի համաձայնագիրը // Միրզոյանը ՀԱՊԿ Հայաստանի վերադարձ չի տեսնում․ ԼՈՒՐԵՐ
28.10.2026 | 15:02
Երևանում երկու հեծանիվ գողանալու կասկածանքով 45-ամյա տղամարդ է հայտնաբերվել
28.10.2026 | 14:53
Կատարի միջնորդներն Իրանին ԱՄՆ-ի հետ պատերազմը դադարեցնելու նոր համաձայնագրի նախագիծ են ներկայացրել
28.10.2026 | 14:44
«Այնտեղ մի հատ սուբյեկտ ունեք»․ Ալեքսանյանի խոսքից հետո ԱԺ-ում վեճ ծավալվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանում երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցների ուսուցիչները, մարզիչ-մանկավարժները ատեստավորում անցնելու հնարավորություն կստանան, ինչը թույլ կտա ստանալ 60 հազարից մինչև 100 հազար դրամ հավելավճար: «Կրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու համար ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:

Նրա խոսքով՝ նախագիծն անդրադառնում է արտադպրոցական կրթության ոլորտին: Այսօր Հայաստանում կա երաժշտական, արվեստի, գեղարվեստի, մանկապատանեկան ստեղծագործության 240 դպրոց և կենտրոն, որից 50-ը՝ Երևանում, 190-ը՝ մարզերում: Գործում է նաև 174 սպորտային կազմակերպություն: Այս երկու ոլորտներում շահառու երեխաների թիվը շուրջ 100 հազար է:  Հայաստանում երաժշտական, արվեստի, գեղարվեստի դրոցներում, գեղարվեստի կենտրոններում դասավանդում են 5099, սպորտային կազմակերպությունում՝ 2100-ից մի փոքր ավել մարզիչ-մանկավարժներ:

«Տարիներ ի վեր այս մարդկանց աշխատավարձը, վարձատրությունը որևէ կերպ չի փոփոխվել: Ավելին՝ քանի որ կազմակերպությունների զգալի մասը համայնքային է, նրանց վարձատրությունը նույն աշխատանքի դիմաց խիստ տարբերվում է համայնքից համայնք: Առաջարկվող փոփոխությամբ նախատեսում ենք, որ ոլորտում աշխատող մանկավարժները հնարավորություն ունենան դիմելու և անցնելու ատեստավորում, որի արդյունքում էլ պետբյուջեից հավելավճար կստանան»,-ասաց նախարարը՝ կարևորելով, որ պետբյուջեի միջոցով են խրախուսում ոլորտի զարգացում՝ միաժամանակ չխաթարելով կազմակերպությունների համայնքային բնույթը:

Նախատեսվում է, որ փուլային սկզբունքով կկարողանան դիմել երաժշտական, արվեստի դպրոցների ուսուցիչները, նաև մարզիչ-մանկավարժները: Առաջին փուլի մասնակցության համար ընտրվել են մի քանի ուղղություններ, արվեստի ոլորտում դրանք դաշնամուրի ուսուցիչներն են, երաժշտության տեսության առարկային ուսուցիչները, իսկ մարզիչ-մանկավարժների պարագայում՝ ազատ ոճի և հունահռոմեական ըմբշամարտի և սամբո ու ձյուդո մարզաձևերի մարզիչները: Առաջին փուլով ատեստավորմանը մասնակցելու հնարավորություն կունենա 2352 անձ, որը շահառուների շուրջ 30 տոկոսն է:

70-79 տոկոս արդյունքի պարագայում մանկավարժները կստանան 80 հազար 600 դրամի չափով լրավճար, հարկերը հանած այն կկազմի 60 հազար դրամ: 80-89 տոկոս արդյունքի պարագայում խոսքը 111 հազար 500 դրամի մասին է, հարկերը հանած՝ 80 հազար դրամ: Իսկ 90-100 տոկոս արդյունքի պարագայում՝ 138 հազար 300 դրամ, հարկերը հանած՝ 100 հազար դրամ:

Մանրամասները՝ տեսանյութում։